Ջեյ Էլիս

ամերիկացի դերասան

Վենդել Ռեմոն Էլիս կրտսեր (անգլ.՝ Wendell Ramone Ellis Jr., դեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1], Sumter, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Կարիերան սկսել է որպես մոդել, իսկ այնուհետև տեղափոխվել Լոս Անջելես և զբաղվել դերասանությամբ։ Տարբեր հեռուստասերիալներում փոքր դերեր ստանալուց հետո, 2013 թվականից նա սկսեց նկարահանվել «The Game» հեռուստասերիալում։ Էլիսն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց 2016 թվականին՝ «Insecure» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։

Ջեյ Էլիս
Jay Ellis
Դիմանկար
Էլիսը 2017 թվականի փետրվարին
Ծնվել էդեկտեմբերի 27, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրՍամթեր, Հարավային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿոնկորդիայի համալսարան
ՄասնագիտությունԴերասան
ԱմուսինNina Seničar?
 Jay Ellis Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

1981-2012: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ խմբագրել

Վենդել Ռեմոն Էլիս կրտսերը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 27-ին Հարավային Կարոլինայի Սամթեր քաղաքում[2]։ Նրա հայրը աշխատել է ռազմաօդային ուժերում, իսկ մայրը ֆինանսների գործադիր տնօրեն է եղել[3]։ Նա ընտանիքի միակ երեխան է[4]։ Դպրոցն ավարտելուց հետո, նա սովորել է Օրեգոն նահանգի Կոնկորդիայի համալսարանում, որտեղ խաղացել է բասկետբոլ[5]։ Նա այնուհետև սկսել է զբաղվել մոդելինգով՝ նկարահանվելով տարբեր սպորտային ապրանքանիշների գովազդներում[6]։

2004 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ սկսելու իր դերասանական կարիերան[6]։ 2005 թվականին նա ստացավ փոքր դերեր «Invasion» և «Related» հեռուստասերիալումներում։ 2011-2012 թվականներին նկարահանվեց այնպիսի հայտնի սերիալներում , որոնցից են՝ «Grey's Anatomy», «NCIS» և «How I Met Your Mother»[7][8]:

2013-ներկա։ Ճանաչում խմբագրել

Էլիսը ստացավ իր առաջին խոշոր դերը BET հեռուստաալիքի «The Game» հեռուստասերիալում, որի պրեմիերան կայացավ 2013 թվականին[6]։ 2016 թվականին էկրան բարձրացավ «Insecure» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ Լորենսին[6]։ 2017 թվականին Էլիսը համագործակցեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարող amfAR կազմակերպության հետ, որի նպատակն է վերացնել սևամորթների շրջանում այդ վարակի բարձր ցուցանիշը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Jay Ellis Talks His Crush On Tatyana Ali, Stereotypical Black Roles & His Dating Rules». MadameNoire. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. «Jay Ellis». amfAR. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Insecure's Jay Ellis Is a Dream Guy in Real Life». LA Weekly. 2017 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «Chop-Up: Jay Ellis, star of The Game, talks his hooping skills, making an NFL practice squad and more». USA Today High School Sports. 2015 թ․ փետրվարի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «HBO 'Insecure' Star Jay Ellis Opens Up About Life After the Backshot Heard Around the World». Complex. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «The Game's Jay Ellis Reveals His Pop Culture Obsessions, First TV Crushes, Hidden Talent and More». E!. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Insecure Star Jay Ellis: 'I Want to Change the Narrative Around Young Black Men'». Out. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Jay Ellis On His Personal Mission To Fight HIV/AIDS In The Black Community». HuffPost. 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել