Միքայել Ամիր Մուրիլյո Բերմուդես[4] (իսպ.՝ Michael Amir Murillo Bermudez, փետրվարի 11, 1996(1996-02-11)[1][2][3], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի և Պանամայի հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Միքայել Մուրիլյո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միքայել Ամիր Մուրիլյո Բերմուդես
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1996(1996-02-11)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 183 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ
Համար 62
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Պանամա Սան Ֆրանցիսկո 42 (3)
2017  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 17 (2)
2017  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ II 2 (0)
2018-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 10 (1)
Ազգային հավաքական
2015 Պանամա Պանամա (մինչ 20) 6 (1)
2015-մ.հ. Պանամա Պանամա (օլիմպ.) 8 (0)
2016-մ.հ. Պանամա Պանամա 24 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մուրիլյոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Սան Ֆրանցիսկո» ակումբում։ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Չեպո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[5]։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին «Ալյանսայի» դեմ խաղում Մուրիլյոն ձևակերպել է դուբլ՝ խփելով իր առաջին գոլերը «Սան Ֆրանցիսկոյի» կազմում[6]։

2017 թվականի ֆետրվարի Միքայելը վարձավճարային իրավունքներով տեղափոխվել է ամերիկական «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբ[7]։ Մայիսի 4-ին «Սպորտինգ Կանզաս Սիթի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը MLS-ում[8]։ 2017 թվականի նոյեմբերին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբը գնել է ֆուտբոլիստին, ինչի հնարավորությունը նշված էր վարձավճարային պայմանագրում[9]։ Հուլիսի 30-ին կանադական «Մոնրեալ Իմպակտ» ակումբի դեմ խաղում Մուրիլյոն խփել է իր առաջին գոլը «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի կազմում[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Մուրիլյոն ընդգրկվել է Պանամայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ճամայկայում անցկացվելիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Մեքսիկայի[11], Արուբայի[12], ԱՄՆ[13], Ճամայկայի[14], Տրինիդադ և Տոբագոյի[15] և Գվատեմալայի[16] երիտասարդական հավաքականների։ Տրինիդադցիների դեմ խաղում Միքայելը գոլ է խփել։ Մրցաշարի արդյունքում նա թիմի հետ նվաճել է արծաթե մեդալ։

Ամռանը Մուրիլյոն մասնակցել է Նոր Զելանդիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

Նույն թվականին Միքայելը Պանամայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Կանադայում անցկացվող Պանամերիկյան խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է ընդդեմ Պերուի[17], Կանադայի[18], Մեքսիկայի[19] և Բրազիլիայի[20][21] հավաքականների։

2016 թվականի մարտի 16-ին Նիկարագուայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականում[22]։

2017 թվականին Մուրիլյոն մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ ԱՄՆ[23], Մարտինիկայի[24], Նիկարագուայի[25] և Կոստա Ռիկայի[26] հավաքականների։ Մարտինիկայի հավաքականի դեմ խաղում Միքայելը գոլ է խփել։

2018 թվականին Մուրիլյոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Բելգիայի[27] և Անգլիայի[28]։

Գոլերը Պանամայի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 27 ապրիլի, 2016 Պեր Ալիկե, Ֆոր դե Ֆրանս, Մարտինիկա   Մարտինիկա 0:1 0:2 Ընկերական խաղ
02. 15 հուլիսի, 2017 Ֆյորստ էներջի Սթեդիում, Քլիվլենդ, ԱՄՆ   Մարտինիկա 3:0 3:0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. 3,0 3,1 https://www.uslchampionship.com/michael-murillo
  4. Կարիբյան տարածաշրջանի իսպանախոսները ֆուտբոլիստի անունն արտասանում են Մայքլ Форво: как произносится Michael Amir Murillo
  5. «Չեպո VS. Սան Ֆրանցիսկո 1:6» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 7.
  6. «Սան Ֆրանցիսկո VS. Ալյանսա Պանամա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 25.
  7. Arielle Castillo (2017 թ․ փետրվարի 18). «Red Bulls complete loan of Panamanian right back Michael Amir Murillo». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  8. «Սպորտինգ Կանզաս Սիթի VS. Նյու Յորք Ռեդ Բուլզ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 4.
  9. «Red Bulls exercise loan option on defender Michael Amir Murillo». MLSsoccer.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  10. «Նյու Յորք Ռեդ Բուլզ VS. Մոնրեալ Իմպակտ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 30.
  11. «Պանամա (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25.
  12. «Արուբա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 9.
  13. «Պանամա (մինչև 20) VS. ԱՄՆ (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 11.
  14. «Ճամայկա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  15. «Պանամա (մինչև 20) VS. Տրինիդադ և Տոբագո (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18.
  16. «Պանամա (մինչև 20) VS. Գվատեմալա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 21.
  17. «Պանամա (մինչև 22) VS. Պերու (մինչև 22) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12.
  18. «Պանամա (մինչև 22) VS. Կանադա (մինչև 22) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 17.
  19. «Մեքսիկա (մինչև 22) VS. Պանամա (մինչև 22) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 24.
  20. «Բրազիլիա (մինչև 22) VS. Պանամա (մինչև 22) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12.
  21. «Բրազիլիա (մինչև 22) VS. Պանամա (մինչև 22) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  22. «Նիկարագուա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 16.
  23. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  24. «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  25. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
  26. «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
  27. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  28. «Անգլիա VS. Պանամա 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.

Արտաքին հղումներ խմբագրել