Մոլոտոֆ, կամ «Մոլոտոֆ» պուդինգ (պորտ.՝ Pudim Molotov), պորտուգալական խոհանոցի աղանդեր՝ ձվի սպիտակուցի և կարամելի հիման վրա պատրաստված պուդինգ[1][2]։

Մոլոտոֆ
Տեսակկերակուր և աղանդեր
Առաջացման երկիր Պորտուգալիա
Հիմնականegg white? և շաքար

Անվան պատմություն խմբագրել

Այն բանից հետո, երբ ֆրանսիացի զորավար, Ֆրանսիայի մարշալ Ժան-Ժակ Պելիսիեն Ղրիմի պատերազմի ժամանակ գրավեց Մալախով կուրգանը (Սևաստոպոլի ռազմավարական կարևոր բարձունքը) և արժանացավ Մալախովի դուքսի (ֆր.՝ duc de Malakoff) կոչմանը[3], Վիեննայի հրուշականներում նրա պատվին ստեղծեցին շառլոտկայի նման աղանդեր՝ Malakofftorte[2]։ Բայց Պալիսիեին դուր չեկավ պատերազմի ժամանակ աղանդերը պատրաստելու բարդությունը. դրա համար պահանջվում էին «սավոյարդի» թխվածքաբլիթներ, հարած սերուցք, բավարական կրեմ։ Այդ պատճառով բաղադրատոմսը պարզեցրին այնքան, որ բաղադրիչները հնարավոր լիներ գտնել ամենուր՝ շաքարավազ, ձվի սպիտակուց և ջուր։ Բացի այդ, պուդինգին տրվեց Մալախով կուրգանին նմանվող ձև։

20-րդ դարի առաջին կեսին այդ կարամելային պուդինգը Ֆրանսիայից հասավ Պորտուգալիա, որտեղ այն օրգանապես ձուլվեց պորտուգալական խոհանոցի ավանդույթներին։ Հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարն էր Վյաչեսլավ Միխայլովիչ Մոլոտովը, պորտուգալերենում հնչողության նմանության պատճառով աղանդերը ստացավ «Մոլոտոֆ» անունը[4]։

Բաղադրատոմս խմբագրել

Պուդինգը պատրաստելու համար սկզբում շաքարավազից և ջրից պատրաստվում է կարամելը։ Այնուհետև հարվում են սպիտակուցները և այնտեղ ավելացվում է ավելի վաղ պատրաստված կարամելը։ Ստացված խառնուրդը դրվում է այն կաղապարի մեջ, որտեղ պատրաստվում էր կարամելը, այնուհետև թխվում է ջրային բաղնիքում ջեռոցում՝ մինչև դեսերտի վրա ոսկե կեղևի հայտնվելը։ Թխած պուդինգը սառչելուց հետո ցողում են մնացած կարամելով և մատուցում[1][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Molotof | Receitas». Pingo Doce (պորտուգալերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 «Португальский десерт Молотоф — Pudim Molotov». portuguesa.ru (ռուսերեն). 13.12.2017.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Pudim Molotov, uma doce sobremesa muito "guerreira"». Iberismos (եվրոպական պորտուգալերեն). 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. Mónica Rebelo (2017 թ․ փետրվարի 24). «História e Receita do Pudim Molotof». Cozinha Com Rosto (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.