Մակուա
Մակուա (վամակուա, մակվա, մակոանե, նգուրու), Աֆրիկայի հարավային մասում բնակվող ազգ։ Ապրում են Մոզամբիկում, Մալավիում, Տանզանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Զիմբաբվեում[1][2]։
Մակուա | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
8,55 միլիոն մարդ | |||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
Մակուա | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
ավանդաական հավատալիքներ, իսլամ, կաթոլիկություն |
Բնակավայր
խմբագրելՄակուան բանտու խմբի ազգ է Մոզամբիկի կենտրոնական շրջաններում (Լուժենդա գետից հարավ՝ մինչև Զամբեզի գետի ստորին հոսանքը) և Մալավիի ու Տանզանիայի հարևան շրջաններում։ Մակուաները մոտ են լոմուեներին (արևմտյան մակուա), նգուլուներին (արևելյան մակուա), չուաբոներին։ Նրանց էթնոնիմն է՝ մակուա, վամակուա, մակվա, մակոանե, նգուրու[3]։
Բնակչություն
խմբագրելՄոզամբիկում բնակվում է մակուա ազգի 6,9 միլիոն, Մալավիում՝ 1,3 միլիոն, Տանզանիայում՝ 300 հազար ներկայացուցիչ։ Ոչ մեծ խմբեր ապրում են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում (15 հազար մարդ) և Զիմբաբվեում (25 հազար մարդ)։ Բնակչության ամբողջական թիվը կազմում է 8 550 000 մարդ[4]։
Լեզու
խմբագրելՆրանց լեզուն իմակուան է (մակուա), բարբառները՝ մեդո, լոմվե[5]։
Կրոն
խմբագրելՄակուաները պահպանում են ավանդական հավատքը, կան սուննիներ և քրիստոնյաներ, մեծ մասամբ կաթոլիկներ են։ Մոզամբիկի ներքին շրջաններում պահպանվել է բնության ոգիների պաշտամունքը (անձրև գալու արարողություն), կախարդանքը[4][6]։
Ավանդական կենցաղավարություն
խմբագրելՄակուաները զբաղվում են անտառահատման-կրակային ձեռքի երկրագործությամբ, (մանիոկ, սորգո, բրինձ, լոբազգիներ, բանան), մանր եղջերավոր անասունների և թռչունների բուծմամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ։ Մեծ դեր է խաղում արտագնացությունը դեպի տնկադաշտեր, հանքեր և քաղաքներ։ Արհեստներից զարգացած է փայտամշակումը, ռաֆիայի (արմավենի) թելիկներից կարմիր և սև գույնի երկրաչափական նախշերով գործվածքների պատրաստումը։
Ավանդական սոցիալական կազմակերպություն
խմբագրելՄակուաները բաժանվում են ցեղախմբերի՝ ըստ մայրական ծագման։ Ընտանիքը մեծ է։ Ամուսնությունը մայրական տեղայնացում ունի (ապրում են մայրական ծնողների հետ)։ Հիմնական բաղկացուցիչ մասը կազմում են գյուղական համայնքները[4]։
Ավանդական կացարան
խմբագրելՄակուաների մեծամասնությունն ապրում է շրջանաձև հատակագծով ոչ մեծ գյուղերում։ Տները կլոր են՝ ծղոտից և արմավենու տերևներից պատրաստված բարձր կոնաձև տանիքներով, տնտեսական կառույցները հյուսված են ճյուղերով և կավածեփ։ Ծովափնյա շրջաններում հիմնականում տարածված են երկթեք կտուրներով ուղղանկյունաձև տները։ Տնկարանները շրջապատված են խուլ ցանկապատներով։ Մակուաների մի մասն ապրում է քաղաքներում, զբաղվում արհեստներով և առևտրով։
Ավանդական հագուստ
խմբագրելՓոխառվել է սվահիլիից․ տղամարդիկ կրում են հալաբեա, վարտիք, սանդալներ և դեկորատիվ բամբակյա գլխարկ, իսկ կանայք՝ վառ գույնի թիկնոց և երկար զգեստ[4]։ Գյուղական համայնքներում տղամարդիկ կրում են միագույն կտորից պատրաստված հագուստ, որը ծածկում է մարմինը գոտկատեղից մինչև ծնկները, իսկ կանայք՝ երկու կտորից բաղկացած (գոտկային և կրծքային) հագուստ։
Ավանդական սնունդ
խմբագրելՄակուաները հիմնականում օգտագործում են բուսական սնունդ (շիլա` մանրացված հատիկներով և բանջարեղենային ամոքանքով), ձուկ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Anthony Appiah; Henry Louis Gates (2010). Encyclopedia of Africa: Kimbangu, Simon - Zulu, Volume 2. Oxford University Press. էջ 116. ISBN 978-0-19-533770-9.
- ↑ Godfrey Mwakikagile (2013). Africa at the End of the Twentieth Century: What Lies Ahead. New Africa Press. էջեր 136–137. ISBN 978-9987-16-030-3.
- ↑ Hilary C. Palmer; Malyn D.D. Newitt (2016). Northern Mozambique in the Nineteenth Century: The Travels and Explorations of H.E. O’Neill. BRILL Academic. էջ 223 with footnote 17. ISBN 978-90-04-29368-7.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Лукин 1998: 35
- ↑ Lomwe, MAKHUWA-MACA, MAKHUWA-MAKHUWANA, MAKHUWA-METTO, MAKHUWA-SHIRIMA, Ethnologue
- ↑ An official census is unavailable. Various sources estimate it as follows: (a) 66% The Makua of Mozambique, (b) 71% Makua Արխիվացված 2016-12-19 Wayback Machine, (c) 67% Makua, Makhuwa-Meetto in Mozambique
Արտաքին հղումներ
խմբագրել- Մակուաների լեզուն (անգլ.)
Գրականություն
խմբագրել- Лукин М. Макуа // Народы и религии мира / Глав. ред. В. А. Тишков. М.: Большая Российская Энциклопедия, 1998. С. 35 - 36.
- Макуа // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.