Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։

Միրզա Աբաև (օսերեն՝ Абайты Мирза, , Հարավային Օսիայի Հանրապետություն - 1994, Ջրական, Հադրութի շրջան, Արցախ), Արցախյան ազատամարտի՝ ազգությամբ օս մասնակից, Արցախյան պատերազմի հերոս[2][3]։

Միրզա Աբաև
օսերեն՝ Мирза Абайты
Դիմանկար
ԾննդավայրՀարավային Օսիայի Հանրապետություն
Մահացել է1994 թ.
Մահվան վայրԱրցախ
Ազգությունօս
ՄասնագիտությունԿոմբատանտներ
ԱնդամությունՀարավային Օսիայի զինված ուժերը[1]

Կենսագրություն խմբագրել

1992 թվականին եկավ Արցախ Ռուսաստանից։ Մինչ այդ մասնակցել էր օս-վրացական պատերազմին։ Արցախում կռվել է Մոնթե Մելքոնյանի մարտունյան գնդում, հետո գլխավորեց աշխարհազորականների ջոկատը և մարտնչել է մինչև պատերազմի ավարտը։ Միրզա Աբաևն իր ջոկատի հետ եղել է ճակատի ամենադժվար մասերում։ 1993 թվականին Աբաևի գումարտակը ջախջախեց ադրբեջանցիներին Ֆիզուլիի մոտ, և դրա արդյունքը դարձավ այն, որ քաղաքը և նրա շրջակայքն անցան հայերին։ 1994 թվականին լեգենդար հրամանատար Միրզա Աբաևը զոհվեց Ջաբրաիլի կռիվներում[փա՞ստ]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.kavkaz-uzel.eu/blogs/83772/posts/33306
  2. «Президент Южной Осетии: В борьбе за свободу и независимость народу Карабаха помогали волонтеры-осетины».
  3. «Осетинские добровольцы в Арцахе (Фото +Видео). » АЛАНИЯинформ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել