Մոսկվայի պետական համալսարան
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։
Մոսկվայի Պետական Համալսարան ռուս.՝ Московский государственный университет имени М. В. Ломоносова | |
---|---|
Մոսկվայի պետական համալսարանի շենքը | |
Հապավում | ՄՊՀ |
Տեսակ | հասարակական համալսարան |
Կարգախոս | Գիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը[1] |
Հիմնադրված է | 1755 |
Հիմնադրիր | Միխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով |
Անվանված է | Միխայիլ Լոմոնոսով |
Տիպ | Հասարակական |
Ռեկտոր | Վիկտոր Սադովնիչի |
Ուսանողներ | 38150[2] |
Բակալավրիատ | 22563[2] |
Դասախոսներ | 11760[2] |
Անդամակցություն | LIGO գիտական համագործակցություն |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան |
Հասցե | 119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ |
Պարգևներ | |
Կայք | msu.ru |
Moscow State University Վիքիպահեստում |
ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում[4], մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում (Հայաստան)։
Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։
Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։
Պատմություն
խմբագրելՀամալսարանը ստեղծվել է Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի առաջարկությամբ։ Սկզբում համալսարանի բացումը նախատեսված էր 1754 թվականին։ 1754 թվականին լույս է տեսել նույնիսկ մեդալ «Մոսկվայի համալսարանի ստեղծման համար», սակայն շենքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքների պատճառով բացումը տեղի է ունեցել միայն 1755 թվականին։ Համալսարանի հիմնադրման անվանական հրամանագիր է ստորագրել կայսրուհի Ելիզավետան՝ Պետրոս I-ի դուստրը։ Ավելի վաղ, հունվարի 12 (23)-ին՝ Սբ. Տատյանայի օրը, Ելիզավետա Պետրովնան հաստատել է Մոսկվայի համալսարանի նախագիծը, այդ իսկ պատճառով Սբ. Տատյանայի օրը (հունվարի 25) նշվում է որպես Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման և Ռուսաստանի ուսանողության օր։
-
Ելիզավետա Պետրովնա կայսրուհին
-
Իվան Շուվալով
-
Մոսկվայի համալսարանի հիմնադրման հրամանը
-
XVIII դարի Մոսկվայի համալսարանի պրոֆեսորի համազգեստ
Ֆակուլտետներ
խմբագրել- Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ,
- Հաշվողական մաթեմատիակայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ,
- Ֆիզիկայի ֆակուլտետ,
- Քիմիայի ֆակուլտետ,
- Նյութերի մասին գիտությունների ֆակուլտետ,
- Կենսաբանության ֆակուլտետ,
- Կենսատեխնոլոգիաների ֆակուլտետ,
- Ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ,
- Կենսաինժիներիայի և կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ,
- Հողագիտության ֆակուլտետ,
- Երկրաբանության ֆակուլտետ,
- Աշխարհագրության ֆակուլտետ,
- Պատմության ֆակուլտետ,
- Բանասիրության ֆակուլտետ,
- Օտար լեզուների և տարածաբանության ֆակուլտետ,
- Փիլիսոփայության ֆակուլտետ,
- Սոցիոլոգիայի ֆակուլտետ,
- Տնտեսագիտության ֆակուլտետ,
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
- Հոգեբանության ֆակուլտետ,
- Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (ֆակուլտետ),
- Պետական կառավարման ֆակուլտետ,
- Բիզնեսի բարձրագույն դպրոց,
- Հեռուստատեսության բարձրագույն դպրոց,
- Արվեստաբանության ֆակուլտետ,
- Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,
- Գլոբալ գործընթացների ֆակուլտետ,
- Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ,
- Թարգմանչության բարձրագույն դպրոց,
- Ադմինիստրացիայի պետական բարձրագույն դպրոց,
- Աուդիտի պետական բարձրագույն դպրոց,
- Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց,
- Հումանիտար ոլորտում մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոց,
- Պատերազմական ուսուցման ֆակուլտետ,
- Ֆունդամենտալ ֆիզքիմիական ինժիներիայի ֆակուլտետ,
- ՄՊՀ-ի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ[5]։
Համալսարանը տարբեր ռեյթինգներում
խմբագրելQS World University Rankings
խմբագրելԱռարկա | 2012 | 2013 | 2014 |
---|---|---|---|
Քիմիա | 101-150 | 101-150 | |
Համակարգչային գիտություններ | 151-200 | 151-200 | 101-150 |
Գիտություններ Երկրի մասին | 101-150 | 101-150 | |
Ինժեներիա | 151-200 | ||
Գիտություններ նյութի մասին | 151-200 | 151-200 | 151-200 |
Մաթեմատիկա | 101-150 | 42 | 49 |
Ժամանակակից լեզուներ | 101-150 | 51-100 | 51-100 |
Փիլիսոփայություն | 51-100 | ||
Ֆիզիկա | 101-150 | 51-100 | 49 |
Վիճակագրություն | 101-150 | 101-150 | 151-200 |
Մասնաճյուղեր
խմբագրել- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Սևաստոպոլ քաղաքում, Ռուսաստան, հիմնված է 1999 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Աստանա քաղաքում, Ղազախստան, հիմնված է 2000 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Տաշքենդ քաղաքում, Ուզբեկստան, հիմնված է 2006 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Բաքու քաղաքում, Ադրբեջան, հիմնված է 2008 թվականին[6]։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Դուշանբե քաղաքում, Տաջիկիստան, հիմնված է 2009 թվականին։
- Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Երևան քաղաքում, Հայաստան, հիմնված է 2015 թվականին[7]։
-
ՄՊՀ-ի մասնաճյուղը Սևաստոպոլում
-
ՄՊՀ-ի մասնաճյուղը Տաշքենդում
-
ՄՊՀ-ի մասնաճյուղը Բաքվում
-
ՄՊՀ-ի մանսաճյուղը Երևանում
Համալսարանի հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներ
խմբագրելՀամալսարանի շրջանավարտների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի կառավարիչներ։
Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
խմբագրելՆոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում
խմբագրելՆոբելյան մրցանակի դափնեկիրներ քիմիայի բնագավառում
խմբագրելԽաղաղարարության Նոբելյան մրցանակ
խմբագրելՀամալսարանը ֆիլատելիայում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Երեմիշին Օ.. Աֆորիզմներ. Իմաստության ոսկե ֆոնդը. - Մոսկվա։ Պրոսվեշչենիե, 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 «Համալսարանի ընդհանուր վիճակագրությունը (2010 թիվ)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Ժնևի մասնաճյուղը Արխիվացված 2012-01-27 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Московский государственный университет» (ռուսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Официальный сайт
- ↑ «Ուսումնական տարեսկզբին Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը». www.1tv.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի պետական համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 33)։ |