Մովսես Դավթյան (զինվորական)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մովսես Սեյրանի Դավթյան (մայիսի 23, 1991 - հոկտեմբերի 10, 2020), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զրահատանկային զորքերի կապիտան։ Մասնակցել է 2007 թ. - Ղրղզստանի Հանրապետությունում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմամարզական երիտասարդական կազմակերպությունների «Միություն 2007 Իսիկ-Կուլ» միջազգային ուսումնամարզական հավաքներին որպես ՀՀ թիմի ավագ, և թիմը գրավել է 3-րդ տեղ։ Եղել է 2014 թ. Տանկային բիաթլոնի միջազգային առաջնության Հայաստանի հավաքական թիմի հրամանատար[1], թիմը գրավել է 2-րդ տեղ[2][3]։ Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ[4]։

Մովսես Դավթյան
մայիսի 23, 1991 - հոկտեմբերի 10, 2020 (29 տարեկանում)
ԾննդավայրՀայաստան Լոռու մարզ, Ազնվաձոր
Մահվան վայրԼՂՀՖիզուլիի շրջան, ԼՂՀ
ԳերեզմանՀայաստան Վանաձորի պանթեոն
ՔաղաքացիությունՀՀ
ԶորատեսակԶրահատանկային զորքեր
Ծառայության տարիներ2012-2020
ԿոչումԿապիտան
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ (2016), Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (2006-2008) , Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան (2008-2012)
Պարգևներ«Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Հայոց բանակի 20-ամյակ» ՀՀ ՊՆ հոբելյանական մեդալ, «Սոյուզ 2007 Իսիկ-Կուլ» հուշամեդալ, «Տանկային բիաթլոնի միջազգային առաջնությանը 2-րդ տեղ զբաղեցնելու համար» ՌԴ ՊՆ մեդալ, «ռազմական համագործակցության ամրապնդման համար» ՌԴ ՊՆ մեդալ, ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անվան ՀՀ ՊՆ մեդալ, Արցախի Արիության համար մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1991 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Լոռու մարզի Ազնվաձոր գյուղում։

1998-2006 թթ. սովորել է Ազնվաձորի միջնակարգ դպրոցում։ Հաճախել է բռնցքամարտի Վանաձորի Վարդան Բադալյանի անվան մարզադպրոցում։

2006-2008 թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

2008-2012 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

2012 թվականին անցել է զիվորական ծառայության Արցախի ՊԲ որպես լեյտենանտ, տանկային դասակի հրամանատար։

2007 թ. մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմամարզական երիտասարդական կազմակերպությունների «Միություն 2007 Իսիկ-Կուլ» միջազգային ուսումնամարզական հավաքներին որպես Հայաստանի թիմի ավագ, և թիմը գրավել է 3-րդ տեղ։

2014 թ. մասնակցել է Տանկային բիաթլոնի միջազգային առաջնությանը որպես հրամանատար, որտեղ Հայաստանի հավաքական թիմը գրավել է 2-րդ տեղՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։

2015 թ. մասնակցել է Կենտրոնական ենթակայության տակ գտնվող զորամասերի միջև ռազմականացված եռամարտ մրցումներին և գրավել է 1-ին տեղ։

2015 թ. մասնակցել է Կենտրոնական ենթակայության տակ գտնվող զորամասերի միջև 70 կգ քաշային կարգում կշռաքարի բարձրացման մրցումներին և գրավել է 2-րդ տեղ։

2019 թվականին ամուսնացել է։ Զոհվելուց երկու ամիս անց ծնվել է կապիտան Դավթյանի առաջնեկը՝ դուստրը։

Զինվորական ծառայություն

խմբագրել

2012 թվականին անցել է զիվորական ծառայության Արցախի ՊԲ որպես լեյտենանտ, տանկային դասակի հրամանատար։

2014 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

2015 թվականին նշանակվել է տանկային գումարտակի 2-րդ տանկի վաշտի հրամանատար (հրաման թիվ 918, 01.04.2015թ.):

2016 թվականի ստացել է կապիտանի կոչում (հրաման թիվ 1549, 01.08.2016թ)։

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական կիրառման տարբեր շրջաններում իրականացրել է մարտական հերթապահություն՝ ղեկավարելով մարտին մշտապես պատրաստ տանկային ստորաբաժանումը։

2020 թվականի պատերազմի ժամանակ նրա տանկային վաշտը նախ հերթապահել է մարտական նշանակության դիրքերում, ապա մասնակցել Հադրութի ուղղությամբ մարտական գործողություններին։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Ֆիզուլիի պաշտպանության հատվածում մարտական գործողությունների ծավալման ժամանակ ստացել է հրազենային բեկորային վիրավորում և տեղում զոհվել է։

Պարգևներ

խմբագրել
  • 2007 - ՀՀԿ կողմից պատվոգիր և արժեքավոր նվեր-ժամացույց, Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակ` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության մեջ ակնառու առաջադիմության համար
  • 2007 - «Союз 2007 Иссык – Куль» հուշամեդալ
  • 2012 - «Հայոց բանակի 20-ամյակ» ՀՀ ՊՆ հոբելյանական մեդալ (ՀՀ Պաշտպանության նախարարի հրաման թիվ 973, 18.09.2012 )
  • 2014 - ՌԴ ՊՆ մեդալ «Чемпионат мира Танковый биатлон - 2014») Տանկային բիաթլոնի միջազգային առաջնությանը 2-րդ տեղ զբաղեցնելու համար (протокол №17б 16.08.2014г.)
  • 2014 - «За укрепление боевого содружества» ՌԴ ՊՆ մեդալ (ՌԴ Պաշտպանության նախարարի հրաման թիվ 565, 28.08.2014 )
  • 2014 - Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ ՊՆ մեդալ (ՀՀ Պաշտպանության նախարարի հրաման թիվ 971, 18.09.2012 )
  • 2014 - ավագ լեյտենանտ Մովսես Սեյրանի Դավթյանի անունը, ազգանունը և հայրանունը գրանցվել է զորամասի պատվո գրքում։
  • 2014 - անվանական ժամացույց՝ ԱՀ նախագահի կողմից
  • 2014 - դրամական պարգև՝ ՀՀ ՊՆ-ի կողմից
  • 2015 - դրամական պարգև՝ ԱՀ ՊՆ-ՊԲ հրամանատարի կողմից
  • 2015 - ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անվան ՀՀ ՊՆ մեդալ (Հունան Ավետիսյանի անվան ֆոնդի ղեկավարի հրաման թիվ 35, 03.02.2015 )
  • 2015 - «Ռուսաստանի հայերի միության 10 ամյակ» հոբելյանական մեդալ
  • 2016 - Լավագույն տանկային վաշտի հրամանատար ճանաչվելու համար դրամական պարգև ԶՄ հրամանատարի կողմից
  • 2020 - հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով (Արցախի նախագահի հրաման թիվ 429-Ա, 2021 )
  • 2021 - հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[4]
  • 2022 - Վանաձորի քաղաքային պանթեոնում տեղադրվել է խաչքար ի հիշատակ Մովսես Դավթյանի։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տանկային բիաթլոն 2014, Հայ զինվոր
  2. «Տանկային բիաթլոնի փոխչեմպիոններ. Մրցույթներին գնացել էինք հաղթելու համար». news.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Результаты 05.08.2015». mil.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  4. 4,0 4,1 «Նվիրումը՝ անմահություն...Կապիտան Մովսես Դավթյան». artsakhpress.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել