Ռակովնիկ (չեխ․՝ Rakovník), քաղաք Չեխիայի արևմուտքում՝ Կենտրոնաչեխական երկրամասում։ Հանդիսանում է Ռակովնիկի շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ռակովնիկ
Rakovník
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ԵրկրամասԿենտրոնաչեխական երկրամաս
ՇրջանՌակովնիկի շրջան
Ներքին բաժանումRakovník I?[1] և Rakovník II?[1]
Առաջին հիշատակում1252
Մակերես18,5 կմ²
ԲԾՄ322 մ
Բնակչություն16 611 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ269 01 - 269 02
Ավտոմոբիլային կոդS (հին՝ RA)
NUTS 5CZ020C 541656
Պաշտոնական կայքmesto-rakovnik.cz
Ռակովնիկ (Չեխիա)##
Ռակովնիկ (Չեխիա)

Բնակչությունը կազմում է 16 611 հազար մարդ (2012 թվական)։ Տեղակայված է Պրահայից 50 կմ դեպի արևմուտք՝ ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Երկաթուղային հանգույց է։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի տնտեսության հիմքը կազմում է խեցեգործական գործարանը (սալիկների արտադրություն)։ Քաղաքում կա գարեջրի գործարան, որ հիմնադրվել է 1454 թվականին և արտադրում է Bakalář ապրանքանիշի գարեջուր։ Այդ ապրանքանիշը ամենահինն է Չեխիայում[2][3]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում պահպանվել են հին գոթական դարպասներ (XV դարի 70-ական թվականներ), կաթոլիկական եկեղեցի։ Գործում է քաղաքային թանգարան։ Ամեն տարի անցկացվում է վոկալ երաժշտության «Rakovnik of Urnan Brothers» փառատոն։

Ռակովնիկի մոտ է գտնվում Կրշիվոկլատ ամրոցը (XV դարի վերջ)։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • XVI դարի սկզբում Ռակովնիկում ծնվել է չեխ հումանիստ Սիքս Օտերսդորֆսցին, ով եղել է 1547 թվականին տեղի ունեցած չեխական ապստամբության ակնառու գործչներից, գրել է այդ ապստամբության ժամանակ տեղի ունեցած դեպքերի ժամանակագրությունը։
  • 1884 թվականին Ռակովնիկի արվարձանում ծնվել է Էդվարդ Բենեշը, ով եղել է Չեխոսլովակիայի երկրորդ նախագահը։
  • Ռակովնիկում է բնակվել ու ստեղծագործել Սիգիզմունդ Վինտերը (1846—1912), չեխ գրող ու պատմաբան։

Քույր քաղաքնեեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  2. «Brewery Rakovník - Pivovary.Info». // pivovary.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Pivovar Bakalář - Historie». // pivobakalar.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռակովնիկ» հոդվածին։