Բացել գլխավոր ցանկը

Միմանսա (սանսկրիտ․ mimansa-հետազոտում, ներթափանցում, բանավեճ), հին հնդկական 6 ուղղափառ փիլիսոփայական ուսմունքներից հինգերորդը, որն զբաղվում էր վեդաների մեկնությամբ։ Ձևավորումը (ոչ շուտ մ․թ․ա․ 2-րդ դար - ոչ ուշ մ․ թ․ 2-3-րդ դարեր) կապվում է Ջայմինիին վերագրվող «միմանսա-սուտրա»-ի հետ։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Aum.svg

Գործնականորեն միմանսան կոչված էր կարգավորել վեդայական բարդ ծիսակարգը։ Ընդունում էր վեդաների հեղինակությունը, սակայն պաշտպանում աշխարհի նյութականության դրույթը։ Նյայայի իմացաբանությանը տալով յուրահատուկ ինդուկտիվ-հիպոթետիկ ուղղվածություն՝ միմանսան աստվածներին համարում է լեզվական վերացարկումներ։ Իրական են ոչ թե աստվածները, այլ նրանց անունները, որ իմաստավորվում են ծիսական արարողությամբ։ Միմանսան հետազոտել է նաև իմացության տեսության, լեզվի և մտածողության, բառի և նշանակության փոխհարաբերության հարցեր։ Հետագայում (7-8-րդ դարեր) ձուլվել է վեդանտայի հետ։ Ագնի – հնդկական կրակի աստված

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 551 CC-BY-SA-icon-80x15.png