Մերի Ալիս
Մերի Ալիս (անգլ.՝ Mary Alice ; դեկտեմբերի 3, 1941[1] կամ դեկտեմբերի 3, 1936, Indianola, Միսսիսիպի, ԱՄՆ - հուլիսի 27, 2022[2][3] կամ հուլիսի 28, 2022[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ ), ամերիկացի դերասանուհի։
Մերի Ալիս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 3, 1941[1] կամ դեկտեմբերի 3, 1936 |
Ծննդավայր՝ | Indianola, Միսսիսիպի, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 27, 2022[2][3] կամ հուլիսի 28, 2022[4] |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0019569 |
Կենսագրություն
խմբագրելՄերի Ալիս Սմիթը ծնվել է Միսիսիպի նահանգի Ինդիանոլա քաղաքում, Օզելար Յուրնակինի և Սեմ Սմիթի ընտանիքում[5]։ Բակալավրի աստիճանով ավարտելով Չիկագոյի պետական համալսարանը[6]՝ որոշ ժամանակ աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցչուհի[7]։ 1960-ական թվականների կեսերից անցել է դերասանական աշխատանքի (սկզբնական շրջանում նաև գործընկեր դերասանների հագուստն է լվացել շաբաթական 200 դոլար վարձատրությամբ[8])։ 1987 թվականին արժանացել է Թոնի մրցանակի՝ թատերական բեմադրությունում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Ցանկապատեր» ներկայացման մեջ իր տպավորիչ դերակատարմանի համար։ 1993 թվականին Էմմի մրցանակ է ստացել Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Ես կթռչեմ» հեռուստասերիալում կատարած աշխատանքի համար։ Մերի Ալիսը «Մատրիցային հեղափոխությունները» ֆիլմում և «Enter the Matrix» տեսախաղում Պիտիայի դերում փոխարինել է դերասանուհի Գլորիա Ֆոսթերին (2001 թվականին տեղի ունեցած նրա մահից հետո) ։
2022 թվականի հուլիսի 28-ին հաղորդվեց Մերի Ալիսի մահվան մասին։ Ոստիկանության հաղորդման համաձայն՝ նա մահացել է Մանհեթենի իր տանը, բնական մահով[9][10][11][12]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974 | հֆ | — | The Sty of the Blind Pig | Ալբերտա Ուորեն |
1974 | ֆ | — | The Education of Sonny Carson | մայրիկ |
1975 | ս | Ոստիկանուհին | Police Woman | Մառնի |
1975 | հֆ | — | Requiem for a Nun | Նենսի Մանիգո |
1975 | ս | Սանֆորդն ու որդին | Sanford and Son | Ֆրենսիս Վիկտոր |
1975 | ս | Լավ ժամանակներ | Good Times | Լորետա Սիմփսոն |
1975 | ս | — | The Doctors | Ուիլմա |
1975 | ս | Հոլվակների ընտանիքը | The Family Holvak | Սամանտա Ուիլսոն |
1976 | ֆ | — | Sparkle | Էֆֆի |
1976 | ս | — | Insight | Քարեն Ֆուլլեր |
1976 | հֆ | — | Just an Old Sweet Song | Հելեն Մեյֆիլդ |
1976 | ս | Սերպիկո | Serpico | հրեշտակ |
1976 | ս | Տեսիլքներ | Visions | Էվելին Բորել |
1978 | հֆ | Օրենքի պահապանը՝ առանց զենքի | Lawman Without a Gun | Միննի Հեյուորդ |
1980 | հֆ | — | Joshua’s World | տնային սպասուհի |
1980 | ս | Իմ բոլոր երեխաները | All My Children | Էլլի Գրանտ Հաբարդ |
1981 | ս | ABC հատուկ՝ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | միսիս Գարթ |
1983 | հֆ | — | The Brass Ring | միսիս Հաուզեր |
1984 | ֆ | Բիթ սթրիթ | Beat Street | Քորա |
1984 | ֆ | Ուսուցիչներ | Teachers | Լինդա |
1984-1985 | ս | Ամերիկյան թատրոն | American Playhouse | կույր Լիլի / Էդիթ Մյուրեյ |
1988-1989 | ս | Մի ուրիշ աշխարհ | A Different World | Լեթի Բոսթիք |
1989 | ս | Բրյուսթեր կալվածքի կանայք | The Women of Brewster Place | Ֆաննի Մայքլ |
1990 | ֆ | Քնել զայրացած | To Sleep with Anger | Սյուզի |
1990 | ս | Լոսանջելեսյան օրենք | L.A. Law | Մաքսին Մենլի |
1990 | ֆ | Զարթոնք | Beat Street | Մարգարեթ |
1990 | ֆ | Սնափառության խարույկ | The Bonfire of the Vanities | Էննի Լեմ |
1992 | ֆ | Մարքոլմ Իքս | Malcolm X | ուսուցչուհի |
1992 | ս | Ես կթռչեմ | I’ll Fly Away | Մարգարիտ Փեք |
1993 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Վիրջինյա Բրայան |
1993 | ֆ | Աստղ է շտապ հարկավոր | Life with Mikey | միսիս Գորդոն |
1993 | ֆ | Իդեալական աշխարհ | A Perfect World | Լոտի |
1993 | ս | — | Laurel Avenue | Մեգի Առնեթ |
1994 | հֆ | — | The Vernon Johns Story | Ալտոնա |
1994 | ֆ | Թանաքամանը | The Inkwell | Էվելին |
1994 | հֆ | — | The Mother | Չկա տվյալ |
1995 | հֆ | Մենյու՝ սպանության համար | Ray Alexander: A Menu for Murder | Ադել Թոմփսոն |
1995 | ֆ | — | Heading Home | Մերի Ջոնս |
1996 | ֆ | Անկողին՝ վարդերով | Bed of Roses | Ռոուզ |
1997 | ս | — | Orleans | Элла Кларк |
1999 | ֆ | Լոքո՝ սև լոբու սոուսով | Catfish in Black Bean Sauce | Դոլորես Ուիլյամս |
1999 | ս | Քոսբի | Cosby | Լորետա |
1999 | ֆ | Ցանկության ծառը | The Wishing Tree | Մեթի |
2000 | ֆ | Լուսանկարիչը | The Photographer | Վայոլիթ |
2000 | ս | Հրեշտակի հպումը | Touched by an Angel | Ջորջիա Բիշոփ |
2000 | ս | Փրովիդենս | Providence | Էբբի Ֆրանկլին |
2001 | ս | Հոգու սնունդ | Soul Food | миссис Петтауэй |
2001 | հֆ | Ամերիկայի վերջին աղյուսագործը | The Last Brickmaker in America | Դորոթի Քոբ |
2002 | ս | Օզ բանտը | Oz | Յուջինիա Հիլլ |
2002 | կֆ | — | The Life | Էմելին Քրեյն |
2002 | ֆ | Արևաշող նահանգը | Sunshine State | Յունիս Սթոուքս |
2003 | Պիթիա | Enter the Matrix|||
2003 | ֆ | Մատրիցա։ Հեղափոխություն | The Matrix Revolutions | Պիթիա |
2004 | ս | Կրակագիծ | Line of Fire | Ջեքի Սայմոն |
2004 | ս | Ատենակալները | The Jury | Էլեյն Նեբաթոֆ |
2005 | — The Matrix Online Պիթիա | |||
2005 | ս | Ոստիկանության սպան | Kojak | Ջոյս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Mary Alice Smith,American film actress known for NBC's 'A Different World' dead at 80
- ↑ 3,0 3,1 3,2 Mary Alice, Actress in ‘A Different World’ and ‘Sparkle,’ Dies
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ «Mary Alice Biography (1941-)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Alice, Mary 1941». www.encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Alice, Mary Encyclopedia.com». encyclopedia.com.
- ↑ McCann, Bob (2007). Encyclopedia of African American Actresses in Film and Television. McFarland. ISBN 9780786458042. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Elizabeth Blair (2022 թ․ հուլիսի 28). «Tony and Emmy winning actress Mary Alice has died at age 85». NPR. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Mary Alice Death: American Actress Mary Alice Smith has Passed Away at 85». Hausa New (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Jones, Alexis (2022 թ․ հուլիսի 28). «Mary Alice, A Different World and Sparkle Actress, Dead at 85: 'A Shoulder We All Stood On'; Mary Alice, who was best known for her roles in A Different World and Sparkle, died on Wednesday at her home in Manhattan». People. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «BET – Mary Alice, 'Different World', 'Sparkle' Actress Dies – July 27, 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մերի Ալիս Internet Movie Database կայքում
- Մերի Ալիս at the Internet Broadway Database
- Mary Alice's page on La MaMa Archives Digital Collections
- TonyAwards.com-ի հարցազրույց Մերի Ալիսի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ալիս» հոդվածին։ |