Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլ

Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլ (հուլիսի 22, 1898(1898-07-22)[1], Forest Glen, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 7, 1976(1976-01-07)[1], Lancaster, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի լեռնագնաց, բնապահպան և ֆեմինիստ, որն առավել հայտնի էր «անտղամարդ մագլցումներով», քանի որ կազմակերպում էր վերելքներ միայն կանանց համար, հատկապես Ալպերում։

Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1898(1898-07-22)[1]
ԾննդավայրForest Glen, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 7, 1976(1976-01-07)[1] (77 տարեկան)
Մահվան վայրLancaster, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան և Բրին Մոր քոլեջ
Մասնագիտությունլեռնագնաց և ֆիզիկոս
ԱշխատավայրMunsell Color Company?[2]

Վաղ կյանք խմբագրել

Միրիամ Օ՛Բրայեն Անդերհիլը ծնվել է 1898 թվականի հուլիսի 22-ին Մերիլենդ նահանգի Ֆորեստ Գլեն քաղաքում։ Նրա հայրը թերթի խմբագիր և պետական պաշտոնյա էր, իսկ մայրը`բժիշկ։ 1914 թվականին ծնողների հետ նա առաջին անգամ այցելել է Ալպեր և առաջին վերելքը կատարել Շամոնի (Ֆրանսիա) լեռան մոտակայքում։ 1920 թվականին Բրին-Մար քոլեջից ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան, իսկ 1921 թվականին՝ նույն համալսարանից հոգեբանության մագիստրոսի աստիճան[3]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մի քանի ամառվա ընթացքում այցելել է Ալպեր և զբաղվել լեռնագնացությամբ։ 1923-1925 թվականների ընթացքում ֆիզիկա է ուսումնասիրել Ջոն Հոփքինսի համալսարանում[3]։ Եղել է «Ապալաչինյան լեռնագնացների ակումբի» ակտիվ անդամ իր ամբողջ հետագա կյանքի ընթացքում։

Լեռնագնացություն խմբագրել

1926 թվականի մայիսին Միրիամ Օ՛Բրայենը սկսել է լրջորեն զբաղվել լեռնագնացությամբ Ալպերում, և առաջին մագլցումն արել է Դոլոմիտյան Ալպերի Տոռե Գրանդե լեռան վրա մի երթուղով, որն այսօր կրում է իր անունը։ Նա նաև իրականացրել է առաջին մագլցումը Մոնբլանի մոտակայքում գտնվող Aiguille de Roc լեռան վրա։

1928 թվականի օգոստոսի 4-ին Օ՛Բրայենը Ռոբերտ Լ. Մ. Անդերհիլի և ուղեկցորդներ Արմանդ Շարլեի և Գ. Կաչատի հետ կատարել է ևս մեկ վերելք Ալպերում[4], որի երթուղին ընդգրկում էր ավելի քան 4000 մետր բարձրություն ունեցող հանրահայտ գագաթների հաղթահարում[5]։

1929 թվականին ֆրանսիացի ալպինիստ Ալիս Դամսմեի հետ բարձրացել է Aiguille du Grépon լեռը[6]։ 1930 թվականի սեպտեմբերի 3-ին ամենադժվար երթուղով բարձրացել է Ֆինստերանհորն լեռը, որը Բարնեզյան Ալպերի ամենաբարձր լեռն է։ Վերջին 24 տարվա ընթացքում նրա վերելքը եղել է այդ լեռան երկրորդ մագլցումը։

1931 թվականին Միշլին Մորինի հետ բարձրացել է Բարնեզյան Ալպերի Մյոնխ և Յունգֆրաու լեռները։

1932 թվականին Ալիս Դամսմեի հետ իրականացրել է Մաթերհորն լեռան ամբողջապես կանանց կողմից կատարած վերելքը։

1932 թվականին ամուսնացել է լեռնագնաց և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լ. Մ. Անդերհիլի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ ծնված 1936 և 1939 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամուսնու հետ կատարել է բազմաթիվ մագլցումներ, այդ թվում՝ որոշ լեռներ առաջին անգամ։

Գրող և խմբագիր խմբագրել

1934 թվականին գրել է «Manless Alpine Climbing: The First Woman to Scale the Grépon, the Matterhorn and Other Famous Peaks Without Masculine Support» էսսեն, որը լույս է տեսել «Ազգային աշխարհագրական կազմակերպություն» ընկերության կողմից[7]։ Այս ակնարկը, կամ դրանից քաղվածքները, վերահրատարակվել են ալպինիզմի վերաբերյալ տարբեր գրականության մեջ[8]։

1956 թվականին Լոնդոնում Methuen Publishing հրատարակչության կողմից լույս է տեսել նրա ինքնակենսագրականը՝ «Give me the Hills» վերնագրով։ Այն վերահրատարակվել է ԱՄՆ-ում 1971 թվականին[9]։

1956-1961 թվականներին նա խմբագրել է «Ապալաչինյան լեռնագնացների ակումբի» «Ապալաչիա» ամսագիրը։

Ժառանգություն խմբագրել

Ռոբերտ և Միրիամ Անդերհիլի անվան մրցանակ ամեն տարի «Ամերիկյան ալպիական ակումբի» կողմից շնորհվում է «մի մարդու, ով, ընտրող հանձնաժողովի կարծիքով, ցուցադրել է լեռնագնացային արվեստի վարպետության բարձրագույն մակարդակ և ով, այս հմտության կիրառմամբ, քաջություն է ցուցաբերել[10], լեռնագնացության տարբեր ոլորտներում հաստատակամությամբ հասնելով ակնառու հաջողությունների»։

Վայոմինգի Քամու գետի ափին գտնվող Միրիամ Պիկն անվանվել է նրա անունով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Miriam O'Brien Underhill — 2010.
  2. Nickerson D. History of the Munsell Color System and Its Scientific Applications // Journal of the Optical Society of America / D. B. JuddRochester: Optical Society of America, 1940. — Vol. 30, Iss. 12. — P. 575—586.
  3. 3,0 3,1 Ware, Susan and Braukman, Stacy (editors), Notable American Women: A Biographical Dictionary, Volume 5, essay by Brown, Rebecca A. pages 649-650 (Harvard University Press, Cambridge, 2005) 0-674-01488-X
  4. Milner, C. Douglas, Mont Blanc & the Aguilles, page 92 (Robert Hale Limited, London, 1955)
  5. Rébuffat, Gaston, The Mont Blanc Massif: The 100 Finest Routes, Translated from the French by Jane and Colin Taylor, page 140 (Kaye & Ward, London and Oxford University Press, New York, 1974) 0-19-519789-5
  6. Loomis, Molly, American Alpine Journal, 2005, page 99
  7. [1](չաշխատող հղում) antiQbook: Manless Alpine Climbing - retrieved September 1, 2009(չաշխատող հղում)
  8. Da Silva, Rachel, Leading Out: Women Climbers Reaching for the Top (Seal Press, Berkeley, 1992) 978-1-878067-20-3
  9. Underhill, Miriam O'Brien, Give Me the Hills (Chatham Press in assoc. with the Appalachian Mountain Club, Riverside, CT, 1971) 0-85699-021-3
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) American Alpine Club: The Robert and Miriam Underhill Award - retrieved September 1, 2009
  11. [2] SummitPost.org: Miriam Peak - retrieved September 1, 2009

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Da Silva, Rachel (1992). Leading Out: Women Climbers Reaching for the Top. Berkeley: Seal Press.
  • Underhill, Miriam O’Brien (1971). Give Me the Hills. Riverside, CT: Appalachian Mountain Club.
  • Waterman, Laura (2000). “The Lioness at Dusk: A Story,” in Laura and Guy Waterman, A Fine Kind of Madness: Mountain Adventures Tall and True, Seattle, WA: The Mountaineers Books, 2000.
  • Waterman, Laura and Guy (1993), Yankee Rock & Ice: A History of Climbing in the Northeastern United States, with A. Peter Lewis, photography. Mechanicsburg, PA: Stackpole Books.