Բացել գլխավոր ցանկը

Հարավային Օսիայի զինված ուժեր

Հարավային Օսիայի Զինված Ուժեր 2009 թվականին մասնակիորեն ճանաչված պետություններից մեկի՝ Հարավային Օսիայի ռազմական անվտանգության ապահովման համար ստեղծված զինված պետական կազմակերպություն են։ Հարավային Օսիայի Զինված Ուժերի անձնակազմի թիվը ներկայումս մոտ 1250 մարդ է[1] գործող բանակում և 15 հազար մարդ՝ պահեստազորում։

Հարավային Օսիայի զինված ուժեր
South Ossetia parade.jpg
Տեսակզինված ուժեր
ԵրկիրFlag of South Ossetia.svg Հարավային Օսիա
Հիմնադրված է1992
Հարավային Օսիայի Զինված Ուժերի շքերթը մայրաքաղաք Ցխինվալում, 2009 թվականի մայիսին
Հարավային Օսիա (կարմիր) և Եվրոպա (մոխրագույն)
Հարավային Օսիայի դրոշը
Հարավային Օսիայի զինանշանը

Հարավային Օսիայի Զինված Ուժերի պատմությունԽմբագրել

Հարավային Օսիայի Զինված Ուժերը մասնակցել են երկու ռազմական կոնֆլիկտի՝ 1991-1992 թվականների հարավօսական պատերազմին և 2008 թվականի հարավօսական պատերազմին:

Հարավային Օսիայի Զինված Ուժերը 2008 թվականի Հնգօրյա պատերազմից առաջԽմբագրել

 
Մարտական գործողությունների ընթացքը 2008 թվականի Հնգօրյա պատերազմում
 
Օդացամաքային ճակատամարտերը ցույց տվող քարտեզ

2008 թվականի Հնգօրյա պատերազմի սկզբին Վրաստանն ուներ 3000 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակ[2]: Հարավային Օսիայի բանակի սպառազինության մեջ կային.[3][4][5][6][7]։ :

  • 15 միավոր տանկ Տ-55, Տ-62, Տ-72, իսկ հիմնական զանգվածը՝ Տ-55, որոնցից մարտունակ վիճակում էին գտնվում ընդամենը 5 միավոր մաշված Տ-55 և մեկ միավոր Տ-72, որոնք էլ մասնակցեցին մարտական գործողություններին։ 2011 թվականի դրությամբ բոլոր Տ-55 տանկերը պահպանման (կոնսերվացիա) վիճակում են, օգտագործվում են մեկ միավոր Տ-72 և երկու միավոր ռազմավարային Տ-72ՍԻՄ1, իսկ համաձայն ՛՛Լենտա.ռու՛՛ լրատվամիջոցի՝ Հարավային Օսիայի ԶՈՒ-ն 08.08.2008 թվականի դրությամբ ուներ 87 միավոր մարտական տանկ՝ Տ-72 և Տ-55,[8]
  • 25 միավոր ինքնագնաց հրետանային կայանք՝ ԻՀԿ «Գվոզդիկա» և «Ակացիա», իսկ 2011 թվականի դրությամբ՝ 12 միավոր «Ակացիա» հաուբիցներ, իսկ համաձայն ՛՛Լենտա.ռու՛՛ լրատվամիջոցի՝ Հարավային Օսիայի ԶՈՒ-ն 08.08.2008 թվականի դրությամբ ուներ 95 միավոր հրանոթ և ականանետ, այդ թվում՝ 23 միավոր ՀԿՌՀ ԲՄ-21 "Գրադ",[8]
  • 12 միավոր «Դ-30»,
  • 6 միավոր (ըստ Lenta.ru-ի տվյալների՝ 23 միավոր[7]) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ ՀԿՌՀ "ԲՄ-21 «Գրադ», 2011 թվականի դրությամբ՝ 2 միավոր,
  • 4 միավոր 100-մմ հակատանկային թնդանոթ ՄՏ-12 «Ռապիրա»,
  • 30 միավոր 82-մմ և 18 միավոր 120-մմ ականանետներ,
  • 22 միավոր ՀՄՄ-2 (БМП-2), իսկ համաձայն ՛՛Լենտա.ռու՛՛ լրատվամիջոցի՝ Հարավային Օսիայի ԶՈՒ-ն 08.08.2008 թվականի դրությամբ ուներ 180 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ 80 ՀՄՄ,[8]
  • 14 միավոր ԶՓԽ-70 (БТР-70),
  • 3 միավոր զենիթահրթիռային համալիր «Օսա»,
  • 3 միավոր հրթիռաթնդանոթային համալիր «Տունգուսկա»,
  • 6 միավոր «Ստրելա» համալիրներ,
  • 10 միավոր զույգված զենիթային կայանք ԶՈՒ-23-2 (2011 թվականի դրությամբ՝ 6 միավոր, տեղակայված ԳԱԶ-66 ավտոմոբիլների վրա),
  • շուրջ 100 միավոր «Իգլա»[3] (2011 թվականի դրությամբ՝ շուրջ 20 միավոր),
  • 50 միավոր «Ֆագոտ» և «Կոնկուրս» (ձեռքով տեղափոխելի հակատանկային ռեակտիվ համալիրներ), 2011 թվականի դրությամբ,
  • 10 միավոր հաստոցային հակատանկային նռնականետ ՍՊԳ-9 (СПГ-9), 2011 թվականի դրությամբ։

Հարավային Օսիայի հանրապետության Զինված Ուժերի սպառազինության մեջ գտնվում են 4 միավոր Մի-8 ուղղաթիռ (ըստ Lenta.ru-ի տվյալների, 3 միավոր[7])։ Ներկայումս դրանք համարվում են գործնականում անմարտունակ։ Հարավային Օսիայում զինված կոնֆլիկտի ավարտից հետո և Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի իրավական կարգավիճակի ճանաչումից հետո տեղի է ունեցել մասնակիորեն ճանաչված այս պետության՝ Հարավայի Օսիայի Զինված Ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի ու սպառազինության թվաքանակների որոշակի նվազում։

Կազմակերպական կառուցվածքը և սպառազինությունըԽմբագրել

 
Հարավային Օսիայի Զինված Ուժերի ռազմական տեխնիկան մայրաքաղաք Ցխինվալում 2009 թվականի մայիսին կայացած ռազմական շքերթի ժամանակ

Կազմակերպչական կառուցվածքը[9]Խմբագրել

  • գլխավոր շտաբ
  • երկու հրաձգային գումարտակ
  • մոտոհրաձգային գումարտակ
  • հետախուզական վաշտ
  • ՆՏԱ վաշտ
  • լեռնային հատուկ նշանակության ուժերի վաշտ
  • դիպուկահարների վաշտ
  • կապի վաշտ
  • ինժեներական վաշտ
  • պահպանության վաշտ
  • պատվո պահակածմբի վաշտ

ՍպառազինությունըԽմբագրել

  • 3 միավոր տանկ (2 միավոր Տ-72 ՍՒՄ1, 1 միավոր Տ-72)
  • 3 միավոր Տ-55 (գտնվում են կոնսերվացիայի վիճակում)
  • 22 միավոր ՀՄՄ-2
  • 14 միավոր ԶՓԽ-70\ԶՓԽ-80
  • 1 միավոր մարտական հետախուզադետքային մեքենա՝ БРДМ-2
  • 12 միավոր ԻՀԿ «Գվոզդիկա» 2Ս1
  • 12 միավոր 122-մմ հաուբից Դ-30
  • 2 միավոր ՀԿՌՀ ԲՄ-21 «Գրադ»
  • 18 միավոր 120-մմ ականանետ 2Բ11 (2Ս12)
  • 30 միավոր 82-մմ ականանետ 2Բ14 «Պոդնոս»՝ ՛՛մատուցարան՛՛
  • 10 միավոր 73-մմ հաստոցավոր նռնականետ ՍՊԳ-9
  • 50 միավոր ՀՏՌՀ՝ 9Կ111 «Ֆագոտ» և 9Կ113 "Կոնկուրս»
  • 20 միավոր ՁՏԶՌՀ «Իգլա»
  • 6 միավոր ԶՈՒ-23-2
 
Հարավ-օսական պատերազմի և հարավ-օսական բանակի բարոյահոգեբանական ու գաղափարական դաստիարակության պատմական-տեսական հիմքերից մեկը. Ալանիան X-XII դարերում

Ռազմաուսումնական հաստատություններըԽմբագրել

2010 թվականի սեպտեմբերի 1-ից Ցխինվալում գործում է ռազմական ուսումնարան՝ Ցխինվալի № 7 միջնակարգ դպրոցի բազայի վրա։

ՄշակույթումԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել