Ֆ91 Դյուդելանժ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆ91 Դյուդելանժ (ֆր.՝ F91 Dudelange), ֆուտբոլային ակումբ Լյուքսեմբուրգից։ Այն հանդես է գալիս Լյուքսեմբուրգի ազգային դիվիզիոնյում։
Ֆ91 Դյուդելանժ | |||
Ամբողջական անուն | F91 Dudelange | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1991 թ. | ||
Երկիր | |||
Քաղաք | Դյուլանժ | ||
Մարզադաշտ | Ստադ Յոս Նոսբաում | ||
Տարողունակություն | 4,650 | ||
Նախագահ | Տեո Ֆելերիչ | ||
Մարզիչ | Դանիել Թեյս | ||
Լիգա | Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային առաջնություն | ||
2023-2024 | 3ին | ||
|
Ակումբը ձևավորվել է 1991 թվականին քաղաքի երեք ակումբների միավորմամբ` Ալիանս Դյուդելանժ, Ստադ Դյուդելանժ և ՈՒՍ Դյուդելանժ։ Դյուդելանժը դարձել է Լյուքսեմբուգի ազգային դիվիզիոնի հաղթող 12 անգամ և Լյուքսեմբուրգի գավաթակիր յոթ անգամ։ Ֆ91 Դյուդելանժը որակավորվել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա 2018–19-ում և հասել է խմբային փուլին` դառնալով առաջին լյուքսեմբուրգյան ակումբը խմբային փուլի մասնակից։
Պատմություն
խմբագրելԱկումբը ձևավորվել է Ալիանս Դյուդելանժ, Ստադ Դյուդելանժ և ՈՒՍ Դյուդելանժ ակումբների միաձուլմամբ 1991 թվականին։ Բոլոր երեք ակումբները հաղթել էին Ազգային դիվիզիոնում կամ Լյուքսեմբուրգի գավաթում, սակայն ապրում էին ծանր ժամանակներ և որոշվեցին միավորվել։
Ակումբից երկար ժամանակ պահանջվեց կարողանալու պայքարել մրցանակների համար։ Ստադ Դյուդելանժը և ՈՒՍ Դյուդելանժը հանդես էին գալիս Լյուքսեմբուրգի առաջին դիվիզիոնում, իսկ Ալիանս Դյուդելանժը` երկրորդ դիվիզիոնում։ Նոր ակումբը սկսեց 1991-92 մրցաշրջանը երկրորդ դիվիզիոնից։
Ակումբը առաջընթաց գրանցեց հենց առաջին մրցաշրջանից և շուտով դարձավ երկրի կայուն ակումբներից մեկը, որը մրցաշրջանի աղյուսակի առաջին հատվածից ցած չիջավ մինչև 1996-97 մրցաշրջանը։