Մոշե Կաստել

իսրայելցի նկարիչ

Մոշե Կաստել (եբրայերեն՝ משה קסטל‎, 1909[1][2][3][…], Երուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում - դեկտեմբերի 12, 1991(1991-12-12)[1] կամ 1992[4][5], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի նկարիչ։

Մոշե Կաստել
եբրայերեն՝ משה קסטל
ԿեղծանունḲasṭel, Mosheh
Ծնվել է1909[1][2][3][…]
ԾննդավայրԵրուսաղեմ, Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1991(1991-12-12)[1] կամ 1992[4][5]
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել[4]
ԿրթությունԼուվրի դպրոց, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (1925) և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
 Moshe Castel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոշե Էլզար Կաստելը ծնվել է Երուսաղեմում 1909 թվականին ռաբբի Եհուդա Կաստելի և նրա կնոջ` Ռահելի ընտանիքում։ Ընտանիքը ծագել է Կաստիլիայի իսպանական հրեաներից, որոնք Սուրբ Երկիր են գաղթել Իսպանիայից 1492 թվականին հրեաներին արտաքսելուց հետո։ Ապագա նկարչի հայրը ծնվել է Խևրոնում։ Նրանք կրոնական դպրոցներ բացեցին սեֆարդյան երեխաների համար Երուսաղեմի Նահալաթ Շիվայի և Բուխարյան թաղամասերում։ Մոշեն իր մանկական տարիներն անցկացրել է Բուխարյան թաղամասում, որտեղ հաճախել է հայրական դպրոց։ 13 տարեկան հասակում նա ընդունվել է «Բեցալել» արվեստի ակադեմիա, որը ղեկավարել է Բորիս Շացը, այստեղ նա սովորել է 1921-1925 թվականներին։ Իր ուսուցիչ Շումել Բեն Դավիդի խորհրդով երիտասարդ նկարիչը վարպետության դասընթացը շարունակում է Փարիզում։ 1927 թվականին եղբորից` Իոսիֆից, դրամական օգնություն ստանալով Կաստելը տեղափոխվում է Փարիզ և շարունակում կատարելագործել իր վարպետությունը Ժյուլիանի ակադեմիայում և Լուվրին կից դպրոցում։ Նա երկար ժամանակ էր անցկացնում թանգարանի սրահներում` ստեղծելով Ռեմբրանդ վան Ռեյնի, Դիեգո Վելասկեսի, Էժեն Դելակրուայի և Գյուստավ Կուրբեի աշխատանքների կրկնօրինակները։ Հենց այդ ժամանակ էլ նա եկավ այն եզրահանգման, որ «արվեստը հիմնված չէ պատկերների վրա, այլ հիմնականում ունի մատերիայի նշանակություն և այն, թե ինչպես են ներկի շերտերը բաշխվում և տարածվում նկարի վրա»[6]։

1927 թվականի մայիսին Հրեական երիտասարդության համաշխարհային միությունը հովանավորեց նրա առաջին ցուցահանդեսը Փարիզում։ Այդ ժամանակ Փարիզում գտնվող Վլադիմիր Ժաբոտինսկին գրեց նրա կատալոգի ներածականը։

1940 թվականին նկարիչը վերադարձավ Պաղեստին և բնակվեց Ցֆատ քաղաքում։ Ցֆատում նա հիմնադրեց «նկարիչների թաղամաս» փարիզյան Մոնպառնասի օրինակով։ 1949 թվականին նա ամուսնացավ դերասանուհի Բիլայի հետ (ծննդյամբ` Բաուման)։

Գործունեություն խմբագրել

 
Հուշատախտակ Ցֆատում

1947 թվականին Կաստելը Իոսիֆ Զարիցկու, Եհեզկել Շտրայխմանի, Մարսել Յանկոյի և մյուս համախոհների հետ միասին դարձավ «Նոր Հորիզոններ» (Օֆակիմ Խադաշիմ) գեղարվեստական միավորման հիմնադիրներից մեկը։ 1959 թվականին նա Մոնպառնասում ձեռք է բերում ստուդիա, որտեղ անցկացնում էր տարեկան մի քանի ամիս։ 1955 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում անցկացվում է նրա անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Քնեսեթում, Երուսաղեմի Բինյանեյ-Հա Ումա Միջազգային համաժողովների կենտրոնում, Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնում, ինչպես նաև Երուսաղեմում Իսրայելի նախագահի պաշտոնական նստավայրում։

Գեղարվեստական ոճ խմբագրել

1930-1940-ական թվականներին Մոշե Կաստելի ստեղծագործությունների հիմնական թեման սեֆարդյան հրեաների կյանքն էր Սուրբ Երկրում։ 1950-ական թվականներին նրա աշխատանքների թեմատիկան փոխվեց և նա ոգևորությունը պարպեց «հրեական քաղաքակրթության հին նախակարապետների վրա»։ Այցելելով գալիլեական Կորազիմ քաղաքի հինավուրց սինագոգ, նա այնքան էր զարմացած բազալտե զարդաքանդակներով և խճանկարներով, որ ինքն էլ սկսեց օգտագործել բազալտի կտորներ, որոնց նա տալիս էր տարբեր ձևեր` օգտագործելով որպես իր աշխատանքների համար հիմնական նյութ։ Մոշե Կաստելը խառնում էր մանրացված բազալտը ավազի և հարուստ գունավոր ներկերի հետ, որը հեշտությամբ ճանաչելի էր դարձնում նրա հեղինակային ոճաձևը։ Այս ժամանակաշրջանի նրա աշխատանքների թեման հիմնված է հին դիցաբանական մոտիվների, հրեական միստիցիզմի և սիմվոլիզմի վրա, որոնք սկիզբ են առնում հին հրեական և շումերական քաղաքակրթությունից։ Լինելով «Նոր հորիզոնների» անդամ` Մոշե Կաստելն իր ստեղծագործություններում զուգակցում է արևելագիտության մոտիվները և «քանանյան արվեստը» եվրոպական աբստրակտ գեղանկարչության տարրերի հետ։

Մոշե Կաստելի ամենահայտնի աշխատանքներից են` «Շաբաթը Ցֆատում» (1940, Թել Ավիվի գեղարվեստի թանգարան), «Զոհար և Կաբալա քաղաք» (1956), «Կարմիր մագաղաթ» (1965, Իսրայելի թանգարան), «Փառք Երուսաղեմին» և «Ոսկե թղթագլան» պաննոներ (երկուսն էլ 1970-1971) Իսրայելի նախագահի պալատում[7]։

Ճանաչում և պարգևներ խմբագրել

 
Մոշե Կաստելի կերպարվեստի թանգարանը Մաալե Ադումիմում

1941 և 1946 թվականներին Թել Ավիվի քաղաքապետարանը Մոշե Կաստելին շնորհեց երիտասարդ նկարիչների համար նախատեսված Մեիր Դիզենգոֆի մրցանակ[8]։

Սան Պաուլոյում (Բրազիլիա) կայացած բիենալեի ժամանակ նա ստացավ «Premier do Estado» մրցանակ։ 2010 թվականին Մաալե Ադումիմ քաղաքում Դավիդ Ռեզնիկի նախագծով կառուցված շենքում բացվեց Մոշե Կաստելի արվեստի թանգարանը[9]։ Թանգարանում ցուցադրվում են նկարչի կողմից տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված աշխատանքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 Moshe Elazar Castel
  3. 3,0 3,1 Moshe Elazar Castel
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. «About the artist». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  7. Моше Элазар Кастель՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. «List of Dizengoff Prize laureates» (եբրայերեն). Tel Aviv Municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 8-ին.
  9. «В Маале-Адумим открылся музей живописи». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Կաստել» հոդվածին։