Մոր Տան
Մոր Տան (հունգ.՝ Than Mór, գերմ.՝ Moritz Than, հունիսի 19, 1828[1], Բեչեյ, Սերբիա - մարտի 11, 1899[1], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա), հունգարացի նկարիչ։ 1848-1849-ական թվականներին հունգարական հեղափոխության մասնակից։
Մոր Տան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1828[1] |
Ծննդավայր | Բեչեյ, Սերբիա |
Վախճանվել է | մարտի 11, 1899[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Տրիեստ, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (1855)[2] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ներշնչվել է | Miklós Barabás? |
![]() |
Կյանք և ստեղծագործություն խմբագրել
Մոր Տան սովորել է իրավաբանություն, ապա որոշել է իրեն նվիրել նկարչությանը։ Մասնկացել է 1848-1849 թվականների հունգարիական հեղափոխությանը։ Ավելի ուշ սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի նկարիչ Կարլ Ռալյի մոտ։ Ուսումն ավատելուց հետո կատարել է ճանապարհորդություն՝ նախ Գերմանիա, Բելգիա ապա Փարիզ, որտեղ էլ 1856 թվականին նկարել է «Մոհաչյան ճակատամարտ» կտավը (1526)։ Հետագայում երեք տարի ապրել է Հռոմում, որտեղ բարոն Սինայի (Georg Simon von Sina) պատվերով նկարել է առասպելական բովանդակությամբ նկարներ, օրինակ, «Ոդիսևս և Նավսիկա», «Ոդիսևս և Պենթիսլեյա»։ 1859 թվականին նկարիչը պատվեր է ստանում, ձևավորել Պեշտում գտնվող Ռեդուտյան դահլիճը։
Տան Մորը նաև նկարել է նկարներ պատմական բավանդաությամբ, դիմանկարներ (այդ թվում նաև Ավստրո-Հունգարիայի կայսեր դիմանկարը, Ավստրալիայի Ազգային գրադարանի նոր շենքի գլխավոր դահլիճի ձևովորման համար)[3]։
Հունգարական առաջին նամականիշի ստեղծում խմբագրել
1848 թվականին Մոր Տանը ստեղծել է առաջին հունգարիական փաստային նամականիշը[4]։ Սակայն այդ նամականիշը այդպես էլ չեն օգտագործվել, քանի որ, 1849 թվականին Հունգարիան կորցրել է անկախությունը մտնելով Ավստրիայի կայրսրության կազմը։ Մոր Տանի ստեղծած նամականիշը այժմ Բուդապեշտի փոստային նամականիշների թանգարանում զբաղեցնում է պատվավոր տեղ[5]։
Պատկերասրահ խմբագրել
-
Աթթիլաի խնջույքը
-
Մոհանյան կռիվ 1526 թվական
-
Ճարտարապետ Պոլակաի դիմանկարը
-
Կոմարնոյան ճակատամարտ
-
Բուդապեշտի պաշարում
-
Գուսարի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Magyar életrajzi lexikon (հունգ.) / K. Ágnes — Budapest: Akadémiai Kiadó, 1967.
- ↑ Autorenkollektiv. Meyers Konversationslexikon. — 4. Auflage. — Leipzig und Wien: Verlag des Bibliographischen Instituts, 1885—1892. — Bd. 15: Sodbrennen — Uralit.(գերմ.) (Ստուգված է 28 Մարտի 2010)
- ↑ Visnyovszki G. Stamps. — Budapest: Állami Nyomda Publishing, 1996. — P. 85.(անգլ.)
- ↑ «Hungarian Philatelic Society of Great Britain» (անգլերեն)։ Trill Towers։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-28