Միք Հարվի

ավստրալացի երաժիշտ

Միք Հարվի (անգլ.՝ Mick Harvey, լրիվ անուն՝ Մայքլ Ջոն Հարվի, անգլ.՝ Michael John Harvey, օգոստոսի 29, 1958(1958-08-29)[1], Ռոչեսթեր, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի երաժիշտ–մուլտիինստրումենտալիստ, կոմպոզիտոր, գործիքավորող և պրոդյուսեր։ Առավել հայտնի է որպես Nick Cave and the Bad Seeds և Crime and the City Solution խմբերի անդամ։

Միք Հարվի
Միկ Հարվի (Nick Cave and the Bad Seeds, Crime and the City Solution)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMick Harvey
Ի ծնե անունՄայքլ Ջոն Հարվի
Ծնվել էօգոստոսի 29, 1958(1958-08-29) (65 տարեկան)
Ռոչեստեր, Վիկտորիա նահանգ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերռոք, պոստ փանկ
Մասնագիտությունմուլտիինստրումենտալիստ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող, հեղինակ-կատարող
ԳործիքներԿիթառ, բաս կիթառ, դաշնամուր, երգեհոն, սինթեզատոր, քսիլոֆոն, զանգականվագ, թմբուկ, հարվածային գործիքներ
Գործունեություն1973–այժմ
ԼեյբլMute Records
ԿրթությունCaulfield Grammar School?
ԱնդամակցությունNick Cave and the Bad Seeds, The Boys Next Door և The Birthday Party
Կայքmickharvey.com
 Mick Harvey Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Միք Հարվին ծնվել է Ռոչեսթեր կոչվող փոքր քաղաքում, բայց վաղ տարիքում տեղափոխվել է Մելբուռն։ Հարվիի հայրը անգլիական եկեղեցու վիկարիոս էր, և Միկը վաղ տարիքից երգում էր եկեղեցու երգչախմբում։ Ֆիլիպ և Սեբաստյան եղբայրների հետ նա սովորել է Caulfield տղաների մասնավոր դպրոցում։ 1970-ականների սկզբին Հարվին այս դպրոցում հանդիպել է Նիկ Քեյվին, Ֆիլ Քալվերտին և Թրեյսի Պուին, որոնց հետ նա սկսել է նվագել դպրոցական երեկոներին՝ հիմնականում Լու Ռիդի, Դեյվիդ Բոուիի և Էլիս Քուպերի երգացանկը։

The Birthday Party

խմբագրել

1975 թվականին՝ ուսումնական տարվա ավարտից հետո, սկսնակ երաժիշտները հիմնադրեցին Boys Next Door անվանումով խումբը։ Նրա կազմի մեջ մտան Հարվին՝ կիթառով, Քալվերտը՝ բասով, Պյուն հարվածային գործիքներով և Քեյվը՝ բարձրախոսով։ Ավստրալիական փանկ–ալիքի ժամանակ, ի դեմս այնպիսի խմբերի, ինչպիսիք են The Saints-ը և Radio Birdman–ը, Boys Next Door-ը նախընտրում էր նոր ալիքի երաժշտություն նվագել։ 1977 թվականից մինչև 1980 թվականը նրանք պարբերաբար համերգներ են տվել մելբուռնյան բարերում՝ նվագելով The Stooges–ի և The Jam–ի ոճով։ 1978 թվականին խմբին միացավ երկրորդ կիթառահար Ռոլանդ Հովարդը, ով Boys Next Door-ին բերեց իրեն բնորոշ քաոսային հետադարձ կապ։ 1980 թվականին խումբը, անվանափոխելով The Birthday Party, ուղևորվեց Լոնդոն, որտեղ սկսեց նվագել սեփական շատ մռայլ և ագրեսիվ երաժշտությունը։ 1982 թվականին տեղափոխվեցին Արևմտյան Բեռլին, որտեղ խումբը լքեց Ֆիլ Քալվերտը, և Միք Հարվին ստիպված եղավ թողնել կիթառը և անցնել թմբուկների։ The Birthday Party–ն, այնուամենայնիվ, դադարեց գոյություն ունենալ արդեն մեկ տարի անց։

Crime and the City Solution

խմբագրել

1985 թվականին Հարվին իր հին ընկեր Սայմոն Բոննիի հետ ստեղծել է վերջին Crime and the City Solution խումբը։ Նոր կազմում, բացի Սայմոնից և Միկից, ընդգրկվել են The Birthday Party-ի կիթառահար Ռոլանդ Հովարդը, նրա կրտսեր եղբայր բասիստ Հարի Հովարդը և Swell Maps-ի հարվածային գործիքներ նվագող Քևին Փոլ Գոդֆրին։ Նոր Crime and the City Solution–ը թողարկել է միայն մեկ ստուդիական ալբոմ, որից հետո հիմնել է These Immortal Souls սեփական խումբը, որին միացել է ստեղնաշարային գործիքներ նվագող Ժենևևա Մակգակկինը։ 1987 թվականին Հարվին և Բոննին հավաքել են նոր կազմ, որում ընդգրկվել են Einstürzende Neubauten-ի մասնակից Ալեքսանդր Հակեն, ջութակահար Բրոնուինա Ադամսը, ինչպես նաև Թոմաս Սթերնը և Քրիսլո Գաասը։ Թողարկելով երեք ստուդիական ալբոմ՝ խումբը կազմալուծվել է 1990 թվականին։ 2011 թվականի Crime and the City Solution-ի վերամիավորմանը Միկը չի մասնակցել։

Nick Cave and the Bad Seeds

խմբագրել
Հարվին քննարկում է թմրամիջոցների օգտագործումը Էնդրյու Մակմիլենի հետ

Ավելի վաղ Նիկ Քեյվը, Միկ Հարվին, Einstürzende Neubauten-ի առաջնորդ Բլիքսա Բառգելդը և Magazine-ի անդամ Բարրի Ադամսոնը միասին, հիմնադրեցին Nick Cave and the Bad Seeds խումբը, որը գոյություն ունի մինչև այսօր։ Միկը եղել է նրա մասնակիցը 25 տարի և լքել Է The Bad Seeds-ի կազմը 2009 թվականին՝ վկայակոչելով անձնական խնդիրներն ու մասնագիտական տարաձայնությունները[2]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ սկսել է ավելորդ զգալ խմբում դեռևս 1997 թվականին, The Boatman’s Call ալբոմի ձայնագրման ժամանակ[3]։ Ըստ երաժշտի, Նիկը սկսել է ավելի շատ խորհրդակցել The Bad Seeds-ի նոր մասնակից Ուորեն Էլիսի հետ, արդյունքում նրա և Հարվիի միջև հարաբերությունները գնալով ավելի են լարվել[3]։ Իր դերը խաղացել է նաև Միկի ցանկությունն ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և Քեյվի նոր գործիքավորումները[4]։ Մուլտինստրումենտալիստը մասնակցել է The Bad Seeds տասնչորս ստուդիական ալբոմների ձայնագրությանը, իսկ 2013 թվականի Push the Sky Away նոր ալբոմը պատրաստվել է առանց նրա մասնակցության[5]։

Սոլո ստեղծագործություն

խմբագրել
 
Հարվին 2012 թվականին

Իր առաջին սոլո Intoxicated Man և Pink Elephants ալբոմները Հարվին թողարկել է 1990-ականների վերջին։ 2005 թվականին թողարկվել է One Man’s Treasure երրորդ ալբոմը, որը երաժշտին աջակցել է առաջին մենահամերգների ժամանակ, որոնցում նրան ուղեկցել են The Bad Seeds-ի գործընկերներ Թոմաս Ուայդլերը և Ջեյմս Ջոնսթոնը, ինչպես նաև Ռոզի Ուեստբրուկը։ Հետո թողարկվեցին ևս երկու ալբոմ՝ Two of Diamonds և Sketches from the Book of the Dead, ինչպես նաև Kick the Drugs մինի ալբոմը, որը հրապարակվել է The Wallbangers խմբի հեղինակությամբ։ 2013 թվականին թողարկվեց (Four Acts of Love) ալբոմը[6]։ Միկ Հարվին մասնակցել է նաև The Birthday Party–ի իր ընկեր Ռոլանդ Հովարդի Teenage Snuff Film և Pop Crimes ալբոմների ձայնագրություններին և պրոդյուսերել է The Bad Seeds-ի իր գործընկերների՝ Կոնվեյ Սավեջի և Հյուգո Ռեյսի աշխատանքները։ Նա բրիտանացի երգչուհի Պի Ջեյ Հարվի PJ Harvey Trio-ի կոլեկտիվի մասնակիցներից մեկն էր, պրոդյուսերում էր նրա Stories from the City, Stories from the Sea և Let England Shake ալբոմները, մասնակցում էր o Bring You My Love–ի և s This Desire?–ի ձայնագրություններին։ Կարևոր դեր է խաղացել The Jeffrey Lee Pierce Sessions Project նախագծում, որը նվիրված է The Gun Club-ի հանգուցյալ առաջնորդ Ջեֆրի Լի Փիրսին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Discogs — 2000.
  2. «Bad Seeds co-founder Harvey quits». ABC News. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Smith, Barnaby (2011 թ․ մայիսի 5). «Mick Harvey Opens Up On Why He Left The Bad Seeds». Music Feeds. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Mick Harvey Gives Reasons For Leaving Bad Seeds». The Quietus. 2011 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Snapes, Laura (2012 թ․ նոյեմբերի 27). «Nick Cave and the Bad Seeds Announce New Album, Push the Sky Away». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «New Album: FOUR (Acts of Love)». Mute Records. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միք Հարվի» հոդվածին։