Մոխրաթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառ գետի միջին հոսանքում՝ 540 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 8 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 62 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Մոխրաթաղ
ադրբ.՝ Kiçik Qarabəy
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքԹարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան
ԲԾՄ760 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն345[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմոխրաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Մոխրաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մոխրաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 2856,80 հա տարածք, որից 1350,59 հա գյուղատնտեսական նշանակության, 1369,05 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Բլեղանց», «Քիթի-մարեն», «Ինը մասեն», «Քյահրիզ», «Պնջիր-փիշին» և «Տզզալուն»։

Մոխրաթաղը Արցախյան պատերազմում

խմբագրել

1989-ին Մախրաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Բալայան, Գ. Պողոսյան), որը մասնակցել է գյուղի, Մարտակերտի (Չայլու, Կիչան, Մարաղա, Վաղուհաս և այլն), Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Էրքեջ և այլն), Հադրութի (Տող, Ծամձոր և այլն) շրքանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մոխրաթաղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Վ. Բալայանը (հետմահու)։ Մոխրաթաղից զոհվել է 11 ազատամարտիկ[2]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Մոխրաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 341 մարդ, կա 102 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 367 367 329

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցի «Ինը մաս» (XII դ. վերակառուցվել է 1881 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (1883 թ.), գերեզմանոց (միջնադար), Մելիք-Իսրայելյանների ապարանք (1771 թ.), «Սահար օրիորդ» մատուռ, հաշվառված է 14 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում թին 28 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 498։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 182.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)