Մորդեխայ Արդոն

իսրայելցի վիտրաժային նկարիչ

Մորդեխայ Արդոն (ծննդյամբ՝ Մաքս (Մորդհե Էլիէզեր) Բրոնշտեյն, եբրայերեն՝ מרדכי ארדון‎, հուլիսի 13, 1896(1896-07-13)[1][2][3][…], Tuchów, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հունիսի 18, 1992(1992-06-18)[1][2][4][…], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի նկարիչ։

Մորդեխայ Արդոն
Ի ծնեեբրայերեն՝ מרדכי אליעזר ברונשטיין
Ծնվել էհուլիսի 13, 1896(1896-07-13)[1][2][3][…]
ԾննդավայրTuchów, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էհունիսի 18, 1992(1992-06-18)[1][2][4][…] (95 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել[5]
ԿրթությունԲաուհաուզ
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
ԶավակներMichael Ardon?
Կայքardon.com
 Mordecai Ardon Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Մաքս Բրոնշտեյնը ծնվել է հավատացյալ հրեական ընտանիքում, ներկայիս Լեհաստանի տարածքում։ 1921-1925 թվականներին նա սովորել է Դեսաուի Բաուհաուզի դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Պաուլ Կլեեն, Վասիլի Կանդինսկին, Լիոնել Ֆեյնինգերը և Յոհաննես Իտտեն։ Արդոնի աշխատանքների վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Պաուլ Կլեեի ստեղծագործությունները։ 1926 թվականին Արդոնն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Մաքս Դյորների ղեկավարությամբ ծանոթանում է հին վարպետների նկարելու տեխնիկային։ Մասնավորապես նկարիչը գտնվել է Ռեմբրանդտի և Էլ Գրեկոյի գեղանկարչական ստեղծագործությունների ազդեցության ներքո։ 1933 թվականին, Գերմանիայում ԱՍԳԲԿ-ի իշխանության գալուց հետո, Արդոնն արտագաղթում է Բրիտանական Պաղեստին[7]։ Այստեղ նա դասավանդում է 1906 թվականին հիմնադրված Բեցալել արվեստի դպրոցում (այժմ՝ Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա)։ Նրա աշակերտներից է եղել կինետիկական արվեստի հիմնադիրներից մեկը Յակով Ագամը։ 1936 թվականին ստացել է պաղեստինյան քաղաքացիություն և փոխել է անունը՝ դառնալով Մորդեխայ Արդոն[8]։ 1959 թվականին Մորդեխայ Արդոնը մասնակցել է Կասսելում կազմակերպված ժամանակակից արվեստի documenta II միջազգային ցուցահանդեսին։ 1963 թվականին նրան շնորհում են Իսրայելի Պետական մրցանակ։

 
«Արդոն պատուհաններ» Իսրայելի ազգային գրադարանում

Մորդեխայ Արդոնի գեղարվեստական ոճը հիմնականում հետաքրքիր է նրանով, որ իր ստեղծագործություններում նա փորձում է հերքել այն թեզը, որ ժամանակակից աբստրակտ արվեստն անհամատեղելի է «հին վարպետների» տեխնիկայի հետ։ Դասական գեղանկարչության ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները Մորդեխայ Արդոնի ստեղծագործություններին տալիս են պատկերման ձևի խորություն և հարստություն։ Մորդեխայ Արդոնը համարվում է հասարակական և քաղաքական ազդեցություններից դուրս գտնվող «մաքուր արվեստի» գաղափարների կողմնակից։ Նա կոչ էր անում իր ստեղծագործությունների մասին դատել միայն զուտ ստեղծագործական որակներով, կոմպոզիցիայով, գուներանգներով և դիտողի վրա ունեցած ներքին ազդեցությամբ։ Նկարիչը մերժում էր այդ ազդեցության վրա սիմվոլիկ, գրական և այլ տարրերի օգտագործումը։ Միաժամանակ նա չէր կարողանում ամբողջությամբ հետևել իր «արտաքաղաքական» կանոններին, իր ստեղծագործություններում (մասնավորապես՝ 1955-1988 թվականների 8 լայնածավալ եռածալիկ նկարներում)՝ առաջին հերթին հանդես գալով պատերազմի սարսափի և սոցիալական անարդարության դեմ։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Mordecai Ardon - Recent Paintings. London: Marlbborough Fine Art, 1987. 52 S., farb. Abb
  • Mordecai Ardon. Amsterdam: Stedelijk Museum, 1961.
  • Mordecai Ardon 1896-1992 in memoriam. London: Marlborough Fine Art1995. 39 S.; 25 Farbtafeln u.1 farb.Fotoporträt
  • Mordecai Ardon. Bilder aus den Jahren 1953-1978. Eine Ausstellung. Berlin: Neuer Berliner Kunstverein, 1978. 76 S., mit 3 Klapptafeln u. zahlr. Abb.
  • Art Israel. 26 painters and sculptors. Exhibition. Werke von Morcedai Ardon, N. Bezem (Essen), I. Danziger (Berlin), M. Gross, S. Haber, Anna Ticho (Wien), Y. Tumarkin (Dresden) u.a.]. New York: Museum of Modern Art, 1964. 88 S., zahlr. Abb.
  • Mordekhai Ardon: Tsiv’e Ha-zeman (Mordecai Ardon: The Color of Times) Ed.: Arturo Schwarz.[in hebräischer Sprache]. Jerusalem: Rubin Mass, 2003. 239 S.
  • Visney, Michele: Mordecai Ardon. New York: Harry Abrams, 1973. 240 S., 208 ill. ISBN 0-8109-0171-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mordechai Ardon (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Mordecaï ArdonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
  7. «Mordecai Ardon». Tate.
  8. Agi Katz (1992 թ․ հուլիսի 18). «Obituary: Mordecai Ardon». The Independent.
  9. «Israel Prize recipients in 1963 (in Hebrew)». Israel Prize Official Site. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Recipients of Yakir Yerushalayim award (in Hebrew)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. City of Jerusalem official website

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորդեխայ Արդոն» հոդվածին։