Միհրան Լիսիցյան

հայ ճարտարապետ

Միհրան Վարդանի Լիսիցյան (փետրվարի 13, 1913(1913-02-13), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1998(1998-07-22), Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆեսոր (1963), ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1983), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ։

Միհրան Լիսիցյան
Ի ծնեՄիհրան Վարդանի Լիսիցյան
Ծնվել է1913 փետրվարի 13
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էհուլիսի 22, 1998(1998-07-22) (տարիքը 85)
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1937)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ՌՍՖՍՌ վաստակավոր ճարտարապետ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 25-ամյակի կրծքանշան
և
Միհրան Լիսիցյան Վիքիդարանում
 Mihran Lisitsyan Վիքիպահեստում

Ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ Ստեփան Լիսիցյանի եղբոր որդին է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1963), համամիութենական կարգի մրցավար (1948), գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Մարիա Լիսիցյանի եղբայրն է։

Կենսագրություն

խմբագրել

1937 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1944 թվականից եղել է Օդանավակայանների կառուցման գլխավոր վարչության օդանավակայանների նախագծման և կառուցման արվեստանոցի պետ։ 1944 թվականից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1961-1971 թվականներին՝ ներքնատեսքի, 1971-1976 թվականներին՝ բնակելի տների ամբիոնների վարիչ, 1958-1971 թվականներին՝ պրոռեկտոր։ 1969-1971 թվականներին՝ Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի խորհրդական։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Միհրան Լիսիցյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ Մոսկվայում (1948-1950), Խաբարովսկի մարզապալատը (1958), միջազգային ցուցահանդեսների ԽՍՀՄ տաղավարներ՝ Կարաչիում (1955), Քաբուլում (1958), Դամասկոսում (1959) և այլուր։

Համահեղինակ է «Բնակելի տների ճարտարապետական նախագծում» (ռուսերեն, 1964, 1972, 1990) և «Հասարակական շենքերի ներքնատեսքը» (ռուսերեն, 1973) բուհական դասագրքերի[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.