Յունգֆրաու

լեռ Շվեյցարիայում

Յունգֆրաու (գերմ.՝ Jungfrau), Շվեյցարիայի ամենահայտնի լեռնագագաթներից մեկը; Բարձրությունը ծովի մակերևույթից 4158 մետր է։ Այդ ցուցանիշով երրորդ տեղն է գրավում Բեռնյան Ալպերում և Այգեր (գերմ.՝ Eiger) ու Մյոնխ (գերմ.՝ Mönch) սարերի հետ կազմավորում է լեռնագագաթային նշանավոր եռյակը[1]։

Յունգֆրաու
Jungfrau.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Վարչատարածքային միավորLauterbrunnen? և Fieschertal?
ԼեռնաշղթաJungfrau-Fiescherhorn Group?
Մասն էJungfrau-Aletsch protected area?
Բարձրությունը ծովի մակարդակից4158 մետր
Հարաբերական
բարձրություն
692 մետր
Նյութնստվածքային ապար

Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել

2001 թվականի դեկտեմբերի 13-ին Յունգֆրաու-Ալեչ-Բիչհորնի կազմում Յունգֆրաու լեռը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով Ալպյան լեռներում առաջին բնական օբյեկտը, որ ընդգրկվել է այդ ցանկում։

Լեռան անվանումն առնչվում է նրա ստորոտից ոչ հեռու գտնվող կուսանոցի ինտերլակենցի միանձնուհիների հետ (Յունգֆրաու՝ գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է կույս աղջիկ, օրիորդ)[2][3]։ Այդ անվանումով լեռն առաջին անգամ նշվել է 1577 թվականի տոպոգրաֆիկ քարտեզներից մեկում։ Դեպի Յունգֆրաուի գագաթ առաջին վերելքն իրականացրել են շվեյցարացիներ Յոհան Ռուդոլֆն ու Հիերոնիմ Մայերը՝ ուղեկցորդներ Յոզեֆ Բորտիսի և Ալոիս Ֆոլկերի հետ (ընդ որում՝ բարձրացել են Գրիմզելի կողմից)։ Այդ ժամանակից ի վեր ժողովրդի մեջ սարը երբեմն կատակով անվանում են Տիկին Մայեր։

1896-ից մինչև 1912 թվականը այստեղ կառուցվել է «Յունգֆրաու» երկաթուղին, որ ամենաբարձրադիրն է Եվրոպայում։ Եվ նրա վերջին կայարանը՝ «Եվրոպայի գագաթ» անվանումով, ամենաբարձրադիր կայարանն է մայրցամաքում։ Սարի վրա գտնվող աստղադիտարանի ու օդերևութաբանական կայանի դիտահարթակներից հիասքանչ տեսարան է բացվում՝ ընդգրկելով Եվրոպայի ամենաերկար սառցադաշտը՝ 24 կիլոմետր երկարություն ունեցող Ալեչը և Թուն լճի շուրջը սփռված հովիտը։ Հանրահայտ տեսարժան վայրերից է նաև Յունգֆրաուի սառցապալատը, որ գտնվում է Ալեչ սառցադաշտից 20 մետր ցած, ունի շուրջ 1000 քառակուսի մետր մակերես և սառույցից պատրաստված բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ։

Լեռան ստորոտին գտնվող Վենգեն գյուղը, մերձակա Մյուռենի, Գրինդելվալդի ու Լաուտերբրունենի հետ կազմավորում է լեռնադահուկային համբավավոր մի շրջան՝ Յունգֆրաու թոփ ռեգիոն անվանումով։

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Юнгфрау»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Nathalie Henseler, NZZ am Sonntag։ «Chratzerengrat und Schijen»։ Berge.ch (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-11-ին։ Վերցված է 2011-08-03  Archived 2014-12-11 at the Wayback Machine.
  3. Therese Hänni (2011-08-03)։ «1811 verlor die Jungfrau ihre Unschuld»։ 20minuten online (գերմաներեն)։ Վերցված է 2011-08-03 

Արտաքին հղումներԽմբագրել