Մորիս Էսթև
Մորիս Էսթև (ֆր.՝ Maurice Estève, մայիսի 2, 1904[1][2][3][…], Culan - հունիսի 29, 2001[4][5][6], Culan), Փարիզի դպրոցի ֆրանսիացի նկարիչ։
Մորիս Էսթև ֆր.՝ Maurice Estève | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Culan |
Վախճանվել է | հունիսի 29, 2001[4][5][6] (97 տարեկան) |
Մահվան վայր | Culan |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
ստորագրություն | |
Maurice Estève Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործական գործունեություն։ Ընտանիք
խմբագրել1913 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Հիացած էր Լուվրով, հատկապես՝ Ուչելլոյի (Սան Ռոմանոյի ճակատամարտ), Կուրբեի, Դելակրուայի, Շարդենի նկարներով։ Նա սկսել է ինքնուրույն ստեղծագործել 1915 թվականին։ Աշխատել է տպարանում, կահույքագործի արհեստանոցում, երեկոները սովորել է նկարել։ 1919 թվականին Մորիս Էսթևն իր համար բացահայտել է Սեզանին։ 1923 թվականին Բարսելոնայում աշխատել է գործվող նկարների արհեստանոցում։ Վերադառնալով Փարիզ՝ ընդունվել է Կոլարոսի մասնավոր ակադեմիա։ 1927 թվականին նրա գործերում զգացվում էրսյուրռեալիզմի ազդեցությունը, ամենից առաջ՝ Ջորջո դե Կիրիկոյի գեղանկարչության։ Էսթևի աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1930 թվականին։ Նա տարվել է կինոյով և բեմանկարչությամբ։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ազդեցությամբ՝ ունեցել է էքսպրեսիոնիզմով տարվելու շրջան։ Բրաքի առաջարկով 1936 թվականին Մատիսի, Պիկասսոյի, Գրիսի և Լեժեի հետ Ստոկհոլմում մասնակցել է խմբակային ցուցահանդեսի։ 1937 թվականին աշխատել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում՝ Ռոբեր Դելյոնեի և Սոնյա Դելոնեի հետ ձևավորելով ավիացիայի և երկաթուղային հաղորդակցության տաղավարները։
Պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ, զորացրվել է 1940 թվականին։ 1942-1943 թվականներին մի քանի անգամ ցուցադրվել է Բազենի, Գիշայի, Մենեսեի, Լյո Մոալի հետ։ 1942-1949 թվականներին պայմանագիր է կապել Փարիզի Լուի Կարե պատկերասրահի հետ։ 1945 թվականին այդտեղ է անցկացվել Բազենի, Էսթևի, Լապիկի մեծ ցուցահանդեսը, որի կատալոգի ներածական հոդվածները գրել են պոետներ Անդրե Ֆերնոն, Ժան Լեսկյուրը և Ժան Տարդյոն։ 1956 թվականին Պիեռ Ֆրանկաստելը Էսթևի մասին մենագրություն է հրատարակել։
Էսթևը, գեղանկարչության հետ զուգահեռ, զբաղվել է նաև գծանկարչությամբ, վիտրաժի և գոբելենի արվեստով։ 1955 թվականին նա վերադարձել է հայրենի Կյուլան, որտեղ էլ մահացել է։
Ճանաչում
խմբագրել1970 թվականին արժանացել է Ազգային գեղարվեստի մեծ մրցանակի։ 1986 թվականին Ֆրանսիայի փոստը թողարկեց հինգ ֆրանկի նամականիշ՝ Էսթևի աշխատանքներից մեկի՝ Skibet-ի վերարտադրմամբ։ 1987 թվականին Բուրժում բացվել է նկարչի թանգարանը։ 1989 և 1997 թվականներին նրա հավաքածուն զգալիորեն համալրվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Maurice Estève (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Maurice Estève — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Գրականություն
խմբագրել- Francastel P. Estève. Paris: Éditions Galanis, 1956
- Hommage à Estève. Paris: Édition Société internationale d'art du XXe siècle, 1975
- Harambourg L. Maurice Estève/ Harambourg L. L'École de Paris 1945-1965, Dictionnaire des peintres. Neuchâtel: Ides et Calendes, 1993
- Prudhomme-Estève M., Maillard R. Catalogue raisonné de l'œuvre peint de Maurice Estève. Neuchâtel: Ides et Calendes, 1995
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Էսթև» հոդվածին։ |