Միխայիլ Ժելեզնով (ռուս.՝ Железнов Михаил Петрович, սեպտեմբերի 28, 1912(1912-09-28) կամ 1912[1][2][3], Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 13, 1978(1978-08-13) կամ 1978[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[4]։

Միխայիլ Ժելեզնով
Ծնվել էսեպտեմբերի 28, 1912(1912-09-28) կամ 1912[1][2][3]
ԾննդավայրՊենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 13, 1978(1978-08-13) կամ 1978[1][2][3]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Ժելեզնովը ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 28-ին, Պենզա նահանգում, բազմազավակ գյուղացու ընտանիքում։ 1929 թվականին ավարտել է գյուղական դպրոցը և գործուղվել է Մոսկվա, սովորելու մոսկովյան բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտին կից աշխատավորական ֆակուլտետում, որտեղ սովորել է մինչև 1930 թվականը։ 1930 թվականին աշխատավորական ֆակուլտետի վերակամավորումից հետո տեղափոխվել է Լենինգրադ` սովորելու լենինգրադյան բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտին կից աշխատավորական ֆակուլտետում, որը այդ տարի վերակազմավորվել է որպես Կերպարվեստի պրոլետարիական ինստիտուտ։ 1932 թվականին ընդունվել է ինստիտուտի առաջին կուրս, որը 1933 թվականից անվանվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։

1938 թվականին ավարտել է ինստիտուտը Իոսիֆ Բրոդսկու արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Երջանիկ մանկություն»[5] նկարը։ Նրա հետ միասին ավարտել են Պյոտր Վասիլևը, Անատոլի Կազանցևը, Ալեքսանդր Լակտիոնովը, Անատոլի Յար-Կրավչենկոն, Յուրի Նեպրինցևը և ապագայում հայտնի դարձած այլ նկարիչներ։ Ժելեզնովը մինչև կյանքի վերջ շարունակել է ընկերությունն ու սերտ շփումները նրանցից շատերի հետ։

Ինստիտուտը ավարտելուց հետո Ժելեզնովը որպես դասախոս գործուղվել է Ելեցյան գեղարվեստական ուսումնարան։ 1940 թվականին վերադառնալով Լենինգրադ, աշխատել է Լենիզոյում։ 1942 թվականի հունվարին զորակոչվել է Կարմիր բանակ, ավարտել է կրտսեր լեյտենանտների կուրսը, կռվել է Լենինգրադյան ճակատում, մասնակցել է Նևսկայա Դուբրովկայի մարտերին, ղեկավարել է հրաձգային դասակը, այնուհետև` վաշտը։ 1943 թվականի սկզբին վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո գործուղվել է պահեստային սպայական գունդ, որը ղեկավարում էր Անատոլի Յար-Կրավչենկոն, որտեղ որպես նկարիչ կատարում էր ճակատի քաղաքական բաժնի առաջադրանքները[6]։ Մասնակցել է լենինգրադյան ճակատի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներին[7]։ Զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում, պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, «Լենինգրադի պաշտպանության համար» և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալներով։

Զորացրումից հետո աշխատել է Լենիզոյում։ 1940 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ[8]։ Հիմնական ոճը եղել է գեղանկարչական դիմանկարը։ Նկարել է նաև բնանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ։ Ստեղծագործության առաջատար թեմաներից մեկը` մանկական և երիտասարդական կերպարներն են։ Նրա ստեղծագործություններից են «Ուսանողուհին» (1939 թվական), «Նարվան», «Ականների վնասազերծումը»[9] (1944 թվական), «Ճակատային ճանապարհները» (1947 թվական), «Մորդովուհին» (1954 թվական), «Աշակերտուհին»[10] (1955 թվական), «Մանկապարտեզը` ամառանոցում»[11] (1957 թվական), «Մորդովուհիների դիմանկարը»[12] (1958 թվական), «Ուսանողուհիների դիմանկարը»[13], «Դերասան Գ. Սամոյլովի դիմանկարը»[14] (երկուսն էլ` 1960 թվական), «Երեխաները»[15] (1961 թվական), «Գաջագործ Ռ. Մատվեևայի դիմանկարը»[16] (1962 թվական), «Ծեր բոլշևիկ Մ. Օգուրցովի դիմանկարը»[17] (1964 թվական), «Սոցիալական աշխատանքի հերոս Վ. Վոյաչեկի դիմանկարը» (1970 թվական), «Սոցիալական աշխատանքի հերոս Պ. Սմիրնովի դիմանկարը»[18] (1971 թվական) և այլն։ 1946 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Մահացել է 1978 թվականի օգոստոսի 13-ին Լենինգրադում, 66 տարեկան հասակում։

Միխայիլ Ժելեզնովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00094621
  4. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.19.
  5. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.47.
  6. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.65. Л.4.
  7. Третья выставка работ художников Ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945. — с.19-20.
  8. Михаил Петрович Железнов (1912—1978). Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1986. — с.98.
  9. Третья выставка работ художников ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945. — с.19-20.
  10. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.18.
  11. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.14.
  12. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.12.
  13. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.10.
  14. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.18.
  15. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог — Л: Художник РСФСР, 1964. — с.17.
  16. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.12.
  17. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.20.
  18. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.11.

Աղբյուրներ խմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.65.
  • Третья выставка работ художников ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945. — с.19-20.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.18.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.14.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.12.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.10.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.18.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.17.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.12.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.20.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.11.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941—1947 годы. М., Советский художник. 1973. С. 12, 123, 170, 215.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.373.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. М., Советский художник. 1981. C. 27, 142, 261, 386, 548.
  • Художники народов СССР. Биографический словарь. Том четвёртый. Книга первая. — М: Искусство, 1983. — с.98.
  • Михаил Петрович Железнов (1912—1978). Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1986.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.19.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 21 December, 1990. Р.36-37.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 25 Novembre, 1991. Р.92-93.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.15, 384, 386, 387, 397, 402, 406, 445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.47.
  • Иванов, С. В. Железнов Михаил Петрович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.380-381.