Մինա Կարլսոն-Բրեդբերգ
Վիլհելմինա Կարլսոն–Բրեդբերգ (հայտնի է որպես Մինա Կարլսոն-Բրեդբերգ, շվեդերեն՝ Mina Carlson-Bredberg, սեպտեմբերի 2, 1857[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] - հունիսի 9, 1943[1][2][3][…], Էնգելբրեքտ, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ, նկարել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ և ժանրային տեսարաններ։
Մինա Կարլսոն-Բրեդբերգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] |
Վախճանվել է | հունիսի 9, 1943[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Էնգելբրեքտ, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Կերստին Կարդոն[1] և Ամանդա Սիդվալ[1] |
Հայր | Henrik Wilhelm Bredberg?[1][4] |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Վիլհելմինա Բրեդբերգը ծնվել է 1857 թվականին, Ստոկհոլմում։ Սերել է ապահովված և կրթված ընտանիքից։ Նրա հայրը պետական խորհրդական Հենրիկ Վիլհելմ Բրեդբերգն էր, իսկ քեռին՝ հրապարակախոս և քննադատ Լարս Յուհան Երտան[5]։
Վիլհելմինայի առաջին ուսուցիչներն են եղել շվեդ նկարիչներ Քերստին Կարդոնը և Ամանդա Սիդվալը[6]։ 1877 թվականին նկարիչն ամուսնացել է Վիլհելմ Սվալինի հետ։ Վաղ ամուսնությունը երկար ժամանակ ընդհատեց նրա արվեստով զբաղվելը և ամուսնալուծությունից միայն յոթ տարի անց նա կարողացավ մեկնել Փարիզ և շարունակել ուսումը Ժյուլիանի ակադեմիայում[5]։ Ակադեմիայում նրա ուսուցիչներն էին Ժյուլ Լեֆևրը, Գուստավ Բուլանժեն և Թոնի Ռոբեր-Ֆլյորին[7]։ Հետագայում նա սովորել է նաև Կարոլյուս-Դյուրանի մոտ[5]։ Մինա Բրեդբերգը իր ստեղծագործությունները 1887 և 1890 թվականներին ցուցադրել է սալոնում, իսկ ինքնանկարը խրախուսական արձագանքներ ստացավ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ 1890 թվականին նկարիչը վերադառնում է Ստոկհոլմ և դասավանդում Էլիզաբեթ Քեյզերի արվեստի դպրոցում, որի հետ միասին սովորել էր Ժյուլիանի ակադեմիայում[6]։ Նա մեկնում է նաև Անգլիա, որտեղ ծանոթանում է «Արվեստ և արհեստ» շարժման ներկայացուցիչ Լյուիս Ֆորման Դեյի հետ։ Հավանական է, որ անգլիական գեղանկարչությունը, մասնավորապես Ուիլյամ Թըրների և Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի աշխատանքը, ազդել են այս շրջանի նրա աշխատանքի վրա[5]։
1895 թվականին Մինա Բրեդբերգը կրկին ամուսնացել է Ջորջ Կարլսոնի հետ։ Այս ամուսնությունը տևել է մինչև վերջինիս մահը՝ 1920 թվական։ Մինա Բրեդբերգը մահացել է 1943 թվականին, Ստոկհոլմում[5]։
Մինա Կարլսոն–Բրեդբերգի աշխատանքները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[8], Վալդեմարսուդեում, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում[9]։
Պատկերասրահ Խմբագրել
-
«Միսս Աննա Ֆլենսբուրգի դիմանկարը», հեղինակ՝ Մինա Կարլսոն–Բրեդբերգ, 1887
-
«Դաշնամուրի մոտ», հեղինակ՝ Մինա Կարլսոն–Բրեդբերգ, 1890
-
«Արևածագը Սյոդերտոլեում», հեղինակ՝ Մինա Կարլսոն–Բրեդբերգ, 1892
Մինայի դիմանկարները Խմբագրել
-
Մինա Կարլսոն–Բրեդբերգի դիմանկարը, հեղինակ՝ Ամանդա Սիդվալ, 1876
-
Մինա Կարլսոն-Բրեդբերգի դիմանկարը, հեղինակ՝ Կառլ Հեդելին
-
«Ինքնադիմանկար», 1938
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 W (Mina) Carlson (f. Bredberg) (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Swedish death index
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
- ↑ Wilhelmina (Mina) Carlson-Bredberg 1857-09-02 — 1943-06-09 Konstnär, lärare
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Svenskt biografiskt lexikon
- ↑ 6,0 6,1 Women Artists in Paris
- ↑ Weisberg, Becker, 1999, էջ 36
- ↑ «Mina Carlson-Bredberg, Nationalmuseum» (շվեդերեն)։ Վերցված է 2018-08-06
- ↑ «Göteborgs konstmuseum | Negress»։ emp-web-34.zetcom.ch (շվեդերեն)։ Վերցված է 2018-08-06
Գրականություն Խմբագրել
- Gabriel P. Weisberg, Jane R. Becker Overcoming All Obstacles: The Women of the Académie Julian. — Rutgers University Press, 1999. — 146 p.
Արտաքին հղումներ Խմբագրել
- «W (Mina) Carlson (f. Bredberg)»։ Svenskt biografiskt lexikon (շվեդերեն)
- «Women Artists in Paris»։ Clark Art (անգլերեն)(չաշխատող հղում)