Մուրադ Ադիգյոզալզադե

Մուրադ Զոհրաբ օղլի Ադիգյոզալզադե (ադրբ.՝ Murad Zöhrab oğlu Adıgözəlzadə, նոյեմբերի 20, 1973(1973-11-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար, Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրեն, Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2005), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2011)[1][2];

Մուրադ Ադիգյոզալզադե
Murad Adıgözəlzadə (2019).jpg
Ծնվել էնոյեմբերի 20, 1973(1973-11-20) (47 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մասնագիտությունդաշնակահար և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԱդրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինԱյսել Թեյմուրզադե
ՊարգևներԱդրբեջանի վաստակավոր արտիստ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ
Murad Adıgözəlzadə Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մուրադ Ադիգյոզալզադեն ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 20-ին Բաքվում։ 1980 թվականին ընդունվել է Բյուլ-բյուլի անվան միջնակարգ երաժշտական դպրոց։ 1991 թվականին ավարտել է դպրոցը։ 1984 թվականին մասնակցել և շահել է «Konsertino-Praqa» միջազգային համերգը։ 1987 թվականին ելույթ է ունեցել Չեխոսլովակիայում։

1990 թվականի օգոստոսին նա մասնակցել է Գերմանիայում դաշնակահարների միջազգային մրցույթին։ Նա համերգներ է ունեցել Թուրքիայում նույն տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։

1991 թվականին ընդունվել է Ուզեիր Հաջիբեկովի անվան Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ռաուֆ Աթաքիշիևի դասարան։ Հետագայում նա ուսումը շարունակել է պրոֆեսոր Ֆարհադ Բադալբեյլիի դասարանում։ 1996 թվականի մայիսին նա դարձավ դաշնակահարների հանրապետական մրցույթի առաջին դափնեկիրը։ Նա արժանացել է «Տարվա լավագույն դաշնակահար»։ 1996 թվականին ընդունվել է Գերմանիայի Մյունխենի քաղաքում բարձրագույն երաժշտական դպրոց և 1998 թվականին ավարտել։

1998-2000 թվականներին սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ՝պրոֆեսոր Էլիսո Վիրսալաձեի դասարանում։

2001 թվականի հոկտեմբերին նա հաղթել է Թբիլիսիի դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթում։

2004 թվականի մարտին նրան շնորհվել է Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատարի կոչում։ 2004 թվականի մարտին նրան շնորհվել է Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատարի կոչում։ 2009 թվականին Լեհաստանի նախագահի կողմից նրան շնորհվել է «Ոսկե խաչ» շքանշան։

ԾանոթագրություններԽմբագրել