Միխայիլ Ալեքսանդրովիչ Նակաշիձե (1844 - մայիսի 11 (24), 1905, Բաքու, Ռուսական կայսրություն), ռուսական կայսրության իշխան, Բաքվի նահանգապետ: Սպանվել է հայ դաշնակցական և ռազմական գործիչ Դրոյի կողմից՝ վրեժխնդրության և Բաքվի կոտորածը կազմակերպելու համար։

Միխայիլ Նակաշիձե
Ծնվել է1844
Մահացել էմայիսի 11 (24), 1905
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան

Նկարագրություն խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Սերվել է Գուրիայի Նակաշիձե իշխանական տոհմից։ 1869 թվականին Միխայիլ Նակաշիձեն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և դուրս եկել իրավագիտության թեկնածուի կոչումով։ Նակաշիձեն իր ծառայությունն սկսել է Բաքվում՝ որպես մագիստրատի օգնական։ Երկու տարի ծառայելով այս պաշտոնում՝ նա նախ նշանակվել է Շամախիում, ապա Լենքորանում դատավոր։ 1873 թվականին դարձել է Բաքվի շրջանային դատարանի անդամ և պաշտոնավարել է մինչև 1880 թվականը։ 1880 թվականին Նակաշիձեն թողել է ծառայությունը արդարադատության նախարարությունում և տեղափոխվել Ներքին գործերի նախարարություն՝ Դաղստանի շրջանի գրասենյակի ղեկավարի պաշտոնով։ Մասնակցել է 1874 թվականի զինվորական պարտականության մասին կանոնադրության վերանայման հանձնաժողովին՝ Հյուսիսային Կովկասի օտարերկրացիների միջև համընդհանուր զինվորական պարտականության ներդրման կապակցությամբ։

1892 թվականին Նակաշիձեն նշանակվել է Էրիվանի փոխնահանգապետ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1904 թվականի փետրվարը, երբ նշանակվել է Բաքվի նահանգապետ։ Իր պաշտոնավարման տարիներին Նակաշիձեն նշանակվել է կոմիսար՝ պարսկական կառավարությանը փոխանցելու Արաքս գետի աջ ափին գտնվող Աբբաս-Աբադ հատվածը, որը Ռուսաստանի կառավարությունը զիջել էր կոնվենցիայով։

1896 թվականի դեկտեմբերին իշխան Գրիգորի Սերգեևիչ Գոլիցինը նշանակվեց կովկասյան վարչակազմի ղեկավար։ Գոլիցինը կտրուկ բացասական վերաբերմունք ուներ հայ ազգային շարժման նկատմամբ։ Լրագրող Ալեքսանդր Ամֆիթեատրովը պատմության համար պահպանել է Գոլիցինի սրամիտ խոսքերից մեկը. «Ես կհասցնեմ այն բանին, որ Թիֆլիսի միակ հայը Թիֆլիսի թանգարանում լցոնված հայը կլինի»։ Գոլիցինյան կուրսի գլխավոր գաղափարախոսը «Կովկաս» պաշտոնաթերթի խմբագիր, անսկզբունք, բայց անտաղանդ հրապարակախոս Վասիլի Վելիչկոն էր։ Գոլիցինը դարձավ 1903 թվականի հունիսի 12-ին Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին օրենքի ընդունման նախաձեռնողներից մեկը։ Օրենքի համաձայն, ամբողջ անշարժ գույքը (ներառյալ Էջմիածնի վանքի տարածքը) և կապիտալը, որը պատկանում էր Հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին, դարձավ պետության սեփականությունը։

Հենց նա է գլխավորել Երևանի նահանգում, այսինքն՝ հենց Հայաստանի սրտում գտնվող Հայ առաքելական եկեղեցին թալանելու արշավը։ Ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր Եկեղեցին, բողոքի ցույցերը ճնշվել են զենքով։ Այնուհետև, 1905 թվականի օգոստոսի 1-ին, Նակաշիձեի մահից հետո, Նիկոլայ II-ը հրամանագիր է ստորագրել բռնագրավված ունեցվածքը հայկական եկեղեցուն վերադարձնելու մասին. միևնույն ժամանակ թույլատրվեց վերաբացել հայկական ազգային դպրոցները։

1903 թվականի հոկտեմբերի 14-ին Թիֆլիսի մոտ գտնվող Կոջորի մայրուղու վրա, Հայ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Հնչակի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով ծանր վիրավորվեց Կովկասի վարչակազմի ղեկավար, գեներալ Գրիգորի Սերգեևիչ Գոլիցինը։

Բաքվի կոտորածներ խմբագրել

1904 թվականի փետրվարին Նակաշիձեն, իշխան Գոլիցինի հովանավորությամբ, նշանակվում է Բաքվի նահանգապետ։ Գոլիցինն ինքը մնաց գլխավոր հրամանատարի պաշտոնում մինչև 1905 թվականի հունվարի 1-ը, երբ Կովկասից տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ և նշանակվեց Նորին կայսերական մեծության անձի մոտ։

Հայ-Թաթարական ընդհարումները Բաքվում սկսեցին 1905 թվականի փետրվարին[1]։ Նակաշիձեի դրդմամբ 1905 թվականի հունվարին Բաքվի ոստիկանության պաշտոնյաները գաղտնի կերպով տեղեկացրեցին «թաթարներին» (ինչպես սովորաբար անվանում էին Անդրկովկասի շիա թուրքերին Ռուսական կայսրության ժամանակ, որոնք 1918 թվականին վերցրեցին «Ադրբեջանցիներ» անունը[2]), որ հայերը մտադիր են նրանց կոտորածի ենթարկել, և հորդորում էին նախապատրաստվել։ Շախտախտինսկին թաթարներին բաժանեց թռուցիկներ, որոնցում նշվում էր, որ «հայերը Կովկասում վաղուց եղել են մի ժողովուրդ, որը ճնշել և ճնշում է այլ ազգություններին, այդ թվում՝ թաթարներին, որ նրանք ակտիվորեն քարոզչություն են իրականացնում ցարական իշխանության ոչնչացման օգտին, և հետևաբար, նրանց պետք է ջարդել»[3]։

Հունվարի 12-ին հայ պահակային զինծառայողները փախուստի փորձի ժամանակ դանակահարել են երիտասարդ թաթար Բուլա-Ագա-Ռեզա-օղլիին, ով մեղադրվում էր հայի նկատմամբ սպանության փորձի մեջ[4]։ Թաթարական թաղամասերում սկսեցին ասել, որ հայերը դիտավորյալ սպանել են մուսուլմանի[5]։ Փետրվարի 6-ին սպանվածի հարազատ Բաբաևը, որոշելով վրեժխնդիր լինել, փորձել է կրակել հայկական եկեղեցու դիմաց հավաքված ամբոխի մեջ գտնվող զինվորներից մեկին, սակայն հավաքվածների կողմից սպանվել է[6]։ Դրանից հետո թաթարական զինված խմբավորումները հարձակվել են հայկական թաղամասի վրա։ Այսպես սկսվեց հայ-թաթարական կոտորածը, որը տարածվեց Անդրկովկասի այլ շրջաններում[7]։ «Русское слово» թերթի թղթակիցը կոտորածի սկիզբը նկարագրել է հետևյալ կերպ.

  Մարդասպանների խմբավորումները միաժամանակ հայտնվել են քաղաքի տարբեր մասերում։ Կրակոցներ հնչեցին... փողոցներում բռնված հայերը փախան։ Կրակոցները որոտում էին նրանց հետևից։ Դժբախտներն ընկնում էին ՝ երբեմն մի քանի քայլ չհասցնելով հասնել իրենց տան դռանը…Արդեն տասնյակ հայ զոհեր կային։ Այն ժամանակ, երբ խաղաղ հայ բնակչության մեծամասնությունը վախով սպասում էր, որ ոստիկանությունն ու զորքը ձերբազատվեն վերահաս աղետից, ջղայնացած, տաքարյուն երիտասարդները ցանկանում էին վրեժ լուծել իրենց սպանված հարազատների ու ցեղակիցների համար։ Մի քիչ էլ, ու հայկական տների պատուհաններից ու կտուրներից խմբերով անցնող թաթարների վրա կրակոցներ հնչեցին... մի քանի թաթար ընկան։Միմյանց հանդեպ թշնամանքն աճում էր։ Երբ փողոցներում սպանելու ուրիշ ոչ ոք չկար, թաթարները սկսեցին քանդել հայկական խանութները։ Նրանք կոտրել են դռները, համազարկային կրակոցներով կրակել խանութների մեջ, դուրս հանել խանութներում ակամայից մնացած վաճառականներին ու դաժանաբար վարվել նրանց հետ[5]։  

Մի անգամ նա նույնիսկ հրամայել է կազակ-ուղեկցորդին, որը պաշտպանել է ծեծվող հայ երեխային և թաթարից խլել հրացանը, անմիջապես վերադարձնել զենքը․ - «Ետ տուր բերդանկան»։- իշխան Նակաշիձեն բղավեց կազակի վրա[8]։

Ստեղծված իրավիճակում հայ հեղափոխական ազգայնական «Դաշնակցություն» կուսակցությանը հաջողվեց արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպել։ Փետրվարի 7-ին սկսվեցին առաջին ինքնապաշտպանական գործողությունները. այդ պահից սկսած սպանված թաթարների թիվը սկսեց կտրուկ աճել, իսկ սպանված հայերի թիվը սկսեց նվազել[9]։

Ջարդերը տևեցին ուղիղ երեք օր, այնքան, որքան Միխայիլ Նակաշիձեն նախատեսել էր։ Փետրվարի 9-ի կեսօրին Նակաշիձեն իր բնակարանում հավաքեց քաղաքի գլխավոր դեմքերին, կազիին, Շիրվանի Անանիա եպիսկոպոսից և այլ պատկառելի անձանց, այնտեղից նրանք խաղաղ երթով և սպիտակ դրոշով քայլեցին ամբողջ քաղաքով, իսկ նահանգապետը համազգեստով և ողջ շուքով, քայլեց առաջ։ Ջարդերն անմիջապես դադարել են։

Ընդհանուր առմամբ, ըստ Բաքվի վիճակագրական բյուրոյի և «Թաթար-ռուս-հայկական կոմիտեի» (կազմված կոտորածի վերջում զոհերին օգնություն ցույց տալու համար) սպանվել է 205 հայ, այդ թվում՝ 7 կին, 20 երեխա և 13 ծեր։ Տուժել է 121 մարդ։ Սպանվել է 111 մուսուլման, 128 հոգի վիրավորվել։ Սպանվածների թվում են 2 կին (նրանցից մեկը՝ զինվորի պատահական գնդակից). երեխաներ կամ տարեցներ չեն նշել[10]։

Մայիսի 11-ին նահանգապետ Նակաշիձեն, անցնելով Պարապետ հրապարակի միջով, սպանվել է դաշնակցական Դրաստամատ Կանայանի կողմից, որը ռումբ է նետել նրա վրա[11][12]։ Նակաշիձեի մահվան դատավճիռը՝ որպես «Բաքվում հայկական ջարդերի կազմակերպչի» հրապարակել է ՀՅԴ «Ոսկանապատ» կոմիտեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Scotland Liddel The Armenia-Azerbaijan Conflict over Karabakh. — CBS, 2007. — P. 20. — ISBN 9789952809244
  2. Азербайджанцы // Энциклопедия «Народы России». — Москва: Большая российская энциклопедия, 1994. — С. 72. — 485 с.
  3. Старцев, Г.Е. Армянская резня // Кровавые дни на Кавказе. — СПб: Г. М. Попов, 1907.
  4. Kenneth Bourne, Cameron Watt British Documents on Foreign Affairs: Reports and Papers From the Foreign Office Confidential Print(անգլ.). — Т. 3. — С. 67.
  5. 5,0 5,1 Беспорядки в Баку(ռուս.) // Русское слово : газета. — 1905.
  6. К. Миров {{{заглавие}}}(ռուս.) // Русское слово : газета. — 1905.
  7. Hooshang Amirahmadi The Caspian Region at a Crossroad: Challenges of a New Frontier of Energy and Development. — St. Martin's Press, 2000. — P. 99. — 299 p.
  8. Luigi Villari Chapter X: Bloodshed and fire in the oil city // Fire and Sword in the Caucasus. — London: T. F. Unwin, 1906. — P. 195.
  9. Микаэл Варандян История АРФ Дашнакцутюн. — Ереван: ЕГУ, 1992. — С. 303. (арм.)
  10. {{{заглавие}}}(ռուս.) // Санкт-Петербургские ведомости : газета. — 1905.
  11. Дро Биография, воспоминания, свидетельства. — Ереван: Свободная речь, 1991. — С. 13—14. — 414 с. — ISBN 5807902491
  12. Впоследствии Дро был амнистирован Николаем II и сделал карьеру в русской армии.