Քրիս Ռի
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռի (անգլ.՝ Christopher Anton Rea, ծնվել է 1951 թվականի մարտի 4-ին, Միդլսբրոյում` Հյուսիսային Յորքշիր, Անգլիա), բրիտանացի երգիչ է, երգերի հեղինակ, հայտնի է իր խռպոտ ձայնով և սլայդ-կիթառ նվագելով[4]։
Քրիս Ռի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Chris Rea |
Ի ծնե անուն | Քրիստոֆեր Էնթոն Րի |
Ծնվել է | մարտի 4, 1951[1][2][3] (72 տարեկան) Միդլսբրո, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | բլյուզ, սոֆթ ռոք, արտ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, սլայդ-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, շրթունքի հարմոն, բանջո |
Լեյբլ | JazzeeBlue Magnet Records United Artists Records East West Records Motown Records Geffen Records Edel Music Warner Music Rhino Entertainment |
Կապված | The Memphis Fireflies |
Կայք | chrisrea.com |
![]() |
Ընտանեկան կյանքԽմբագրել
Քրիս Ռին Իտալիայի էմիգրանտ Կամիլլո Րիի (մահացել է 2010 թվականին) և Իռլանդիայի բնիկ Ուինֆրիդի (մահացել է 1983 թվականի սեպտեմբերին) որդին է։ Քրիսն ունի երկու եղբայր` Նիկը և Մայքը, և չորս քույր՝ Քաթրինը, Ջերալդինան, Պաուլան և Քամիլան։
Քրիսի կնոջ անունը Ժոան է, ամուսնացել է 16 տարեկանում։ Ունեն երկու դուստր՝ Ժոզեֆինան (ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին) և Ջուլիա Քրիստինան (ծնվել է 1989 թվականի մարտի 18-ին)։ Երկու դստեր համար էլ Քրիսը գրել է համանուն երգ։ Ընտանիքն ապրում է Սոլ Միլում՝ Կուկհեմում, Բերկշիր։ Այդտեղ է գտնվում նաև Sol Mill ձայնագրման ստուդիան, որտեղ Քրիսը ձայնագրել է իր ուշ շրջանի ալբոմները։ Այստեղ նա ձայնագրել է նաև ալբոմներ ուրիշ կատարողների համար։ 2006 թվականին ստուդիան վաճառվել է։
Քրիս Ռիի անունը քաջ հայտնի դարձավ «պաղպաղակ Րի» ցանցի շնորհիվ, որը պատկանում էր նրա հորը։ Ավելի ուշ ցանցը փլուզվեց, և մնաց միայն մեկ խանութ, որտեղ աշխատում էր Կամիլլո Րին[5]։
Կարիերայի սկիզբԽմբագրել
1978 թվականին Քրիս Ռին թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Whatever Happened to Benny Santini?», և առաջին իսկ սինգլը` «Fool (if You Think It's Over)» շատ հայտնի դարձավ ԱՄՆ-ում` զբաղեցնելով 12-րդ տեղը Billboard Hot 100-ում և բարձրագույն հորիզոնական Adult Contemporary Singles-ում։ Սինգլը ներկայացվեց Գրեմմիի «Տարվա երգ» անվանակարգում, սակայն զիջեց Բիլլի Ջոելին և նրա «Just the Way You Are»-ին։ Չնայած դրան՝ հայրենիքում Քրիսի սինգլը շատ մեծ հաջողություն չի ունենում։ ԱՄՆ-ում հաջողությունն ամրապնդելու նպատակով վերաթողարկումից հետո «Fool…»-ը զբաղեցրեց 30-րդ տեղը «UK Singles Chart»-ում։
Փառքի գագաթնակետԽմբագրել
Երգիչը հասավ իր հաջողության գագաթնակետին 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին՝ իր տասներորդ «The Road to Hell» (1989 թվական) ստուդիական ալբոմի (համարվում է երգչի ամենալավ ալբոմներից մեկը[6]) և հաջորդ՝ «Auberge» (1991 թվական) ալբոմի թողարկումից հետո։
Երկարատև հիվանդությունից հետո (ենթաստամոքսային գեղձի հեռացում) դադարեցնում է համագործակցությունը խոշոր ձայնագրման ընկերության հետ և սկսում ձայնագրել բացառապես բլյուզ երաժշտություն։ Դրա արդյունքը եղան մի քանի ալբոմները, որոնցից երկուսը դարձան առևտրային տեսանկյունից շատ շահավետ՝ «Dancing Down the Stony Road» (2002 թվական), ստացավ ոսկե կարգավիճակ, և Santo Spirito Blues (2011 թվական)։
ՍկավառակագրությունԽմբագրել
- 1978 - Whatever Happened to Benny Santini?
- 1979 - Deltics
- 1980 - Tennis
- 1982 - Chris Rea
- 1983 - Water Sign
- 1984 - Wired to the Moon
- 1985 - Shamrock Diaries
- 1986 - On the Beach
- 1987 - Dancing with Strangers
- 1989 - The Road to Hell
- 1991 - Auberge
- 1992 - God’s Great Banana Skin
- 1994 - Espresso Logic
- 1998 - The Blue Cafe
- 1999 - The Road to Hell: Part 2
- 2000 - King of the Beach
- 2002 - Dancing Down the Stony Road
- 2003 - Blue Street (Five Guitars)
- 2003 - Hofner Blue Notes
- 2004 - The Blue Jukebox
- 2005 - Blue Guitars (11 սկավառակներից բաղկացած մեգա-ալբոմ)
- 2008 - The Return of the Fabulous Hofner Blue Notes
- 2011 - Santo Spirito Blues
- 2015 - La Passione Book
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Czech National Authority Database
- ↑ «www.ChrisRea.nl • Update on 2006 tour»։ Chrisrea.nl։ նոյեմբերի 15, 2005։ Վերցված է ապրիլի 19, 2014
- ↑ «Teesside ice cream legend Camillo Rea dies»։ gazettelive։ https://plus.google.com/105151193964186183104։ Վերցված է 2016-01-16
- ↑ Steve Huey։ «Chris Rea. Biography» (անգլերեն)։ allmusic։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2009-11-05
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2016-01-13 at the Wayback Machine.(անգլ.)
- Պաշտոնական կայք Archived 2009-12-28 at the Wayback Machine.(գերմ.)
- Крис Ри (անգլ.) Internet Movie Database կայքում
- Rob Quicke, Len O’Kelly. (23 ноября 2005)։ «Chris Rea talks to Britsound» (անգլերեն)։ Britsound։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-06-03
- Հարցազրույցներ(անգլ.)(գերմ.)(նիդեր.)