Վալդեմարսուդե

թանգարան

Վալդեմարսուդե (շվեդերեն՝ Waldemarsudde, Վալդեմարի թիկնոց), թանգարան Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Յուրգորդեն քաղաքային շրջանում։ Թանգարան անվանումը բաղկացած է հին գերմանական ազնվական արական Վալդեմար անունից և udde բառից, որ նշանակում է թիկնոց։ Դա ծագում է Յուրգորդեն կղզու Վալմունդսյու պատմական անունից (տե՛ս՝ Յուրգորդենի պատմություն:)

Վալդեմարսուդե
Waldemarsudde April 2006.JPG
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
Հիմնադրված է1947
Կայքwaldemarsudde.se(շվեդ.)

ՊատմությունԽմբագրել

Կառույցը Շվեդիայի թագավոր Օսկար II-ի չորրորդ որդի արքայազն Եվգենի Շվեդացու նախկին տունն էր, որը հայտնաբերեց այդ տեղը 1892 թվականին, երբ նա մի քանի օր այնտեղ տուն էր վարձակալել։ Յոթ տարի անց նա գնեց տարածքը, և ճարտարապետ Ֆերդինանդ Բոբերը նախագծեց նոր տուն, որը նաև նախագծել էր Ռոզենբադը (Վարչապետի և կառավարության գրասենյակը)։ Նստավայրը կառուցվել է 1903-1904 թվականներին։

Արքայազն Եվգենին նկարչական կրթություն է ստացել Փարիզում, և նրա մահից հետո տունը վերածվել է նրա անձնական և այլ նկարների թանգարանի։ Արքայազն Եվգենին եղել է նկարիչ, կոլեկցիոներ և բարերար։ Նրա նկարներն այսօր զարդարում են վիլլայի տարածքը։ Այստեղ ներկայացված են նաև շվեդ այլ նկարիչների նկարների հավաքածուներ։ Այգին զարդարված է Օգյուստ Ռոդենի և Կարլ Միլլեսի քանդակներով, ինչպես նաև Եվրոպայի ամենահայտնի թանգարաններում, մասնավորապես Լուվրում պահվող աշխատանքների պատճեններով։

Վալդեմարսուդե կալվածքը դարձել է պետական սեփականություն նրա հիմնադրի և առաջին սեփականատիրոջ մահից հետո, որը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Արքայազնը մահացել է 1947 թվականին և թաղված է տան մոտակայքում գտնվող լողափում։

ՆկարագրությունԽմբագրել

Համալիրը բաղկացած է դղյակի նման հիմնական շինությունից։ Առանձնատան կառուցումն ավարտվել է 1905 թվականին, իսկ պատկերասրահի շենքն ավելացվել է 1913 թվականին։ Կալվածքում ներառվում է նաև 1780-ական թվականներին կառուցված բնօրինակ շինություն, որը հայտնի է որպես Հին տուն և հին կտավատի ջրաղաց։ Կալվածքը գտնվում է անտառային տարածքում, որտեղ աչքի են ընկնում դարավոր կաղնու ծառեր և արքայազնի հետաքրքրություններն արտացոլված են այգեգործության և ծաղիկների տեսքով։ Բոբերգի ստեղծած մոդեռն ինտերիերը, ներառյալ սալիկե վառարանները։ Կառույցի ներքին ինտերիերը պահպանվել է՝ սեփականատիրոջ գրասենյակը, հյուրասենյակները, ճաշասենյակը` բոլորը մոդեռն ոճով։ Արքայազն Եվգենիի կողմից այսօր զբաղեցրած տարածքները մնում են անփոփոխ, իսկ վիլլայի վերևի երկու հարկերը, ներառյալ առաջին սեփականատիրոջ անձնական ստուդիան, օգտագործվում են ժամանակավոր ցուցադրությունների համար։ Պատուհանից տեսարան է բացվում դեպի Մելարեն լիճ և Ստոկհոլմ։

Կառույցից տեսարան է բացվում դեպի քաղաքային Սյոդերմալմ շրջան, ինչպես նաև դեպի Նակա մունիցիպալիտետ[1]։

ՊատկերասրահԽմբագրել

Եվգենի Շվեդացու հավաքածու

Կալվածքի տարածքի քանդակներ

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bengt O H Johansson (1999)։ «Ytterstaden»։ Guide till Stockholms arkitektur (Swedish) (2nd ed.)։ Stockholm: Arkitektur Förlag AB։ էջ 175։ ISBN 91-86050-41-9 

Արտաքին հղումներԽմբագրել