Թալերը եվրոպական ամենատարածված և ամենահայտնի արծաթե դրամն է հանդիսացել Միջին դարերից մինչև 19-րդ դարի վերջը։ Դոլարի «նախնին» է։

«Մարիա Թերեզա» թալեր

Ծագումը և անունը

խմբագրել
 
Յոախիմսթալեր, 1525

«Թալեր» բառը իրականում հապավում է, որը հետագայում դարձավ ինքնուրույն բառ։ Թալերի չափի արծաթե դրամներ լայն տարածում էին գտել գերմանախոս աշխարհում, և յուրաքանչյուրն ուներ իր առանձին անվանումը։ Դրանցից մեկն էր նաև Բոհեմիայի Յոախիմսթալ քաղաքում (այժմ՝ Չեխիայի Յախիմով քաղաքը) արտադրված արծաթե դրամը, որն ընդհանուր անվանմամբ հայտնի էր որպես «յոախիմսթալեր», այսինքն՝ «յոախիմսթալցի», և որը կարճ ձևով պարզապես անվանվում էր «թալեր»։ Հետագայում այս հապավումը տարածվեց և սկսեց կիրառվել նմանատիպ բոլոր արծաթե դրամների համար։ Ավելի ուշ թալերը դարձավ ինքնուրույն դրամական միավոր։

«Դոլար» անունը «թալերի» անգլիականցված ձևն է։

Պատմություն

խմբագրել

Թալերը տարածվեց ժամանակակից Գերմանիայի ամբողջ տարածքում և հարակից շրջաններում, բազմաթիվ կիսանկախ իշխանությունների և գերիշխան պետությունների պաշտոնական տարադրամ դառնալով։ Ամեն երկրում այն ուներ իր ստանդարտը, ամենաընդունվածը հետևյալն էր՝ մոտ 28 գրամ կշիռ, 83% արծաթի բաղադրություն, 4 սմ տրամագիծ։ Այդ ստանդարտները տատանվում էին երկրից երկիր և ժամանակից ժամանակ։

Թալերի մանրուն դրամներ էին պֆենիգը, հելլերը, կրոյցերը և այլն. դրանք էլ էին փոփոխական, կապված երկրից կամ ժամանակաշրջանից։ Թալերը արտադրվում էր զանազան արժողություններով՝ մեկ տասներորդական թալեր, 1 թալեր, 2 թալեր], 5 թալեր և այլն։ Հիմնականում հատվում էր արծաթից, բայց բարձր արժողության դրամները (օրինակ՝ 5 թալեր) հաճախ արտադրվում էին ոսկուց, իսկ մանրադրամները (թալերի կոտորակները)՝ բիլոնից (ցածրորակ արծաթ)։

Շրջանառություն

խմբագրել
 
Բեռնի թալեր, 1798

Թալերը շրջանառության մեջ է եղել Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, XVI դարից մինչև XIX դարի վերջերը։ Նրա շրջանառությունը դադարեցվեց տարբեր երկրներում դրամական բարեփոխումների հետևանքով, և այլ տարադրամներ փոխարինեցին թալերին (օրինակ՝ մարկը, շիլլինգը, և այլն)։ Վերջին թալերները արտադրվել են գերմանական մի քանի իշխանությունների կողմից, 1871 թվականին։

Աշխարհագրական առումով թալեր տարադրամը շրջանառության մեջ է եղել ժամանակակից Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, Մոզամբիկի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Չեխիայի, Ռումինիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի տարածքում։

Ստորև՝ թալերի տեսակները՝ ըստ պետությունների ժամանակակից սահմանների.

Ավստրիա

խմբագրել

Բելգիա

խմբագրել

Գերմանիա

խմբագրել

Լատվիա

խմբագրել

Լեհաստան

խմբագրել

Լիխտենշտայն

խմբագրել

Լյուքսեմբուրգ

խմբագրել

Հունգարիա

խմբագրել

Մոզամբիկ

խմբագրել

Նիդերլանդներ

խմբագրել

Շվեյցարիա

խմբագրել

Ռումինիա

խմբագրել

Ռուսաստան

խմբագրել

Ֆրանսիա

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (17th Century)
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century)
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition.