Իսրայելի մրցանակ
Իսրայելի մրցանակ (եբրայերեն՝ פרס ישראל, "Պերաս Յիսրաել"), Իսրայելի պետության կողմից տրվող մրցանակ, ընդհանուր առմամբ, համարվում է պետության բարձրագույն մշակութային պարգև[1]։ Այն ներկայացվում է ամեն տարի` Իսրայելի անկախության օրվա առթիվ, Երուսաղեմում պետական արարողակարգի ժամանակ, նախագահի, վարչապետի, Քնեսեթի (Իսրայելի օրենսդիր մարմին) խոսնակի և Գերագույն դատարանի նախագահի ներկայությամբ։ Մրցանակը ստեղծվել է 1953 թվականին Իսրայելի կրթության նախարար Բեն-Ցիոն Դինուրի նախաձեռնությամբ[2], ով անձամբ 1958 և 1973 թվականներին արժանացել է մրցանակին[3]։
Իսրայելի մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Իսրայել | ||
Տեսակ | պարգև | ||
Պարգևատրող | Իսրայել | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 1953 | ||
Հերթականություն | |||
Կայք | cms.education.gov.il/EducationCMS/UNITS/PrasIsrael(եբրայերեն) | ||
Israel Prize Վիքիպահեստում |
Մրցանակի հանձնում
խմբագրելՄրցանակը շնորհվում է հետևյալ չորս բնագավառներում` հստակ ենթաբնագավառներում` տարեցտարի փոխելով 4-ից 7 տարի, բացառությամբ վերջին բնագավառի, որը տրվում է ամեն տարի։
Հումանիտար, սոցիալական գիտություններ և հրեական ուսումնասիրություններ
- Հրեական մտածողություն
- Կրթություն
- Իրավագիտություն
- Հոգեբանություն
- Աշխարհագրություն
- Էկոնոմիկա
- Թալմուդի ուսումնասիրություն
- Պատմություն
- Սոցիոլոգիա
- Քաղաքագիտություն
- Թորայի ուսումնասիրություն
- Գրականություն
- Սոցիալական աշխատանք
- Փիլիսոփայություն
- Կառավարում
- Լեզվաբանություն
- Հնագիտություն
- Քրեաբանություն
- Արվեստի պատմություն
- Արևելագիտություն
Բնական և ճշգրիտ գիտություններ
- Բժշկություն
- Կենսաբանություն
- Կենսաքիմիա
- Ճարտարագիտություն
- Համակարգչային գիտություն
- Երկրագիտություն
- Գյուղատնտեսություն
- Քիմիա
- Վիճակագրություններ
- Ֆիզիկա
- Մաթեմատիկա
Մշակույթ, արվեստ, հաղորդակցություն և սպորտ
- Երաժշտություն
- Սպորտ և ֆիզիկական կրթություն
- Ճարտարապետություն և դիզայն
- Լրագրություն
- Ռաբբիական գրականություն
- Թատրոն
- Գրականություն և պոեզիա - հեղինակներ
Եբրայերեն թարգմանություններ - Քանդակագործություն
- Կինո
- Իսրայելի երաժշտություն
- Նկարչություն
- Լուսանկարչություն
- Բալետ
Պետական և հասարակական գործունեություն, կյանքի ընթացքում բացառիկ ավանդ ազգին (1972 թվականից)
Մրցանակի դափնեկիրներ կարող են լինել Իսրայելի քաղաքացիներ և իսրայելական կազմակերպություններ, որոնք իրենց բնույթով աչքի են ընկել կամ կարևոր ներդրում ունեցել Իսրայելի մշակույթում և հասարակական կյանքի վրա։ Հաղթողները ընտրվում են կրթության նախարարի կողմից ղեկավարվող հանձնաժողովի կողմից։
Դափնեկիրներ
խմբագրել2013 թվականի դրությամբ հանձնվել է 685 մրցանակ[4] ներառյալ Իսրայելից դուրս հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Շմուել Ագնոնը, Աարոն Ապպելֆելդը, Աբբա Էվենը, Լեա Գոլդբերգը, Ռոբերտ Աումանը, Միխայել Ռաբինը, Սաարոն Շելահը, Մարտին Բուբերը, Գոլդա Մեիրը, Ամոս Օզը, Էֆրաիմ Կիշոն, Նաոմի Շեմեր, Տեդդի Կոլլեկը, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Յադ Վաշեմը, Հրեական գործակալությունը, Հրեական ազգային հիմնադրամը, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլք։ Բացառիկ դեպքերում մրցանակը տրվում է Իսրայելում բնակվող այլ երկրների ներկայացուցիչներին, 1991 թվականին այն ստացել է Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Զուբին Մեթան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Reich, Bernard; Goldberg, David H. (2016). Historical Dictionary of Israel. Rowman & Littlefield Publishers. էջ 278. ISBN 978-1-4422-7185-2.
- ↑ Marom, Daniel. «The Role of Jewish Studies Scholars in Early Zionist Education». Mandel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Ben-Zion Dinur: Knesset website
- ↑ על הפרס
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- October, 2006: Ariel Sharon's disputable nomination for Israel Prize - From Ariel Sharon' Life Story, biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի մրցանակ» հոդվածին։ |