Միջինչեխական երկրամաս (չեխ․՝ Středočeský kraj), Չեխական Հանրապետության վարչական միավոր, որը գտնվում է Բոհեմիա պատմական շրջանի կենտրոնական մասում, չներառելով Պրահա մայրաքաղաքը։ Այնուամենայնիվ, Միջինչեխական երկրամասի կառավարման մարմինները գտնվում են Պրահայում։ Հյուսիսում սահմանակից է Լիբերեցկի, հյուսիս-արևելքում՝ Կրալովեգրադեցկի, արևելքում՝ Պարդուբիցկի, հարավ-արևելքում՝ Վիսոչինա, հարավում՝ Հարավչեխական, հարավ-արևմուտքում ՝ Պլզենի և հյուսիս-արևմուտքում ՝ Ուստեցկի երկրամասի հետ։

Միջինչեխական երկրամաս
Դրոշ Զինանշան


ԵրկիրՉեխիա Չեխիա
ԿարգավիճակՉեխիայի վարչական բաժանում
Մտնում էՉեխիա
ՎարչկենտրոնՊրահա
Ամենաբարձր կետTok?
ԲԾՄ342 մետր
Բնակչություն1 439 391 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք10 928,44 կմ² (հունվարի 1, 2019)[2]
Հիմնադրված էնոյեմբերի 12, 2000[3] թ.
Սահմանակցում էԼիբերեցի երկրամաս, Կրալովեգրադեցկի երկրամաս, Պարդուբիցեի երկրամաս, Վիսոչինի ծայրամաս, Հարավչեխական երկրամաս, Պլզենի երկրամաս, Ուստեցկի տարածաշրջան և Պրահա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCZ-20
Ավտոմոբիլային կոդS
stredoceskykraj.cz(չեխ.)

Աշխարհագրություն խմբագրել

Միջինչեխական երկրամասը գտնվում է այսպես կոչված Բոհեմյան կաթսայում։ Երկրամասի հյուսիսում և արևելքում տեղանքը հարթավայրային է, հարավում և հարավ-արևմուտքում, բլուրները ձգվում են։ Ամենաբարձր կետը Տոկն է (Tok)՝ 864 մետր ծովի մակարդակից, ամենացածր կետը գտնվում է Լաբայի (Էլբա) ափին՝ Մելնիկ շրջանում, ծովի մակարդակից 153 մետր բարձրությամբ։ Երկրամասի տարածքի 61 %-ը զբաղված է գյուղատնտեսական հողերով։ Երկրամասի տարածքի մեծ մասում, բացառությամբ հարավի լեռնային տեղանքի, կան բերրի սևահողեր՝ հումուսի մեծ պարունակությամբ։ Բլրոտ տեղանքում գերակշռում են ավազուտ հողերը։ Երկրամասի 28 %-ը զբաղեցնում են անտառները։ Մինչ երկրամասի հյուսիսային մասի անտառները հիմնականում հատվել են՝ հողը գյուղատնտեսական կարիքների համար օգտագործելու նպատակով, Սազավա գետի հովտում և Ռոժմիտալայում պահպանվել են անտառային զանգվածներ։

Տարածքի երկայնքով հոսում են հետևյալ գետերը.

Միջինչեխական երկրամասում, հատկապես Վլտավա և Լաբա գետերի հովիտներում, կլիման բավականին ջերմ է և բարենպաստ գյուղատնտեսության համար։

Տարածք խմբագրել

Միջինչեխական երկրամասը գտնվում է Չեխիայի կենտրոնում։ 10929 կմ² մակերեսով այն կազմում է երկրի տարածքի գրեթե 14%-ը։ 2010 թվականից հետո շրջանը դարձել է հանրապետության ամենախիտ բնակեցվածը. այստեղ բնակվում է շուրջ 1,369 մլն բնակիչ։

Երկրամասը ամբողջությամբ շրջապատում է մայրաքաղաք Պրահան և հյուսիսում սահմանակից է Լիբրեցկի, հյուսիս-արևելքում՝ Կրալովեգրադեցկի, արևելքում՝ Պերդուբիցկի, հարավ-արևելքում՝ Վիսոչինա, հարավում՝ Հարավ-Չեխական, հարավ-արևմուտքում՝ Պլզենի և հյուսիս-արևմուտքում՝ Ուստեցկի երկրամասին։

Տարածքայինորեն պատկանում է չեխական զանգվածին, որը համարվում է եվրոպական մայրցամաքի ամենահին մասերից մեկը։ Ռելիեֆն անցնում է Էլբա գետի մոտ գտնվող հարթ հյուսիսայինից դեպի բարձրլեռնային՝ շրջանի հարավային և հարավ-արևմտյան հատվածում։

Պատմություն խմբագրել

Երկրամասը կազմավորվել է 1960 թվականի հուլիսի 1-ին Չեխոսլովակիայի հանրապետության Պետության տարածքային բաժանման մասին N 36/1960 СЗ օրենքով, որն ընդունվել է 1960 թվականի ապրիլի 11-ին։ 2000 թվականի հունվարի 1-ից զուգահեռ գոյություն ունի ինքնավար վարչական միավոր՝ նույն անվանմամբ և տարածքով։ Միջինչեխական երկրամասը ծածկում է Պրահայի երկրամասի տարածքի զգալի մասը, որը գոյություն է ունեցել 1949-1960 թվականներին։

Վարչական բաժանում խմբագրել

 
Երկրամասի վարչական քարտեզ

Երկրամասը բաժանվում է 12 շրջանի.

Շրջան Բնակչություն,
մարդ (2011)
Մակերես,
կմ²
Բենեշով 95 459 1474,71
Բերոուն 86 160 661,91
Կլադնո 158 799 719,61
Կոլին 96 001 743,57
Կուտնա Հորա 73 404 916,93
Մելնիկ 104 659 701,08
Մլադա Բոլեսլավ 123 659 1022,83
Նիմբուրկ 94 884 850,07
Պրահա-արևելք 157 146 754,91
Պրահա-արևմուտք 131 231 580,63
Պրշիբրամ 112 816 1692,05
Ռակովնիկ 54 993 896,3

2011 թվականի մարդահամարի արդյունքներով[4].

Ընդհանուր Կանայք Տղամարդիկ
1289211
(100 %)
651959
(50,57 %)
637252
(49,43 %)

Ամենամեծ տարածքը զբաղեցնում է Պրշիբրամ շրջանը (երկրամասի տարածքի 15 %-ը), տարածքով ամենափոքր՝ Պրահա-արևմուտք (տարածքի 5%-ը)։ 2005 թվականի տվյալներով երկրամասում եղել է 1146 բնակավայր, որոնց մեծ մասը՝ Մլադա Բոլեսլավ շրջանի տարածքում (123), իսկ փոքրը ՝ Մելնիկ շրջանում (70)։

Միջին քաղաքում խոշոր մեգապոլիսներ չկան։ Շրջանի ողջ բնակչության 43%-ը բնակվում է 2000-ից պակաս բնակչություն ունեցող բնակավայրերում։

Տնտեսություն խմբագրել

Երկրամասում զարգացած է ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ արդյունաբերական արտադրությունը։ Հիմնական գյուղատնտեսական շրջանը համարվում է Լաբա գետի հովիտը, որտեղ աճեցնում են ցորեն, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն, մրգեր։

Մլադա Բոլեսլավում է գտնվում «Շկոդա» (չեխ․՝ Škoda) ավտոմեքենաների արտադրության գործարանը։ Բացի այդ, երկրամասում կան ևս մի քանի խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ (չեխ․՝ Spolana), սննդի, տպագրական արդյունաբերություն, ապակու և խեցեղենի արտադրություն։ Կլադնո շրջանում իրականացվում է ածուխ արդյունահանում և պողպատի արտադրություն.

Շրջանում զարգացած է նաև ծառայությունների ոլորտը, առևտուրը, մշակույթն ու սպորտը։

Տրանսպորտ խմբագրել

Միջինչեխական երկրամասը՝ Պրահայի հետ միասին, տիրապետում է Չեխիայի ամենախիտ տրանսպորտային ցանցին։ Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի հետ միասին մեծ նշանակություն ունի գետային նավարկությունը։ Երկրի՝ ջրային տրանսպորտով բոլոր փոխադրումների մոտ երեք քառորդը բաժին է ընկնում Միջինչեխական երկրամասին։

Պրահայի մերձակայքում ուղևորափոխադրումներն իրականացվում են քաղաքամերձ գնացքների կողմից։

Զբոսաշրջություն խմբագրել

Միջինչեխական երկրամասի տարածքում են տեղակայված մի շարք զբոսաշրջային տեսարժան վայրեր, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգություն ճանաչված մշակույթի հուշարձաններ (Սուրբ Վարվառայի տաճարը, Վլաշեսկի Դվորը և Սեդլեցը Կուտնա Հորա քաղաքում)։ Զբոսաշրջիկների շրջանում նաև հայտնի է Կարլշտեյն թագավորական ամրոցը, հիմնադրված չեխական թագավոր և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 4-րդի կողմից։ Բացի դրաից, երկրամասի տարածքում են գտնվում Կրշիվոկլատ՝ Ռակովնիկի ծայրամասերում, Չեսկի Շտերնբերկ, Կոնոպոշիտե (արքիդուքս և ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդի նախկին նստավայրը) թագավորական ամրոցները, Կոկորժին ամրոցը Մելնիկ քաղաքի մոտ, Լանայի ամրոց։

Կրշիվոկլատի ծայրամասերում տեղակայված է բնական պարկ և կենսոլորտային արգելոց, պաշտպանվող բնական տարածքներ են համարվում նաև Կոկորժին Չեսկի Կրաս և Չեսկի Ռայ բնական պարկերը։

Սազավա, Բերոունկա և Վլտավա գետերի վրա են տեղակայված ջրային զբոսաշրջության կենտրոններ։

Բնություն և պատմական հուշարձաններ խմբագրել

Միջինչեխական երկրամասի տարածքում են տեղակայված կարևոր պատմական արժեք ունեցող հուշարձանների մեծ քանակություն և մի քանի պաշտպանվող գոտի։ Հուշարձանների մեծագույն համակենտրոնացումն է համարվում Կուտնա Հորա քաղաքը, որը դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային բնական և մշակութային ժառանգության ցանկում։

Շրջանի ավելի կարևոր բնական տարածքներն է ներկայացնում Կրժիվոկլատսկո մարզը, որը ներառված է կենսոլորտային արգելոցների շարքին։ Այլ կարևոր մարզերը ներառում են Կոկորժինսկոն, Չեխական կարստը, Չեխական դրախտը և Բլանիկը։ Այլ բնականորեն հետաքրքիր շրջաններն են հավարվում Բրդերը, որտեղ 2009 թվականին հայտարարվել են «Լեռնաշղթաներ» և Ջբան բնական պարկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել