Ամանդա Սիդվալ

շվեդ նկարչուհի

Ամանդա Կարոլինա Վիլհելմինա Սիդվալ (շվեդերեն՝ Amanda Carolina Vilhelmina Sidwall, հուլիսի 25, 1844(1844-07-25)[1][2][3], Jakob and Johannes parish, Շվեդիա[4][3][2] - հունվարի 11, 1892(1892-01-11)[1][5][3], Jakob and Johannes parish, Շվեդիա[1][5][3]), շվեդ նկարիչ։ Աշխատել է հիմնականում դիմանկարային ժանրում։

Ամանդա Սիդվալ
Amanda Sidvall - selfportrait.JPG
Ծնվել էհուլիսի 25, 1844(1844-07-25)[1][2][3]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[4][3][2]
Վախճանվել էհունվարի 11, 1892(1892-01-11)[1][5][3] (47 տարեկան)
Մահվան վայրJakob and Johannes parish, Շվեդիա[1][5][3]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Կոնստֆակ և Q19977721?
Մասնագիտություննկարչուհի
ԱշակերտներՄինա Կարլսոն-Բրեդբերգ[7]
Commons-logo.svg Amanda Sidvall Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ամանդա Սիդվալը ծնվել է 1844 թվականին Ստոկհոլմում։ 1860 թվականին նա իր քրոջ՝ Մաթիլդայի հետ միասին ընդունվեց Ստոկհոլմի արվեստի և արհեստների դպրոց (շվեդերեն՝ Slöjdföreningen)[8][9]: Երբ 1864 թվականին արվեստի ակադեմիան սկսեց կանանց ընդունելությունը և Ամանդան առաջիններից մեկն էր, որ ընդունվեց այնտեղ, միևնույն ժամանակ շարունակելով հաճախել արվեստի դպրոց[8]։

Շվեդիայում ուսումն ավարտելուց հետո Ամանդան իր նկարիչ ընկերուհիներ Սոֆի Սյոդերգրենի և Աննա Նորդգրենի հետ մեկնեց Փարիզ[10]։ Նա ընդունվեց Ժյուլիանի ակադեմիա, որտեղ Թոնի Ռոբերտ-Ֆլուրին դարձավ նրա ուսուցիչը։ Ռոբեր-Ֆլյորին բարձր գնահատեց Ամանդայի տաղանդը՝ հատկապես նշելով նրա գունայինի զգացողությունը[9]։ Նա խորհուրդ տվեց նրան ցուցադրել իր աշխատանքները սալոնում, և Սիդվալը մասնակցեց 1880 և 1882 թվականների սալոններին՝ ներկայացնելով դիմանկարներ և ժանրային տեսարաններ[10][8]։ Փարիզում նկարիչը գտավ նկարելու ավելի ազատ և համարձակ ձևեր, քան նախկինում՝ նախընտրելով այժմ լայն վրձիններ և մաքուր գույներ[9]։

 
Կնոջ դիմանկար, մոտ. 1880

Չնայած Փարիզում կարիերան շարունակելու ցանկությանը, 1883 թվականին Սիդվալը վերադարձավ Ստոկհոլմ, քանի որ նրա մայրը օգնության կարիք ուներ տնային տնտեսությունը վարելու հարցում։ Դրանից առաջ նա Ժյուլիանի ակադեմիայում տեղավորեց իր աշակերտուհի Մինա Կարլսոն-Բրեդբերգին։ Ավելի վաղ՝ 1876 թվականին, նա նկարել էր Մինայի դիմանկարը, որը 1877 թվականին ներկայարել էր Արվեստի ակադեմիայի ցուցահանդեսում և քննադատողների կողմից գնահատվել որպես ցուցահանդեսի ամենահետաքրքիր աշխատանքներից մեկը։

Ստոկհոլմում Սիդվալը սկսեց նկարչություն դասավանդել, նախ իր հայրական տանը, ապա` իր սեփական արվեստանոցում։ Նա մասնակցել է նաև մի շարք գեղարվեստական ցուցահանդեսների Շվեդիայում և Դանիայում[8]։ Ամանդա Սիդվալը և նրա մայրը մահացել են 1892 թվականին գրիպի համաճարակից։ Նկարչի ստեղծագործությունները երկար ժամանակ մոռացության էին մատնվել և միայն 1942 թվականին՝ նրա մահվանից 50 տարի անց, նրա աշխատանքները առաջին անգամ ցուցադրվեցին Շվեդիայի ազգային թանգարանում։ 1980-ականներից սկսած Սիդվալի նկարները բազմիցս ցուցադրվել են կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներում[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել