Մերթ Մյուլդուր

ֆուտբոլիստ

Մերթ Մյուլդուր ( թուրքերեն՝ և գերմ.՝ Mert Müldür, ապրիլի 3, 1999(1999-04-03)[1], Վիեննա, Ավստրիա ), թուրք և ավստրիացի ֆուտբոլիստ, Ֆեներբախչե» ակումբի և Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան։ Եվրոպայի 2020 և 2024 թվականների առաջնությունների մասնակից։

Մերթ Մյուլդուր
գերմ.՝ Mert Müldür
Քաղաքացիությունը  Թուրքիա և  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1999(1999-04-03)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 1,88 մետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Մյուլդուրը եղել է մայրաքաղաքի «Ռապիդ» ակումբի սան է։ 2018 թվականի մայիսի 13-ին նա իր նորամուտը նշել է ավստրիական Բունդեսլիգայում «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղում[2]։ Ամսվա վերջին Մերտը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ակումբի հետ՝ 3 տարի ժամկետով[3]։ 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2018/2019 թթ խաղում Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում Մերտը խփել է իր առաջին գոլը «Ռապիդի» կազմում[4] ։

2019 թվականի ամռանը Մյուլդուրը տեղափոխվել է իտալական «Սասուոլո»։ Տրանսֆերային գումարը կազմել է 4,5 մլն. եվրո։ Օգոստոսի 25-ին «Տորինոյի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Իտալիայի Ա Սերիայում[5]։ 2020 թվականի հուլիսի 1-ին «Ֆիորենտինայի» դեմ խաղում Մերթը խփել իր առաջին գոլը «Սասուոլոյի» կազմում[6]։

2023 թվականի ամռանը Մյուլդուրը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ֆեներբախչեի» հետ[7]։ Տրանսֆերային գումարը կազմել է 2,8 մլն. եվրո։ Օգոստոսի 21-ին «Սամսունսպորի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Թուրքիայի Սուպերլիգայում[8]։ 2024 թվականի հունվարի 10-ին «Կոնյասպորի» դեմ խաղում Մերտը խփել իր առաջին գոլը «Ֆեներբախչեի» կազմում[9]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 11-ին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Մյուլդուրը նորամուտը նշել է Թուրքիայի ազգային հավաքականի կազմում [10]։

2021 թվականի նոյեմբերի 13-ին Ջիբրալթարի դեմ ԻՖԱ-ի աշխարհի գավաթ (ընտրական մրցաշար, G խումբ) Մերտը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[11]։

2021 թվականին Մյուլդուրը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Ուելսի [12] և Շվեյցարիայի դեմ խաղերում [13]։ Նա 2024 թվականի հունիսի 18-ին ՈՒԵՖԱ Եվրո 2024-ում խփել է Թուրքիայի առաջին գոլը՝ Վրաստանի դեմ խաղում[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Рапид Вена VS. Ред Булл Зальцбург 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018-05-13. Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին. Վերցված է 2018-09-17-ին.
  3. «Mert Müldür earns professional contract». SK Rapid. Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018-09-17-ին.
  4. «Спартак Москва VS. Рапид Вена 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018-11-29.
  5. «Торино VS. Сассуоло 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019-08-25.
  6. «Торино VS. Сассуоло 1:3» (անգլերեն). soccerway.com. 2020-07-01.
  7. «Fenerbahçemize hoş geldin Mert Müldür». fenerbahce.org (թուրքերեն). 2 August 2023. Վերցված է 2 August 2023-ին.
  8. «Самсунспор VS. Фенербахче 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023-08-21.
  9. «Фенербахче VS. Коньяспор 7:1» (անգլերեն). soccerway.com. 2024-01-10.
  10. «Турция VS. Босния и Герцеговина 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018-10-11.
  11. «Турция VS. Гибралтар 6:0» (անգլերեն). soccerway.com. 2021-11-13.
  12. «Турция VS. Уэльс 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-16. Արխիվացված է օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-09-ին.
  13. «Швейцария VS. Турция 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-06-20. Արխիվացված է օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-09-ին.
  14. «Швейцария VS. Турция 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-06-20. Արխիվացված է օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-05-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերթ Մյուլդուր» հոդվածին։