Աբասաբադ (Պարսկահայաստան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասաբադ (այլ կիրառումներ)

Աբասաբադ (նաև՝ Աբբասաբադ, պարս.՝ عباس اباد), գյուղ Իրանի Արևելյան Ադրբեջան օսթանում, Խուդաֆերինի շահրեսթանի Մինջավան բախշիի Մինջավան-է Ղարբի դեհեստանում։ Չավնդուրի (Ողջի գետի ստորին հոսանք) գետաբերանից մոտ 16 կմ հարավ-արևելք՝ սարալանջի վրա[1]։

Գյուղ
Աբասաբադ
պարս.՝ عباس اباد
Գյուղի տեսքը 2014 թվականի փետրվարին։
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեսթանԽուդաֆերին
ԲախշիՄինջավան
ԲԾՄ1927 մ
Բնակչություն68 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+3:30
Աբասաբադ (Պարսկահայաստան) (Իրան)##
Աբասաբադ (Պարսկահայաստան) (Իրան)

Պատմություն խմբագրել

 
Գյուղի տեսարանը՝ նրա արևմտյան կողմում գտնվող բարձունքից (2006 թ.. ամառ):
 
Ընդամենը 3 երեխա է հաճախում գյուղի փլուզվող դպրոց:

Գյուղը գտնվում է Պարսկահայաստանում՝ Ղարադաղի լեռներում[1]։

Ըստ գյուղի մեծահասակների, որոնցից մեկը մահացել էր 1991 թվականին, 100 տարեկան հասակում, գյուղը հիմնադրվել է մոտ 1900 թվականին։ Մի քանի տարի անց իշխանությունը գյուղը փոխանցում է հայտնի ավատատեր Հաջի Սաֆգոլի-խանին, ով ամրոց է կառուցում գյուղին նայող բարձունքներում։ Շուտով գյուղ են տեղափոխվում մի երկաթագործ դարբին և մի հոգևորական ու գյուղը դարձնում են շրջանի պաշտոնական և ձեռնարկատիրական կենտրոնը։ Այս կարգավիճակն ավելի է ամրապնդվում, երբ հոգևորականի երկրորդ որդուն շնորհվում է արտոնություն՝ հանդես գալ որպես նոտար։

Դեհխոդա բառարանի առցանց-հրատարակությունը, մեջբերելով իրանական բանակի նիշքերը[2], հայտնում է, որ 1940-ականների վերջին այստեղ 261 մարդ էր բնակվում[3]։ Այդ ժամանակ գյուղի հարավ-արևելքում գտնվող լեռնաշղթայի Չափարլի արոտավայրը թյուրքացած Մոհամմադ Խանլու քրդական ցեղի Դարիլուի ճյուղի ամառային բնակավայրն էր, որը Սպիտակ հեղափոխությունից հետո ներառում էր 40 ընտանիք[4]։ Տարիների ընթացքում այդ թիվը նվազել է, և վերջին տարիներին մոտ 20 ընտանիք են իրենց վրանները խփում այդ շրջանում, որպեսզի խուսափեն Դարիլու գյուղի տհաճ շոգ կլիմայից։

1955 թվականին գյուղի երիտասարդ բնակիչ` աշուղ Ռասոլ Քորբանին (1935-2015) սկսում է իր երաժշտական կարիերան և շուտով դառնում է Իրանական Ադրբեջանի ականավոր ժողովրդական երաժիշտներից մեկը։ Ցավոք, հոգևորականի հետ վիճաբանությունից հետո նա լքում է գյուղը 1973 թվականին։ Թեև հետագայում նրանք հաշտվում են, բայց թշնամանքը սկիզբ է դնում գյուղի նշանակության անկմանը։

1964 թվականին գյուղում ապրում էր 40 ընտանիք, իսկ Իսլամական հեղափոխությունից (1978) հետո գյուղում մնացել էր 25 ընտանիք։ Հողային բարեփոխումները արագացրին ընտանիքների գաղթը դեպի Թավրիզ։ 2003 թվականին բնակչությունը նվազեց մինչև 10 ընտանիք, և մտավախություն կար, որ մի քանի տարի հետո գյուղը կլքվի, որը պատահել էր հարևան չորս գյուղերի հետ, ինչպես, օրինակ, հայաբնակ Գիրմանու գյուղը։ Ներգաղթյալ նոր ընտանիքները տեղափոխվում են Թեհրանի արվարձանային ետնախորշեր, որտեղ նրանք կարող էին կառուցել գյուղատնտեսական նշանակության տներ՝ կաշառելով տեղական իշխանություններին։

Մահմուդ Ահմադինեժադի՝ Իրանի նախագահ ընտրվելուց հետո, ինչ-որ մեկը լուր տարածեց, որ շուտով ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոխհատուցելու է բնակիչներին, որպեսզի գյուղը տարհանվի՝ Արասբարանի (Ղարադաղի) պահպանվող տարածքի վայրի բնության պահպանության համար։ Որոշ նախկին գաղթականներ վերադառնում և կառուցում են հարմարավետ տներ։ Ներկայումս գյուղի բնակչության աճ է նկատվում, քանի որ բոլոր ավելի ունևոր քաղաքացիները ցանկանում են թոշակի անցնել մեկուսացված լեռների մաքուր միջավայրում[5]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում էր 13 ընտանիք՝ 60 բնակչով[6]։ Ըստ վերջին՝ 2012 թվականի վիճակագրության՝ բնակչությունը կազմում է 68 մարդ՝ 17 ընտանիքում[7]։

Տնտեսություն խմբագրել

Գյուղի բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ[1]։ Մինչ իսլամական հեղափոխությունը գյուղն իր գոյությունն ապահովում էր գյուղատնտեսությամբ. ամբողջ սնունդը արտադրվում էր գյուղում, իսկ ավելցուկը փոխանակվում էր շրջիկ վաճառողի մատակարարած ապրանքներով։ Զառիթափ լանջերի անձրևային գյուղատնտեսությունը խիստ քայքայել էր գյուղացիական տնտեսությունները, իսկ արտադրողականությունը իջել էր անկայուն ցածր մակարդակի, և բնակիչները ստիպված էին լինում իրենց եկամուտը լրացնել՝ սեցոնային շինարարական աշխատանքներով, որը կատարում էին Թեհրանում։ Հեղափոխությունից հետո, ճանապարհների կառուցման և քաղաքային շուկաների մատչելիության շնորհիվ, անասնապահական արտադրությունը դառնում է գյուղատնտեսության գերիշխող տեսակը։ Բայց, արոտավայրերի իրավունքների հետ կապված վեճերը թույլ չտվեցին անասնաբուծական արդյունաբերության հաստատմանը, և տեղի նշանավոր գործարար Հուսեյն Իսմայլի ջանքերն այս առումով անհաջող ավարտվեցին։

Լեզու խմբագրել

Գյուղի խոսակցական լեզուն թուրքերենի արդբեջանական բարբառն է։ Չոր լեռնային լանդշաֆտում կյանքը հանգեցրել է արտասանության մի ձևի, որը երկրամասի մայրաքաղաք Թավրիզում ապրողները համարում են կոպիտ իրենց ականջներին և դա վերագրում են լեռներում ապրելու պատճառով մշակութային հետամանցություն։ Բնակիչները միայն որոշ բառեր արտասանելու իրենց յուրահատուկ ձևի համար հաճախ են դառնում հումորի առարկա։ Այլընտրանքային արտասանություններն ընդհանուր առմամբ իրենց մեջ ներառում են a->ə և e->ə փոխակերպումներ որոշ բառերում, ինչը նույնացվում է ընդհանուր առմամբ նույնացվում է Կալեյբարի շահրեսթանի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 3 — 1008 էջ։
  2. فرهنگ جغرافیایی ایران، آبادیها، زیر نظر حسینعلی رزم آرا، تهران: سازمان جغرافیایی کشور، 1329، ج 4 ص )
  3. «Dehkhoda Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. P. Oberling, “The Tribes of Qarāca Dāġ,” Oriens 17, 1964, p. 69
  5. `Abbasabad Map | Iran Google Satellite Maps
  6. «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)» (Excel). Statistical Center of Iran. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «East Azarbaijan Census of 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.