Միլան Բիշևաց (սերբ.՝ Милан Бишевац / Milan Biševac, օգոստոսի 31, 1983(1983-08-31)[1][2], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, «Սվիֆթ» ակումբի պաշտպան։ Խաղացել է Սերբիայի հավաքականում։

Միլան Բիշևաց
Քաղաքացիությունը  Սերբիա և Չեռնոգորիա,  Սերբիա և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1983(1983-08-31)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2003 Հարավսլավիա ԲԱՍԿ 52 (5)
2003 Սերբիա և Չեռնոգորիա Բեժանիա 15 (1)
2004 Հարավսլավիա Ժելեզնիկ 14 (1)
2004—2006 Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա 45 (1)
2006—2007 Սերբիա Ցրվենա Զվեզդա 14 (2)
2007—2008 Ֆրանսիա Լանս 35 (1)
2008—2011 Ֆրանսիա Վալենսիեն 100 (4)
2011—2012 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 19 (1)
2012—2016 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 76 (0)
2016 Իտալիա Լացիո 11 (1)
2016—2018 Ֆրանսիա Մեց 31 (0)
2018—2019 Լյուքսեմբուրգ Ֆ91 Դյուդելանժ 6 (1)
2019—մինչ օրս Լյուքսեմբուրգ Սվիֆթ 0 (0)
Ազգային հավաքական
2004 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (օլիմպ.) 2 (0)
2004—2006 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 21) 17 (1)
2006—2014 Սերբիա Սերբիա 19 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Նախկինում խաղացել է ԲԱՍԿ, «Բեժանիա» և «Ժելեզնիկ» թիմերում։ 2004 թվականին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», որում անցկացրել է 53 խաղ և խփել 9 գոլ։ 2007 թվականից խաղացել է Ֆրանսիայի առաջնությունում. նա նախ խաղացել է «Լանսում», իսկ 2008 թվականից՝ պաշտպանել է «Վալենսիենի» գույները։ Այդ մրցաշրջանում Լիգա 1-ը լքած թիմը սերբ պաշտպանի դիմաց ստացել է 3 միլիոն եվրո[3]։ 2011 թվականից խաղացել է ՊՍԺ-ում։ 2012 թվականին տեղափոխվել է «Օլիմպիկ Լիոն»[4]։

2018 թվականի հուլիսի 30-ին, «Մեցի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Բիշևացը կարիերան շարունակել է լյուքսեմբուրգյան Ֆ91 Դյուդելանժում[5]։ 2019 թվականից մինչ օրս ընդգրկված է նույն երկրի «Սվիֆթ» ակումբի կազմում[6]։

Հավաքականում խմբագրել

Սերբիայի և Չեռնոգորիայի պատանեկան հավաքականի կազմում նա դարձել է 2004 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Դրա շնորհիվ թիմը նվաճել է Աթենքի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բիշևացն Աթենքում խաղացել է 2-րդ համարի մարզաշապիկով։ Մրցաշարում հավաքականը ձախողվել է՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը[7]։

2006-2014 թվականներին նա հրավիրվել է Սերբիայի ազգային հավաքական։ Իր նորամուտը հավաքականում նշել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ նրա առաջին պաշտոնական խաղում։ Ընդամենը հավաքականում անցկացրել է 19 խաղ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  4. 4,0 4,1 Admin (2009 թ․ նոյեմբերի 25). «Biševac Milan». reprezentacija.rs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  5. «Milan Bisevac rebondit à Dudelange» (ֆրանսերեն). L'Équipe. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Strack-Zimmermann, Benjamin. «Milan Biševac». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  7. «Olympic Football Tournaments Athens 2004 – Men. Official result book».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Բիշևաց» հոդվածին։