Արազի
Արազի (Մովսես Մելիքի Հարությունյան, ծածկանունը՝ Ֆերնանդո, մարտի 20 (ապրիլի 1), 1878[1][2], Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 21, 1964[3][4], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ արձակագիր և թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Արազի | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Մովսես Մելիքի Հարությունյան |
Ծնվել է | մարտի 20 (ապրիլի 1), 1878[1][2] |
Ծննդավայր | Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1964[3][4] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
Գրական անուն | Ֆերնանդո |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Արազի Վիքիքաղվածքում | |
Արազի Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան) գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շուլավերում, 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը։ 1899 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ Երկու անգամ՝ 1901 և 1905 թվականներին ձերբակալվել է ուսանողական հեղափոխական ցույցերին մասնակցելու համար և 1905 թվականին՝ բանտից դուրս գալուց հետո, վերադարձել է Թիֆլիս։ Գրական ասպարեզ է իջել 1906 թվականին։ Գրել է մի շարք փոքրիկ պատմվածքներ[5]։ 1906 թվականին «Մուրճ» ամսագրում տպագրվում է նրա առաջին պատմվածքը՝ «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերստան»։ 1914 թվականին Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում[6]։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Պատմվածքներ, Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ բաժնի 4-րդ տպարան, 1923, 47 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1926, 227 էջ։
- Տրակտորը (ագրոպատմվածք), Երևան, Պետհրատ, 1926, 24 էջ։
- Պատմվածքներ, Բաքու, «Կոմունիստ»-ի գրադարան, «Կրասնի վաստոկ»-ի տպարան, 1928, 32 էջ։
- Ապրողները (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1929, 147 էջ։
- Լույսերը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1931, 208 էջ։
- Փոքրիկ շինարարները, Երևան, Պետհրատ, 1931, 20 էջ։
- Կարմիր Կարոն, Երևան, Պետհրատ, 1931, 16 էջ։
- Պիոներ Սարոն, Պետհրատ, 1931, 12 էջ։
- Եկվորները (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 148 էջ։
- Արձակ պոեմներ, Երևան, Պետհրատ, 1935, 84 էջ։
- Նոր թևերով. Լուսնի շողերով. Ջրվեժի ցոլքում, Երևան, Պետհրատ, 1935, 275 էջ։
- Հերոս Կարենը, Երևան, Պետհրատ, 1935, 16 էջ։
- Փոքրիկ հերոսը, Երևան, Պետհրատ, 1937, 8 էջ։
- Անբախտ որսկաններ, Երևան, Պետհրատ, 1937, 12 էջ։
- Երկեր, հատոր 1, Երևան, Պետհրատ, 1937, 479 էջ։
- Ակունքներ, Երևան, Պետհրատ, 1938, 96 էջ։
- Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1938, 109 էջ։
- Միշիկը, Երևան, Պետհրատ, 1938, 12 էջ։
- Այրվող հորիզոնը, գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1940, 269 էջ։
- Արձակ պոեմներ, 2-րդ հրատարակչություն, Երևան, Հայպետհրատ, 1941, 79 էջ։
- Երեք քաջեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 16 էջ։
- Հայրենիքի կանչը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1942, 39 էջ։
- Անհաղթները (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 146 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 316 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1948, 479 էջ։
- Հաղթական ծիլեր, Երևան, Հայպետհրատ, 1950, 105 էջ։
- Մանկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1952, 76 էջ։
- Պատմվածքներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1953, 491 էջ։
- Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1955, 371 էջ։
- Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1956, 360 էջ։
- Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 3, Երևան, Հայպետհրատ, 1957, 424 էջ։
- Հերոս Կարենը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 84 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1959, 233 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին և երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1961, 348 էջ։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում տեղ են գտել նաև Արազու գործերից), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, երկրորդ և երրորդ, Երևան, Հայպետհրատ, 1963, 476 էջ։
- Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, երկրորդ և երրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 474 էջ։
- Արևը, Երևան, «Հայաստան», 1970, 8 էջ։
- Արյունոտ ծաղիկներ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 56 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Արազու «Սիրուշի պլամը» պատմվածքը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Արևը, Երևան, «Սովետական գրող», 1981, 16 էջ։
- Հակոբ Հակոբյան, Շուշանիկ Կուրղինյան, Արազի, Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 575 էջ։
Արազու կատարած թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել
- Գեորգի Նիկիֆորով, Լապտերի մոտ (վեպ), Երևան, Պետհրատ, 1931, 303 էջ։
- Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1, Մանկություն, Երևան, Պետհրատ, 1932, 233 էջ։
- Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 2, Ծառայության մեջ, Երևան, Պետհրատ, 1934, 343 էջ։
- Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 3, Իմ համալսարանները, Երևան, Պետհրատ, 1937, 157 էջ։
- Մաքսիմ Գորկի, Մանկություն։ Ծառայության մեջ։ Իմ համալսարանները, Երևան, Հայպետհրատ, 1947, 586 էջ։
- Մաքսիմ Գորկի, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 8, Երևան, Հայպետհրատ, 1951, 712 էջ։
- Մաքսիմ Գորկի, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 9, Երևան, Հայպետհրատ, 1951, 556 էջ։
- Մաքսիմ Գորկի, Մանկություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 283 էջ։
- Մաքսիմ Գորկի, Մանկություն (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 248 էջ։
Գրականություն Արազու և նրա ստեղծագործության մասինԽմբագրել
- Վահրամ Թերզիբաշյան, Արազի, Երևան, Պետհրատ, 1940, 64 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մովսես Արազի» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 683—864.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Арази // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Սուրխաթյան "Հայ Գրականություն" 2 հատոր
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 51
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։ |