Միքայել Հարությունյան (դերասան)
խորհրդային և հայկական կինոյի ու թատրոնի դերասան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Միքայել Հարությունի Հարությունյան (հունիսի 6, 1930, Հիլիս, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2008, Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային և հայկական կինոյի ու թատրոնի դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2004)։
Միքայել Հարությունի Հարությունյան | |
---|---|
Կադր «Հյուսիսային ծիածան» ֆիլմից (1960) | |
Ծնվել է | հունիսի 6, 1930 |
Ծննդավայր | Հիլիս, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 9, 2008 (77 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Արցախ |
Մասնագիտություն | կինոդերասան և թատրոնի դերասան |
Աշխատավայր | Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄիքայել Հարությունյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հիլիս գյուղում[1]։ 1947 թվականից՝ Ստեփանակերտի Գորկու անվան դրամատիկական թատրոնի դերասան[2]։
Մահացել է 2008 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում[2]։
Դերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Լ. Միքայելյան | Վարազդատ | Վարազդատ,
Իշխան Բագրատունի |
Ալեքսանդր Շիրվանզադե | Մորգանի խնամին | Ժորժ |
Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | Էլիզբարյան |
Ալեքսանդր Շիրվանզադե | Չար ոգի | Գիժ Դանիել |
Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա | Մասիսյանց |
Մուրացան | Ռուզան | Ներսեհ |
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր | Սեր և խարդավանք | Պրեզիդենտ |
Ժան Անույ | Մեդեա | Յասոն |
Մաքսիմ Գորկի | Հատակում | Վասկա Պեպել |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1960 | Հյուսիսային ծիածան | Վարդան |
1966 | Լալվարի որսկանը | դրվագ |
1990 | Արյուն | դրվագ |
2005 | Ճակատագիր | Վռամ Լևոնի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Михаил Арутюнян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.