Մուշեղ Գրիգորյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուշեղ Զուլումի Գրիգորյան (նոյեմբերի 18, 1960(1960-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գեղանկարիչ։

Մուշեղ Գրիգորյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1960(1960-11-18) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԶուլում Գրիգորյան

ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1983 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1985-1986 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտուրայում։

1981-1988 թվականներին ուսանել է գեղանկարչություն հոր՝ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում։

1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

1985 թվականից մասնակցում է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։

Ստեղծագործում է հիմնականում բնանկարի, նատյուրմորտի, կոմպոզիցիաների բնագավառներում[1][2]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Մուշեղ Գրիգորյանն ունի գեղանկարչի իր կոլորիտը։ Գործերին բնորոշ են թանձր կոլորիտը, պատկերի ստեղծման ազատությունը, անհանգիստ շարժման զգացողությունը։

Օժտված լինելով գեղանկարչի առանձնահատուկ ձիրքով, նա ունի մտավորականին անհրաժեշտ գիտելիքներ աշխարհի և կյանքի մասին, որոնք կարևորում են նրա արածը։ Նա ստեղծում է ոչ թե մտացածին, իրականությունից կտրված պատկերներ, այլ նկարում է բնությունից։

Աշակերտելով հորը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանին, նա ազատ կազմակերպում է պատկերը և համարձակորեն օգտագործում բնության տվածը։

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Իրան, Լիբանան, Սիրիա, Իսպանիա, Ավստրիա, Ռուսաստան

2003 թվականին ընդգրկվել է «Հազարամյակի (Millennium) արվեստի ուղեցույցում» (Բարսելոնա

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Նատյուրմորտ» 1985,
  • «Սևան», 1989,
  • «Ազատություն», 1991,
  • «Վարդեր», 1995,
  • «Սպասում», 2000,
  • «Դաշտ», 2001,
  • «Վիճակ», 2003,
  • «Մղձավանջ», 2004,
  • «Արարատ», 2008,
  • «Անապատ», 2008,
  • «Քրիզանթեմներ», 2010,
  • «Նշենիներ», 2011։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. ««Ինձ թվում է , որ երկրագնդի վրա ապրող 7 միլիարդ մարդիկ էլ ազդում են իմ արվեստի վրա…», – Մուշեղ Գրիգորյան». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել