«Միլք» (անգլ.՝ Milk) Գուս Վան Սենթի կենսագրական ֆիլմն է՝ նվիրված գեյ իրավապաշտպան Հարվի Միլքի կյանքին, որը դարձավ ԱՄՆ առաջին քաղաքական գործիչը, որը հրապարակայնորեն հայտարարեց իր միասեռական կողմնորոշման մասին, և ով այնուհետև կարողացավ հաղթել կառավարության ընտրությունը։ Շոն Փենը խաղացել է Հարվի Միլքի դերը։ Ամերիկյան էկրաններ մուտք գործելուց հետո Հարվի Միլքը դրական է ընդունվել, այդ թվում՝ քննադատների կողմից, և ստացել բազմաթիվ մրցանակներ։

Միլք
անգլ.՝ Milk
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2008, փետրվարի 26, 2009[1] և փետրվարի 19, 2009[2]
Լեզուամերիկյան անգլերեն
ՌեժիսորԳաս Վան Սենթ[3][4][5][…]
ՊրոդյուսերԲրյուս Քոհեն և Դեն Ջինքս
Սցենարի հեղինակDustin Lance Black? և Brandon Boyce?[6]
ԴերակատարներՇոն Փեն[3][5][7][…], Էմիլ Խիրշ[3][5][7][…], Ջոշ Բրոլին[3][5][7][…], Դիեգո Լունա[3][8][9], Ջեյմս Ֆրանկո[3][5][10][…], Ալիսոն Փիլ[3][8][9], Վիկտոր Գարբեր[3][8][9], Դենիս Օ'Հեյր[3][8][9], Ջոզեֆ Քրոս[3][8][9], Սթիվեն Սպինելլա[3][8][9], Լուկաս Գրեյբիլ[3][8][9], Brandon Boyce?[3][8][9], Դուգլաս Սմիթ, Էրիկ Շտոլց, Ջեֆ Կունս[3][8][9], Սթիվեն Ուիգ[9], Kelvin Yu?[6], Դեյվ Ֆրանկո[6], Բոյդ Հոլբրուք[6], Dustin Lance Black?[6], Sean Paul Lockhart?[6], Ջիմի Քարթեր[6], Սքոթ Պատրիկ Գրին[6], Հովարդ Ռոզենման[6], Ashlee Temple?, Wendy Tremont King?, Kelvin Han Yee?, Ted Jan Roberts?, Robert Chimento?, Zachary Culbertson?, Mark Martinez?, Frank M. Robinson?, Թոմ Ամիանո, Carol Ruth Silver?, Cleve Jones? և Daniel Nicoletta?
ՕպերատորՀարիս Սավիդես
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԷլիոթ Գրեհեմ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունFocus Features[11]
Տևողություն128 րոպե
IMDbID 1013753
Պաշտոնական կայքէջ
 Milk (film) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Հարվի Միլքի կյանքի մասին ֆիլմ նկարահանելու փորձերը հաջորդել են «Օսկար» մրցանակի՝ «Հարվի Միլքի ժամանակները» վավերագրական կինոնկարին շնորհելուց հետո։ 1990-ականների սկզբին դիտարկվել են տարբեր սցենարներ, սակայն մինչև 2007 թվականը բոլոր նախագծերն ավարտվել են անհաջողությամբ։ «Միլք» ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Castro Street-ում և Սան Ֆրանցիսկոյի այլ փողոցներում, ներառյալ Միլքի նախկին Castro Camera խանութի հարևանությամբ։

ԱՄՆ-ի էկրաններին կինոնկարի թողարկումը նվիրված է Միլքի սպանության 30-ամյակին։ Ֆիլմի նախնական ցուցադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Կաստրոյի «գեյ-գյուղում» (Սան Ֆրանցիսկոյի շրջան), որտեղ ապրել է ֆիլմի հերոսը։

Սյուժե խմբագրել

Կինոֆիլմը ցույց է տալիս Հարվի Միլքի կյանքի մի քանի տարիները, ով դարձել է ԱՄՆ-ի առաջին միասեռական քաղաքական գործիչը, որը հաղթել է իշխանության պետական մարմնի ընտրություններում։ Միլքը Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո է տեղափոխվել իր ընկեր Սքոթ Սմիթի հետ և բացել է փոքրիկ ֆոտոխանութ, որը դարձել է տեղի նույնասեռականների աճող համայնքի կենտրոնը։ Մի ընտրարշավ մյուսի հետևից տանուլ տալով՝ Միլքը, ի վերջո, հասնում է հաղթանակի և ընտրվում է քաղաքի դիտորդական խորհրդի անդամ։ Սակայն նրա հակառակորդը դառնում է պահպանողական Դեն Ուայթը։

Թեև ֆիլմը սկսվում է գլխավոր հերոսի սպանությունից և նրա կտակից, ֆիլմի ստեղծող Գաս Վան Սենթը ասում է, որ ֆիլմը ոչ թե մահվան, այլ անձնազոհության մասին է. «Միլքը զոհաբերում է իրեն հանուն գաղափարի։ <...> Նա չի վախենում մահից, կատակում է նրա հետ՝ սառնարանին սպառնալիքով նամակ կախելով, - կարծում է, որ այդպես կարող է խաբել ճակատագրին»։

Դերերում խմբագրել

 
Շոն Փենը ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2008
Դերակատար Դեր
Շոն Փեն Հարվի Միլք Հարվի Միլք
Ջեյմս Ֆրանկո Սքոթ Սմիթ Սքոթ Սմիթ
Էմիլ Հիրշ Քլիվ Ջոնս Քլիվ Ջոնս
Ջոշ Բրոլին Դեն Ուայթ Դեն Ուայթ
Դիեգո Լունա Ջեք Լայրա Ջեք Լայրա
Էլիսոն Փիլլ Էնն Քրոնենբերգ Էնն Քրոնենբերգ
Վիկտոր Գարբեր Ջորջ Մոսկոնե мэр Ջորջ Մոսկոնե
Դենիս Օ'Հեյր Ջոն Բրիգս սենատոր Ջոն Բրիգս
Ջոզեֆ Քրոսս Դիկ Փեբիչ Դիկ Փեբիչ
Սթիվեն Սփինելլա Ռիկ Սթոուքս Ռիկ Սթոուքս
Լուկաս Գրեյբիլ Դենի Նիկոլետա Դենի Նիկոլետա
Բրենթ Կորրիգան
Էլիաս Մըքքոնել
Հարվի Միլք քրոնիկական կադրերում (տիտրերում նշված չէ)

Ակնարկներ խմբագրել

Դեռ պրեմիերայից առաջ, Միլքը մամուլում ստացավ չափազանց բարենպաստ ակնարկներ[12]։ Որոշ գրախոսներ նշել են պրեմիերայի սիմվոլիկությունը ռասայական փոքրամասնության ներկայացուցիչ (Բարաք Օբամայի) ընտրվելուց անմիջապես հետո և Փեննին անվանել են «Օսկարի» հիմնական թեկնածուներից մեկը։ Հեղինակավոր քննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը հնարավոր ամենաբարձր գնահատականին է արժանացրել[13]։

Ճանաչում խմբագրել

Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուսի», BAFTA-ի և Ամերիկյան կինոակադեմիայի 8 մրցանակների, ներառյալ «Օսկարի» լավագույն ֆիլմի համար՝ «Օսկարի» անվանակարգերում հաղթելով տղամարդու լավագույն դերի համար (Շոն Փեն) և լավագույն օրիգինալ սցենարի համար (Դաստին Լենս Բլեք)

Հավաքներ խմբագրել

Ֆիլմի բյուջեն կազմել է 20 միլիոն դոլար։ Սահմանափակ վարձույթում 26 նոյեմբերի 2008, լայն վարձույթում հունվարի 30-ից մինչև ապրիլի 16, 2009։ Սահմանափակ վարձույթի առաջին հանգստյան օրերին հավաքվել է 1 453 844 դոլար (10 տեղ, 36 կինոթատրոն), լայն վարձույթի առաջին հանգստյան օրերին՝ 1 481 155 դոլար (18 տեղ, 882 կինոթատրոն)։ Վարձույթի ընթացքում աշխարհում հավաքել է 54 586 584 դոլար (տարվա արդյունքներով 87-րդ տեղը), որից 31 841 299 դոլար ԱՄՆ-ում (տարվա արդյունքներով 89-րդ տեղը) և 22 745 285 դոլար մնացած աշխարհում։ ԱՊՀ երկրներում ֆիլմն մեկնարկել է 2009 թվականի ապրիլի 23-ից հուլիսի 7-ը և հավաքել 336 134 դոլար։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  2. http://www.kinokalender.com/film6908_milk.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 http://www.bbfc.co.uk/releases/milk-film
  4. http://www.imdb.com/title/tt1013753/?ref_=fn_al_tt_1
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.adorocinema.com/filmes/filme-130781/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 http://www.metacritic.com/movie/milk
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.filmaffinity.com/es/film772213.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.imdb.com/title/tt1013753/fullcredits
  10. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130781.html
  11. http://stopklatka.pl/film/obywatel-milk
  12. Информация о фильме на сайте RottenTomatoes.com.(անգլ.) — 20.01.2009
  13. Ebert, R. (2008 թ․ նոյեմբերի 24). «Milk». // rogerebert.suntimes.com (անգլերեն). Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլք (ֆիլմ)» հոդվածին։