Պլզենի երկրամաս (չեխ․՝ Plzeňský kraj), Չեխիական հանրապետության վարչական միավոր, տեղակայված է Բոհեմիա պատմական շրջանի արևմտյան մասում։ Վարչական կենտրոն՝ Պլզեն։

Պլզենի երկրամաս
Դրոշ Զինանշան


ԵրկիրՉեխիա Չեխիա
ԿարգավիճակՉեխիայի վարչական բաժանում
Մտնում էՉեխիա
ՎարչկենտրոնՊլզեն
ԲԾՄ465 մետր
Բնակչություն605 388 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք7648,96 կմ² (հունվարի 1, 2019)[2]
Հիմնադրված էնոյեմբերի 12, 2000[3] թ.
Սահմանակցում էՀարավչեխական երկրամաս, Կենտրոնաչեխական շրջան, Ուստեցկի տարածաշրջան, Կառլովի Վարիի երկրամաս և Բավարիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCZ-32
Ավտոմոբիլային կոդP
plzensky-kraj.cz(չեխ.)

Բնակչություն խմբագրել

Պլզենի երկրամասի բնակչությունը կազմում է 570․401 մարդ (ըստ 2011 թվականին կայացած բնակչության մարդահամարի), ինչը համապատասխանում է Չեխիայի ամբողջ բնակչության 5,47 %-ը։ Բնակիչների 30 % ապրում է Պլզենում և արվարձաններում։ Երկրամասում կան շատ բնակավայրեր բնակիչների ոչ մեծ քանակությամբ, միակ մեծ քաղաքը համարվում է Պլզեն վարչական կենտրոնը՝ Չեխիայի մեծությամբ չորրորդ քաղաքը (164,000 բնակիչ)։ Երկրամասի մնացած 46 քաղաքներում ապրում է 367 000 մարդ։

Բնակչության խտությունը կազմում է 75,44 մարդ մեկ քառակուսի կիլոմետրում (երկրի միջինը՝ 132,33 մարդ 1 քառակուսի կիլոմետրում)։ Բնակչության ամենացածր խտությունը Տահով և Կլատովի շրջաններում է (37,65 և 44,21 համապատասխանաբար)։

Քաղաքներ ավելի քան 10․000 մարդ բնակչությամբ.

  • Պլզեն՝ 162 759 մարդ
  • Կլատովի՝ 22 898 մարդ
  • Ռոկիցանի՝ 13 743 մարդ
  • Տահով՝ 12 528 մարդ
  • Սուշիցե՝ 11 520 մարդ
  • Դոմաժլիցե՝ 10 808 մարդ

Վարչական բաժանում խմբագրել

 
Երկրամասի վարչական քարտեզ

Երկրամասի տարածքը բաժանված է 7 շրջանի։

Շրջան Տարածք,
կմ²
Բնակչություն[4],
մարդ (2011)
Բնակավայրերի քանակություն
Դոմաժլիցե 1123,46 59 926 85
Կլատովի 1945,69 85 726 94
Պլզեն-քաղաք 261,46 188 045 15
Պլզեն-հարավ 990,04 62 389 90
Պլզեն-հյուսիս 1286,79 74 940 98
Ռոկիցանի 575,11 47 458 68
Տահով 1378,68 51 917 51

Երկրամասում ընդհանուր կա 501 մունիցիպալիտետ, այդ թվում 15 մունցիպալիտետ՝ ընդլայնված լիազորություններով։

Տնտեսություն խմբագրել

Օգտակար հանածոների հիմնական հանքավայրերը հայտնաբերվում են Պլզենի ծայրամասերում։ Այստեղ արդյունահանում են քարածուխ, շինարարական քար, կավ։ Բոհեմյան անտառում իրականացվում է կրաքարի արդյունահանում։ Շրջանում կան բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար։ Երկրամասի տարածքի 50,8 %-ը օգտագործվում է ինչպես գյուղատնտեսական հանդակներ, տարածքի 39,4 %-ը զբաղեցնում են անտառները։

2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրամասում գրանցված է 127 341 ձեռնարկություն, որոնց մեկ երրորդ մասը տեղակայված է Պլզենի շրջանում։ Բնակչության 27,3 %-ը աշխատում է արդյունաբերական արտադրությունում, նրան հաջորդում են սոցիալական ոլորտը, անտառային և ձկնային տնտեսությունները։

Միջազգային համագործակցության զարգացման նպատակներով ստեղծվել են Էրգենսիս (Գերմանիայի հետ միասին) և Բավարական Անտառ՝ Բոհեմյան անտառ (Գերմանիայի և Ավստրիայի հետ) եվրոշրջանները։

Տրանսպորտ խմբագրել

Շրջանի ճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 5007 կմ։ Ավտոբանների երկարությունը կազմում է 89 կմ։ Երկրամասի երկաթուղային ցանցն ունի ընդհանուր 713 կիլոմետր երկարություն, որից 237 կիլոմետրը էլեկտրաֆիկացված է։ Պլզեն-Նյուրնբերգ և Ռեգենսբուրգ-Մյունխեն միջազգային տրանսպորտային գծերը տարածաշրջանը կապում են Գերմանիայի հետ։

Մշակույթ և տուրիզմ խմբագրել

2002 թվականին երկրամասում հաշվվում էր 43 թանգարան, 12 թատրոն, 590 գրադարան՝ ներառյալ Պլզենի երկրամասի Գիտական գրադարանը։ Պլզենում անցկացվում են կանոնավոր երաժշտական և թատերական փառատոներ։

Զբոսաշրջության կենտրոնը համարվում է Պլզեն քաղաքը՝ մշակույթի և պատմության բազմաթիվ հուշարձաններով, կենդանաբանական և բուսաբանական այգիներով։ Բոհեմյան անտառում զարգանում են ձմեռային մարզաձևերը։ Շրջանի հյուսիս-արևմուտքում է գտնվում Կոնստանտինովի Լազնե հանգստավայրը։

Երկրամասի տեսարժան վայրերն են համարվում Կլադրուբի վանքը, Շվիհների ամրոցները, Կաշպերկը, Ռաբին, Կատերժովը, Վելհարտիցեն, Հորշովսկի-Տինը։ Դոմաժլիցե, Պլզեն և Հորշովսկի քաղաքների պատմական կենտրոնները պաշտպանված են որպես պատմության հուշարձաններ։ Պլզենի շրջակայքում կան նաև բնակավայրեր, որտեղ ներկայացված է 17-18-րդ դարերի գյուղական ճարտարապետությունը, բլոկային շինություններն ու ֆախվերկային տները ներկայացված են Պլզենից հյուսիս ընկած տեղանքում, ինչպես նաև Տահովի շրջանում։ Հանովիցեում (Կլատովի շրջան) է գտնվում գյուղական ճարտարապետության թանգարանը բաց երկնքի տակ։

Շրջանում է գտնվում Բոհեմյան անտառ բնական ազգային պարկը և Չեսկի անտառ (չեխ․՝ Český les), Կրժիվոկլատսկո (չեխ․՝ Křivoklátsko) և Սլավկովսկի անտառ (չեխ․՝ Slavkovský les) բնապատկերային արգելոցները։ Ջրային մարզաձևերի կենտրոնը գտնվում է Բերոունկա գետի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել