Տանկային բիաթլոն, տանկերի անձնակազմերի միջև անցկացվող ռազմա-սպորտային մրցույթ։ Մրցույթի ընթացքում գնահատվում է տանկեր վարելու վարպետությունը և գնդացիրներից ու հրանոթներից կրակելու ճշգրտությունը։

Т-72Б տանկերը Ալաբինոյում 2013 թվականի տանկային բիաթլոնի մրցույթի ժամանակ

Միջազգային մրցույթներ[1] խմբագրել

 
Հայաստանը ներկայացնող տանկը 2013 թ.-ի տանկային բիաթլոնի մրցույթի ժամանակ

Տանկային բիաթլոնի առաջին (ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների) միջազգային պաշտոնական մրցույթը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին, որին մասնակցել են 4 պետություններ ներկայացնող տանկային անձնակազմեր։ Մրցույթի արդյունքներով հաղթել է Ռուսաստանի հավաքականը, նրան հաջորդել են՝ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի տանկիստները[2]։

Սակայն տանկային մրցույթները ավելի հին պատմություն ունեն, մասնավորապես ՆԱՏՕ-ի պետությունները Կանադայի գավաթի շրջանակներում անցկացրել են տանկային մրցույթներ՝ 1963 - 1991 թթ.-ին (en:Canadian Army Trophy)։ Տանկային մրցույթներ անցկացվել են նաև ԽՍՀՄ-ում՝ 1970-ականների վերջերին՝ Կրասնոդարի երկրամասում, որը նույնպես բիաթլոն էր կոչվում։ Սիրողական մակարդակի մրցույթներ կազմակերպվում են նաև հիմա՝ Ռուսաստանում՝ ռադիոկառավարվող տանկային մոդելների միջև (որոշ տվյալների համաձայն դեռևս 2009 թ.-ից սկսած)։

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2014 թ. խմբագրել

Տանկային բիաթլոնի 2014 թվականի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո պալիգոնում։ Առաջնությանը մասնակցեցին 12 պետությունների ներկայացուցիչներ[3].

 
Տանկային բիաթլոնի 2014 թ.-ի աշխարհի առաջնության մասնակից պետությունները, կապույտ գունանշմամբ
 
Տանկային բիաթլոնի 2014 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցած և փոխչեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի տանկը մրցման ընթացքում
  Անգոլա
  Հայաստան
  Բելառուս
  Վենեսուելա
  Հնդկաստան
  Ղազախստան
  Ղրղզստան
  Չինաստան
  Քուվեյթ
  Մոնղոլիա
  Ռուսաստան
  Սերբիա

Բացի այս 12 պետություններից, ավելի քան 20 պետություններ ուղարկել էին իրենց դիտորդներին։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հրաժարվել էին մասնակցել առաջնությանը (որպես մասնակից)։

Առաջնությունը բաղկացած է եղել 4 փուլից։ Առաջին երեք փուլերի արդյունքում Ռուսաստանը հավաքել է 294 բալ, Ղազախստանը՝ 266 բալ, Չինաստանը՝ 220 բալ, իսկ Հայաստանը՝ 213 բալ։ Հենց այս 4 հավաքականներն էլ իրավունք են ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին՝ մեկական տանկով և անձնակազմի փոխարինմամբ (3 խումբ անձնակազմով, ընդ որում յուրաքանչյուր անձնակազմ պետք է երեքական շրջան անցներ)։ 1-ին շրջանում չէին կրակում, երկրորդ շրջանում կանգնած դիրքից զենիթային գնդացիրների միջոցով կրակում էին թիրախին՝ պայմանական ուղղաթիռին, իսկ երրորդ շրջանի ժամանակ երեք հրանոթային կրակոցներով պիտի խոցեին երեք թիրախ՝ պայմանական տանկերի։ Առաջնության հաղթող (չեմպիոն) դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը բոլոր մրցույթային արգելքները հաղթահարել էր 1 ժամ 15 րոպե և 13 վայրկյան արդյունքով։ Փոխչեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականը՝ 1 ժամ 20 րոպե և 03 վայրկյանով, իսկ բորնզե մեդալակիրներ դարձան Չինաստանի տանկիստները՝ 1 ժամ 30 րոպե և 56 վայրկյան արդյունքով։ 4-րդ տեղ զբաղեցրեց Ղազախստանի հավաքականը՝ 1 ժամ 34 րոպե և 11 վայրկյան արդյունքով։

Հայաստանի հավաքականը որպես լավագույն արտասահմանյան հավաքական նվեր ստացավ Տ-90 նոր տանկ[4]։ Ըստ առաջնության կազմակերպիչների մրցույթային օրերին ընդհանուր առմամբ մոտ 70 հզ. այցելու է եկել դիտումների։

Իսկ անձնակազմերի անհատական ցուցանիշների հաշվարկով՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ երրորդ տեղը՝ Ղազախստանի անձնակազմը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել