Միշել Ալբեր Ռու (ֆր.՝ Michel Roux Jr, հայտնի է որպես Միշել Ռու կրտսեր, մայիսի 23, 1960(1960-05-23), Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆրանսիական ծագմամբ բրիտանացի շեֆ խոհարար, ռեստորանատեր և Ռու հայտնի ընտանիքի ներկայացուցիչ։

Միշել Ռու Կրտսեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1960(1960-05-23) (63 տարեկան)
ԾննդավայրՔենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա
ԿրթությունԷմանուել դպրոց
Մասնագիտությունշեֆ խոհարար
Ծնողներհայր՝ Ալբեր Ռու
Կայքmichelroux.co.uk
 Michel Roux, Jr. Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռուն ծնվել է Կենտ կոմսության Պեմբուրի գյուղում՝ հայտնի ռեստորանատեր Ալբեր Ռու ընտանիքում։ Մանկությունից նա մասնակից է դարձել ընտանեկան գործին։ 1979-1980 թվականներին աշխատել է Le Gavroche ռեստորանում՝ իր հոր ղեկավարությամբ։ Դրանից հետո՝ 1980-1982 թվականներին, վերապատրաստվել է Միոննեում (Ռոն Ալպեր, Ֆրանսիայի Լիոն քաղաքի մոտ) գտնվող Ալեն Շապելի հոթել-ռեստորանում[1][2]։ 1982-1983 թվականներին՝ Վալերի Ժիսկար դ'Էստենի և Ֆրանսուա Միտտերանի օրոք, զինվորական ծառայության է անցել Ելիսեյան պալատում։

Ծառայությունն ավարտելուց հետո երկու ամիս աշխատել է Սեն-Մանդեի Ժերար Մոտի դելիկատեսների հաստատությունում, իսկ հետո ևս երկու ամիս՝ Վիկտոր Հյուգոյի անվան փողոցում գտնվող Լամարտինի մսի խանութում[2]։ 1983 թվականին՝ Լոնդոն վերադառնալուց հետո, Միշել Ռուն Finlay Robertson-ում սովորել է հաշվապահական հաշվառում։ Այնուհետև Պիեր Կոֆմանի La Tante Claire ռեստորանում աշխատել է շեֆ խոհարար, իսկ 1983 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր՝ Հոնկոնգի Mandarin Oriental հոթելում։ 1985-1990 թվականներին Միշել Ռուն աշխատել է Ռու եղբայրների Le Gavroche և The Waterside Inn ռեստորաններում։ 1993 թվականին նրա հայրը՝ Ալբեր Ռուն, հեռացել է գործերից։ Այդ ժամանակից մինչև հիմա Միշել Ռու կրտսերը գլխավորում է Le Gavroche ռեստորանը։ 2003 թվականից Միշել Ռուն Walbrook club-ի և Compass Group-ի խորհրդատուն է։ Միևնույն ժամանակ Միշել Ռու կրտսերը գրել է մի քանի գիրք խոհարարական արվեստի մասին։ Gourmand World Cookbook Awards-ը նրա «Սննդի և գինու համապատասխանություն» գիրքը իր թեմատիկայով ճանաչել է լավագույնը[3]։ Ռուն հեռուստատեսությունում հաճախ հանդես է գալիս որպես խոհարարական փորձագետ։

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Michel Roux Jr». relaischateaux.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2001 թ․ հունվարի 13-ին.
  2. 2,0 2,1 «Biography : Chef Michel Roux Jr». Hub UK. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Amanda Mosle Freidman (2007 թ․ սեպտեմբերի 24). «Michel Roux Jr. keeps tradition alive at Le Gavroche». Nation's Restaurant News. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ռու Կրտսեր» հոդվածին։