Գևորգ Բարխուդարյան
Գևորգ Նիկողայոսի Բարխուդարյան (նոյեմբերի 15, 1835, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 18, 1913, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ թարգմանիչ, գրող, մանկավարժ։
Գևորգ Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1835 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 18, 1913 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա[1] և Դորպատի կայսերական համալսարան[1] |
Աշխատավայր | Հյուսիսափայլ[1], Փորձ[1], Լումա, Մուրճ[1] և Ներսիսյան դպրոց[1] |
Գևորգ Բարխուդարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ 1851 թվականից ուսումը շարունակել է Դորպատում։ Որպես ուսուցիչ աշխատել է Նախիջևանում, Ագուլիսում, Ախալցխայում (1855-1876]թվականներ)։ Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցել Ներսիսյան դպրոցում։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Փորձ», «Լումա», «Մուրճ» ամսագրերին ինչպես ինքնուրույն բանաստեղծություններով, այնպես էլ գերմաներենից կատարած թարգմանություններով (Գյոթե, «Ֆաուստ», Շիլլեր, «Դոն Կարլոս», «Վիլհելմ Տելլ», «Օռլեանի կույսը», Լեսինգ, «Նաթան իմաստուն» և այլն)։ Գրել է պիեսներ («Սեր կամ մահ», 1869 թ., «Բարեպաշտ մարդիկ», 1889 թ.)։ Բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1897 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բարխուդարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։ |