Միսիս Ամերիկա (մինի սերիալ)
«Միսիս Ամերիկա» (անգլ.՝ Mrs. America), ամերիկյան մինի սերիալ, որը ստեղծել է Դավի Ուոլերը։ Պրեմիերան կայացել է Hulu հարթակում 2020 թվականի ապրիլի 15-ին։
Միսիս Ամերիկա | |
---|---|
Ժանր | դրամա |
Թեմա | Equal Rights Amendment? և Moral Majority? |
Երկիր | ԱՄՆ |
Ռեժիսոր | Աննա Բոդեն[1], Ռայան Ֆլեք[1], Ամմա Ասանտե[1], Լոր դը Կլերմոն-Տոներ[1] և Janicza Bravo?[1] |
Գլխավոր դերերում | Քեյթ Բլանշետ, Ռոուզ Բիրն և Ուզո Ադուբա |
Պատմվածքի վայր | Իլինոյս, Հյուստոն, Նյու Յորք և Մայամի Բիչ |
Դարաշրջան | 1970-ականներ |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 9 |
Էկրաններին է | ապրիլի 15, 2020-ից մայիսի 27, 2020-ը |
Հեռուստաալիք | Հուլու և FX |
Դիստրիբյուտոր | Դիսնեյ+ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՍերիալը պատմում է կանանց համար հավասար իրավունքների մասին ուղղման ընդունման մասին շարժման ճշմարիտ պատմությունը և անսպասելի պայքարը, որը դրա դեմ ծավալում է պահպանողական շարժման ակտիվիստ Ֆիլիս Շլեֆլին։ Այդ դարաշրջանի կանանց աչքերով՝ Շլեֆլին և երկրորդ ալիքի ֆեմինիստուհիներ Գլորիա Սթայնեմը, Բեթի Ֆրիդանը, Շիրլի Չիսհոլմը, Բելլա Աբզուգը և Ջիլ Ռաքելսհաուս, սերիալը պատմում է այն մասին, թե ինչպես է 70-ական թվականների մշակութային մարտերի ամենածանր մարտերից մեկը դեր խաղացել «բարոյական մեծամասնություն» կազմակերպության առաջացման գործում, ինչպես նաև ընդմիշտ փոխել քաղաքական լանդշաֆտը[2]։
Դերասանական կազմ
խմբագրելՀիմնական կազմ
խմբագրել- Քեյթ Բլանշետ՝ Ֆիլիս Շլեֆլի
- Ռոուզ Բիրն՝ Գլորիա Սթայնեմ
- Ուզո Ադուբա՝ Շիրլի Չիսհոլմ
- Էլիզաբեթ Բենքս՝ Ջիլ Ռաքելսհաուս
- Քեյլի Քարթեի՝ Պամելա
- Էրի Գրեյնոր՝ Բրենդա Ֆեյգեն
- Մելանի Լինսկի՝ Ռոզմարի Թոմսոն
- Մարգո Մարտինդեյլ՝ Բելլա Աբզուգ
- Ջոն Սլեթերի՝ Ֆրեդ Շլեֆլի
- Ջին Թրիփլհորն՝ Էլեանոր Շլեֆլի
- Թրեյսի Ուլման՝ Բեթի Ֆրիդան
- Սառա Փոլսոն՝ Էլիս Մաքրեյ
Երկրորդական կազմ
խմբագրել- Ջեյմս Մարսդեն՝ Ֆիլ Քրեյն
- Նեշ Նիսի՝ Ֆլորինս Քենեդի
- Օլիվիա Սքրիվեն՝ Լիզա Շլեֆլի
- Բրիա Հենդերսոն՝ Մարգարետ Սլոան Հանթեր
- Ջեյ Էլիս՝ Ֆրանկլին Թոմաս
- Ջոն Բուրժուա՝ Ջորջ Մաքգովերն
- Նորմ Լյուիս՝ Ռոն Դելամս
Սերիաներ
խմբագրելNo. | Title | Directed by | Written by | Original air date |
---|---|---|---|---|
1 | "Ֆիլիս" "Phyllis" | Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք | Դավի Ուոլեր | 2020 թվականի ապրիլի 15 |
2 | "Գլորիա" "Gloria" | Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք | Դավի Ուոլեր | 2020 թվականի ապրիլի 15 |
3 | "Շիրլի" "Shirley" | Ամմա Ասանտե | Տանյա Բարֆիլդ | 2020 թվականի ապրիլի 15 |
4 | "Բեթի" "Betty" | Ամմա Ասանտե | Բու Կիլեբրու | 2020 թվականի ապրիլի 22 |
5 | "Ֆիլիս և Ֆրեդ, Բրենդա և Մարկ" "Phyllis & Fred & Brenda & Marc" | Լոր դե Կլերմոն Տոներ | Մայքա Շրաֆթ և Էյփրիլ Շիհ | 2020 թվականի ապրիլի 29 |
6 | "Ջիլ" "Jill" | Լոր դե Կլերմոն Տոներ | Շերոն Հոֆման | 2020 թվականի մայիսի 6 |
7 | "Բելլա" "Bella" | Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք | Մայկա Շրաֆթ | 2020 թվականի մայիսի 13 |
8 | "Հյուսթոն" "Houston" | Յանիցա Բրավո | Դավի Ուոլեր | 2020 թվականի մայիսի 20 |
9 | "Ռեյգան" "Reagan" | Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք | Դավի Ուոլեր և Ջոշուա Գրիֆիթ | 2020 թվականի մայիսի 27 |
Արտադրություն
խմբագրելԶարգացում
խմբագրել2018 թվականի հոկտեմբերին FX հեռուստաալիքը պատվիրել է սերիայի արտադրությունը սցենարիստ Դավի Ուոլերից[2][3]։ 2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ շոուի պրեմիերան կայացել է Hulu հարթակում[4]։ 2020 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ պրեմիերան կայանալու է 2020 թվականի ապրիլի 15-ին[5]։
Քասթինգ
խմբագրել2018 թվականի հոկտեմբերին, սերիալի պատվիրման հայտարարության հետ մեկտեղ, հայտարարվել է, որ գլխավոր դերը մարմնավորելու է Քեյթ Բլանշետը[2][3]։ 2019 թվականի մայիսին դերասանական կազմին միացել են Ուզո Ադուբան, Ռոուզ Բիրնը, Քեյլի Քարթերը, Էրի Գրեյնորը, Մելանի Լինսկին, Ջեյմս Մարսդենը, Մարգո Մարտինդեյլը, Սառա Փոլսոնը, Ջոն Սլեթերին, Ջին Թրիփլհորնը և Թրեյսի Ուլմանը[6]։ Նույն թվականի հունիսին կազմին միացել են Էլիզաբեթ Բենքսը և Բրիա Հենդերսոնը[7][8], օգոստոսին՝ Նիսի Նեշը[9], իսկ հոկտեմբերին՝ Օլիվիա Սքրիվենը[10]։
Նկարահանումներ
խմբագրելՍերիալի նկարահանումները սկսվել են 2019 թվականի նոյեմբերի 1-ից Տորոնտոյում, Օնտարիոյում և Կանադայում[11]։
Քննադատություն
խմբագրելՍերիալը ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 95% վարկանիշ՝ 58 գրախոսությունների հիման վրա[12]։ Metacritic-ը 35 գրախոսությունների հիման վրա 100 միավորներից 87-ը տվել է սերիալին, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.imdb.com/title/tt9244556/fullcredits/?ref_=tt_cl_sm
- ↑ 2,0 2,1 2,2 Andreeva, Nellie; Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 30). «Cate Blanchett To Star In 'Mrs. America' Limited Series Ordered By FX». Deadline (անգլերեն).
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 Littleton, Cynthia (2018 թ․ հոկտեմբերի 30). «Cate Blanchett to Star as Phyllis Schlafly in 'Mrs. America' for FX». Variety (անգլերեն).
- ↑ Jarvey, Natalie; Goldberg, Lesley (2019 թ․ նոյեմբերի 7). «FX to Produce Programming for Hulu». The Hollywood Reporter (անգլերեն).
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Petski, Denise (2020 թ․ հունվարի 9). «FX Premiere Dates: 'Fargo', 'Mrs. America', 'Better Things', 'Archer' And More». Deadline (անգլերեն).
- ↑ Bennett, Anita (2019 թ․ մայիսի 4). «Uzo Aduba, James Marsden, Sarah Paulson, More Join Cate Blanchett In FX's 'Mrs. America'». Deadline (անգլերեն).
- ↑ Andreeva, Nellie (2019 թ․ սեպտեմբերի 4). «Elizabeth Banks To Co-Star In FX Limited Series 'Mrs. America'». Deadline (անգլերեն).
- ↑ Petski, Denise (2019 թ․ հունիսի 25). «'P-Valley' Casts Thomas Q. Jones; Bria Henderson Joins 'Mrs. America'». Deadline (անգլերեն).
- ↑ Petski, Denise (2019 թ․ օգոստոսի 16). «'Mrs. America': Niecy Nash To Recur In FX Limited Series». Deadline (անգլերեն).
- ↑ Petski, Denise (2019 թ․ հոկտեմբերի 23). «'Mrs. America': Olivia Scriven To Recur In FX Limited Series». Deadline (անգլերեն).
- ↑ «Current Productions». IATSE 873 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Mrs. America: Season 1». Rotten Tomatoes (անգլերեն).
- ↑ «Mrs. America - Season 1 Reviews». Metacritic (անգլերեն).