Ալեքսանդր Բարեպաշտ
Ալեքսանդր Բարեպաշտ (ծնված թիվը անհայտ - 1432), մոլդավական հոսպոդար (1400 թվականից)։ Ալեքսանդր Բարեպաշտի ներքին քաղաքականությունն ընթացել է պետությունը կենտրոնացնելու, կենտրոնախույս ուժերը (խոշոր ավատատերերին և եկեղեցուն) հնազանդեցնելու, երկիրը հզորացնելու ուղղությամբ։ Հենեվելով բանակի և քաղաքային բնակչության վրա՝ Ալեքսանդր Բարեպաշտը իր իշխանության սահմաններն ընդարձակեց դեպի Սև ծով, միավորեց Բուջակը (Բեսարաբիայի հարավային մասը)՝ Քիլիա և Աքքերման քաղաքներով, հաջողությամբ պաշտպանեց երկրի անկախությունը։ Քաղաքների և երկրի զարգացումը խթանելու համար Լեհաստանից Մոլդավիա հրավիրեց հայ վաճառականների, մաքսից ազատեց նրանց, նվազեցրեց հարկերը և թույլ տվեց մշտապես բնակվել Մոլդավիայում (1407 թվականի հոկտեմբերի 8-ի հրովարտակով)։ Սոլդավիայի քաղաքներում բնակություն հաստատեց շուրջ 3000 հայ ընտանիք։ 1401 թվականի հուլիսի 30-ի հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում հայերի համար հիմնեց եպիսկոպոսություն։ Ալեքսանդր Բարեպաշտի խրախուսող քաղաքականության շնորհիվ Մոլդավիայով անցնող Լվով-Չեռնովիցի-Սուչավա–Յասսի-Աքքերման առևտրական ուղին ձեռք բերեց միջազգային նշանակություն։
Ալեքսանդր Բարեպաշտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 14-րդ դար |
Մահացել է՝ | հունվարի 1, 1432 |
Վախճանի վայր | Կոնստանցա, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Մոլդովական իշխանություն |
Տոհմ | House of Mușat? |
միապետ | |
Հայր | Ռոման I[1] |
Մայր | Anastasia of Moldova?[1] |
Երեխաներ | Իլիաս I, Պյոտր II, Բոգդան II, Պերտու III Արոն, Ստեֆան II և Vasilissa?[1] |
Հավատք | ուղղափառություն |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 153)։ |