Կուտնա Հորա (Չեխիա)
Կուտնա Հոռա (չեխ.՝ Kutná Hora, գերմ.՝ Kuttenberg), քաղաք Կենտրոնաչեխական երկրամասում[3]: Կուտնա Հորա շրջանի կենտրոնն է, ընդարձակ լիազորություններով օժտված քաղաք է: Պրահայից գտնվում է 60 կիլոմետր դեպի արևելք՝ Կուտնա Հորա սարահարթի վրա, ծովի մակարդակից 254 մետր բարձրության վրա: Ըստ 2005 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 21,1 հազար մարդ:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կուտնա Հորա | |||||
ֆր.՝ Kuttenberg | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Hlouška?[1], Kaňk, Kutná Hora?[1], Karlov?[1], Kutná Hora-Vnitřní Město?[1], Malín?[1], Neškaredice?[1], Perštejnec?[1], Poličany?[1], Sedlec?[1], Šipší?[1], Vrchlice?[1] և Žižkov?[1] | ||||
Առաջին հիշատակում | 1289 | ||||
Մակերես | 33,071625 կմ² | ||||
ԲԾՄ | 254 մետր | ||||
Բնակչություն | ▲20 653 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||||
Փոստային ինդեքսներ | 284 01 | ||||
Ավտոմոբիլային կոդ | S | ||||
Պաշտոնական կայք | mu.kutnahora.cz | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է XIII դարի առաջին կեսին: Եղել է արծաթի արդյունաբերության միջնադարյան կենտրոն (Եվրոպայում արտադրվող ամբողջ արծաթի մեկ երրորդն արտադրվում էր քաղաքում), ինչի շնորհիվ քաղաքը Չեխական թագավորության հարստությամբ երկրորդ քաղաքն էր[4]: Հենց հանքերն են դարձել այստեղ հանքային ավանի ստեղծման պատճառը, որոնցից մեկը ստացել է «Cuthna Antiqua» անունը, որը նշանակում է «հին սքեմ»: Ավանդության համաձայն՝ մի վանական քնել է քաղաքի մերձակա բլրի վրա և երազում տեսել էր արծաթի կտորներ: Արթնանալով նա իրոք հայտնաբերել էր երազում տեսած վայրը և այն ծածկել իր վանական հագուստով: Կուտնա Հոռան դարձել էր Եվրոպայի «արծաթի տենդ»-ի առաջին վայրը: Հանքերի շուրջը ձևավորվել էին խրճիթների, պանդոկների, բաղնիքների, կրպակների քաոտիկ կուտակումներ: Հետո անջատ հանքերը միավորվեցին և Կուտնա Հոռան ստացավ թագավորական քաղաքի առանձաշնորհ: Այն հուսիթյան պատերազմներից մեծ վնասներ է կրել։ XVI դարում հանքերի սպառման պատճառով անկում է ապրել:
Տեսարժան վայրերԽմբագրել
Քաղաքում գոթական ճարտարապետության շատ կոթողներ են պահպանվել.
- Սուրբ Վարվառայի տաճար (1388-1547 թվականներ) - Կուտնա Հոռայի ամենահայտնի ճարտարապետական կոթողն է, մեծությամբ և նշանակությամբ երկրորդն է Չեխիայում, կառուցվել է ուշ (վլադիսլավյան) գոթիկայի ոճով:
- Սուրբ Հակոբոս Ավագի կաթոլիկ եկեղեցի (1330 թվականներ)
- Արքիդեկանության շինությունը (1594-1599 թվականներ)
- Ճիզվիտական ուսումնարան (1667-1700 թվականներ)
- Նախկին դրամահատարան՝ Վլաշյան (Իտալական) ատյան (XIII դար)
- Բարոկկո ոճով կառուցված ժանտախտի սյուն (1713-1715 թվականներ)
- Քաղաքի ծայրամասում, Սեդլեց շրջանի գերեզմանատան հարևանությամբ են գտնվում Սեդլեցի կաթոլիկ տաճարը և ոսկրատունը
- Սեդլեցում են նաև գտնվում Սուրբ Աստվածամոր համբարձման (1280-1320 թվականներ) և Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարները (1702-1714 թվականներ)
- «Գրադեկ» արծաթի թանգարանը և միջնադարյան արծաթահանքը (1485-1505 թվականներ)
- Սուրբ Երորդության կաթոլիկ եկեղեցու տաճարը
- Բոլոր Սրբերի կաթոլիկ եկեղեցին
- Տիրոջ մարմնի տաճարը
- Միանձնուհիների վանքը (1733-1743 թվականներ)
- Նամնետի Աստվածամոր կաթոլիկ տաճարը (1360-1470 թվականներ)
- Սուրբ Յան Նեպոմուցկու կաթոլիկ տաճարը (1734-1750 թվականներ)
- Քարե շատրվան (1493-1495 թվականներ)
- Քարե տուն (1485-1495 թվականներ)
- Սուրբ Վացլավի հուշարձանը
Քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
ԱրդյունաբերությունԽմբագրել
- Ապակու գործարան
- Գարեջրի արտադրություն
- Philip Morris ծխախոտի գործարան
- «Foxconn» ընկերության էլեկտրոնիկայի գործարան
ՏրանսպորտԽմբագրել
Երկաթգծային տրանսպորտԽմբագրել
Քաղաքի սահմանագծում գտնվում է 3 կայարան, որոնցից գլխավորը Կուտնա Հոռան է, մյուս երկուսը Կուտնա Հոռա-Սեդլեցը (Kutná Hora-Sedlec) և Կուտնա Հոռա քաղաքն (Kutná Hora město) են: Վերջին կայարանը ամենամոտն է գտնվում քաղաքի պատմական հատվածին:
ԱվտոտրնսպորտԽմբագրել
- Մի քանի ներքաղաքային երթուղիներ
- Միջքաղաքային կապը իրականացվում է ավտոբուսային կայարանից:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2020.
- ↑ "Discover Czech". Retrieved 2007-03-07.
- ↑ "UNESCO page on Kutná Hora". Retrieved 2007-03-07.