Ուորեն Էլիս (անգլ.՝ Warren Ellis, ծնվել է 1965)՝ ավստրալիացի մուլտիգործիքավորող և երգահան, ով ամենից շատ հայտնի է Dirty Three, Nick Cave and the Bad Seeds և Grinderman կոլեկտիվների հետ իր աշխատանքով, ինչպես նաև Նիկ Քեյվի հետ սաունթրեկների պարտիտուրաների վրա աշխատելով։ Տիրապետում է ջութակի, դաշնամուրի, բուզուկիի (հունական կիթառ), կիթառի, ֆլեյտայի և մանդոլինի։ Ինչպես նաև հայտնի է իր չափից ավելի և տարօրինակ, թեև հետաքրքրաշարժ, Dirty Three-ի կենդանի կատարման ժամանակ երգերի միջև կատակելու սովորությունով[2](անգլ.): Այժմ ապրում է Փարիզում, կնոջ Delphine Ciampi և երկու երեխաների՝ Ռասկոյի և Ջեքսոնի հետ։

Ուորեն Էլիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունWarren Ellis
Ծնվել է1965(1965)
Ավստրալիա, Վիկտորիա նահանգ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա,
{{{2}}} Ֆրանսիա
Մասնագիտություներաժիշտ, երգահան
Գործիքներջութակ, դաշնամուր, բուզուկի, կիթառ, ֆլեյտա, մանդոլին
Գործունեությունսկսած 1986
ԼեյբլTouch and Go Records, Bella Union Records, Anchor & Hope Records, Mute Records, ANTI- Records
ԿրթությունBallarat Grammar?
ԱնդամակցությունDirty Three[1], Grinderman?[1], Kim Salmon and the Surrealists?[1], Blackeyed Susan?[1] և Nick Cave and the Bad Seeds[1]
Պարգևներ
Կայքnickcaveandwarrenellis.com
 Warren Ellis (musician) Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Էլիսը ծնվել է Բալարատ քաղաքում (Ավստրալիա, Վիկտորիա նահանգ), որտեղից տեղափոխվել է Մելբուրն, որտեղ էլ ստացել է Ազգերի համագործակցության ասպիրանտական հավաստագիր (Diploma of Education)՝ երաշտության և անգլերենի գծով, ուսումնասիրել է դասական ջութակ, շրջագայել, ներկայացումներ է տվել փողոցներում, կատարել կամերային երաժշտություն։ Մի քանի տարի դասավանդել է միջնակարգ դպրոցում, հետո ազատվել է աշխատանքից, գրել է երաժշտություն դրամատիկ խմբակների համար և կատարել փառատոներում և պիեսներում։

Ավելի ուշ սկսեց նվագել մելնբուրգյան կոլեկտիվների և կատարողների հետ՝ Paranoid, The Nursing Mothers, The Slub, որտեղ ընդգրկված էր նաև Միք Թերները (Dirty Three ապագա կիթառահարը)։ Առաջին նախագիծը՝ These Future Kings, ստեղծվել է 1986 թվականին։ 1992 թվականին միացել է The Blackeyed Susans, բայց արդեն 1993 թվականին թողեց նրանց։ Ինչպես նաև 1992 թվականին մասնակցել է Kim Salmon And The Surrealists խմբի հետ Busload Of Faith երգի ձայնագրմանը։ Վերջապես 1992 թվականին Ուորենը Ջիմ Ուայթի և Միք Թերների հետ հավաքեցին Dirty Three։ 1993 թվականին միացել է Charlie Marshall & The Body Electric (և մինչև օրս մասնակից է[3])։ 1994 թվականին համագործակցել է The Triffids–ից Դեյվիդ Մաքկոմբի հետ։

1995-ին Էլիսին հրավիրել էին նվագելու Nick Cave and the Bad Seeds-ում, բայն նա մնում է իր խմբում՝ շարունակելով նվագել և ձայնագրվել Bad Seeds-ի հետ, ինչպես նաև ընդգրկված է Grinderman-ում, Bad Seeds-ի ճյուղավորումը, որը ստեղծվել է 2007-ին և 2011-ին թողարկեց երկու ալբոմ։ 2002 թվականին թողարկվում է Էլիսի սոլո ալբոմը՝Three Pieces for Violin (King Crab records)։ 2005 թվականից նա խաղացել է Մարիաննա Ֆեյթֆուլի մի քանի ալբոմների համար, իսկ լիովին համագործակցել է միայն Նիկ Քեյվի հետ, նրա հետ էլ գրել է «Առաջարկ» (2005) ֆիլմի համար մրցանակակիր երկու սաունթրեք, ինչպես նաև աշխատել է «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» (2007) ֆիլմի պարտիտուրների վրա։ 2009 թվականին Քեյվն ու Էլիսը թողարկեցին White Lunar ձայնասկավառակը, որն ամբողջությամբ նվիրված էր նրանց երաժշտությանը ֆիլմերի համար։

Էլիսը հայտնվել է The Freaky Jason-ի երկրպագուների համար լոնդոնյան հայտնի ամսագրի առաջին թողարկման շապիկին, նրան նկարահանել է ոչ ավանդական «Sartorialist» փողոցային նորաձևության իր բլոգի համար (փետրվարի 6-ի գրառումը

2009 թվականից սկսած Էլիսը շարունակում է հանդես գալ The Dirty Three-ի, The Bad Seeds-ի և Grinderman-ի հետ։

Գործեր խմբագրել

  • 1994՝ The Blackeyed Susans խմբի All Souls Alive ալբոմը (խմբի կազմում)։
  • 1994՝ Աշխատանք Դեյվիդ Մակքոմբի Love of Will ալբոմի համար (David McComb
  • 1996՝ «Ունենալ և պահել» (to Have And to Hold)" ֆիլմի սաունդթրեքը (Նիք Քեյվ և Բլիքսա Բարգելդի հետ)։
  • 1998՝ 9 «Praise» կատարում, ֆիլմի Ջոն Քարան (John Curran) (Dirty Three–ի հետ)։
  • Վաղ 2000–ականներ՝ ներկայացում Չիկագոյի ծաղրանկարի թագուհու Maya Sinstress–ի հետ։
  • 2002՝ Three Pieces for Violin սոլո ալբոմ։
  • 2004՝ Մարիաննա Ֆեյթֆուլի և Նիկ Քեյվի «Crazy Love» երգը իրենց Before the Poison համատեղ ալբոմի համար (Իզաբել Յուպերի հետ (Isabelle Huppert):
  • 2005՝ «Առաջարկ» ֆիլմի սաունթրեք (Նիկ Քեյի հետ)։
  • 2006՝ «Hell’s Coming Down» կատարումը Primal Scream խմբի Riot City Blues ալբոմի համար։
  • 2006՝ «Woyzeck» թատերական բեմադրության սաունթրեք, Gísli Örn Gardarsson–ի հարմարեցումը (Նիկ Քեյի հետ)։
  • 2006՝ Երաժշտություն Մետամորֆոզ բեմադրության համար՝ ըստ Կաֆկայի ստեղծագործության վերամշակման։
  • Կատարող Loene Carmen–ի Slight Delay ալբոմ (աչկի է ընկել Էլիսի կնոջ հետ համագործակցությամբ)։
  • 2007՝ «Անգլիացի վիրաբույժ (The English Surgeon)» ֆիլմի սաունթրեք (Նիկ Քեյի հետ)։
  • 2007՝ «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» ֆիլմի սաունթրեքը (Նիկ Քեյվի հետ)։
  • 2008՝ «Նկարահանումներ Պալերմոյում (The Palermo Shooting)» ֆիլմի համար երկու սանութրեք (Grinderman–ի հետ)։
  • 2009՝ «Ճանապարհ (The Road)» ֆիլմի սաունթրեք (Նիկ Քեյվի հետ)։
  • 2009՝ «Պնոմպենի աղջիկները (The Girls of Phnom Penh)» ֆիլմի սաունթրեք (Նիկ Քեյվի հետ)։
  • 2009՝ Նիք Քեյվի «Բանի Մանրոյի մահը» աուդիոգրքի երաժշտությունը (Նիկ Քեյվի հետ)։
  • 2009՝ Ալբոմ «White Lunar»–ի սաունթրեքներով, Նիկ Քեյվի հետ միասին։
  • 2010՝ Երաժշտություն Գիսլի Օռն Գարդարսոնի «Ֆաուստ» (Faust) ներկայացման համար (Նիկ Քեյվի հետ)։
  • 2011՝ Երաժշտություն «Արտոնյալ օրեր (Dias de Gracia)» ֆիլմի համար (Նիկ Քեյվի, Massive Attack–ի, Atticus Ross–ի և Սքարլեթ Յոհանսոնի հետ )[4][5][6]։
  • 2013՝ «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի եզրափակիչ դրվագի սաունդթրեքը (Նիկ Քեյվի հետ)։
  • 1995—2011՝ Nick Cave and the Bad Seeds խմբի ալբոմը։
  • 2007—2011՝ Grinderman խմբի ալբոմը։
  • 1992 — …՝ Dirty Three խմբի ալբոմը (Dirty Three Discography և The Dirty Three’s Record Label(անգլ.)
  • The Blackeyed Susans խմբի ալբոմը՝ All Souls Alive (1993), This One Eats Souls (1994), Dirty Water (1994)[7]։

Պարգևներ խմբագրել

  • 2005 Australian Film Institute Awards (AFI Awards) Best Original Music Score անվանակարգում ( ֆիլմի համար)
  • 2005 Inside Film Awards: Best Music ()
  • 2005 Film Critics Circle Of Australia Awards: Best Musical Score (Առաջարկ)
  • 2010 Kermode Awards: Best Score (Ճանապարհ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. Dirty Three @ Carling Academy Обзор на сайте BBC
  3. Warren Ellis on Discogs
  4. «Massive Attack записались со Скарлетт Йохансон». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. Scarlett Johansson, Massive Attack, Atticus Ross, Nick Cave & Warren Ellis Contribute to 'Dias de Gracia' Soundtrack
  6. «Nick Cave and Warren Ellis biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. The Blackeyed Susans Discography Արխիվացված 2011-05-17 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել