Մեյթհեյ կամ մանիպուրի, հիմնականում Հնդկաստանի Մանիպուր նահանգում ապրող ժողովուրդ։ Ապրում են նաև Բանգլադեշում և Մյանմայում։ Խոսում են սինոտիբեթյան լեզվաընտանիքի Տիբեթա-Բիրմանական լենթաընտանիքի մանիպուրի լեզվով[1]։ Մանիպուրիի մոտ 60 %-ը դավանանքով Հինդուիստ են, մնացածը Քրիստոնյա, հին անիմիստիկ հավատքների հետևորդներ և մուսուլմաններ։

Մեյթհեյ
Ընդհանուր քանակ

1648000

Բնակեցում
Հնդկաստան Հնդկաստան 1240000 [1]
Բանգլադեշ Բանգլադեշ 92800 [1]
Մյանմա Մյանմա 6000 [1]
Լեզու(ներ)
մանիպուրի
Հավատք(ներ)
Հինդուիզմ
Քրիստոնեություն
իսլամ

Զբաղվածություն խմբագրել

Զբաղվում են հողագոծությամբ, մշակում են բրինձ, շաքարեղեգ, մրգեր։ Զբաղվում են մետաքսագործությամբ, անասնաբուծությամբ՝ ձիաբուծությամբ, խոզաբուծությամբ։ Արդյունաբերությունը հիմնականում մետաքսագործական գործարաններն են։ Զարգացած են արհեստները՝ մանագործությունը, բրուտագործությունը, ծղոտից, բամբուկից, խոտերից գործում են տարբեր իրեր։ Բենգալական գրի հիման վրա ունեն սեփական գրականություն և հարուստ բանահյուսություն։ Հայտնի մանիպուրիի պարարվեստը։

Թվաքանակ խմբագրել

Մանիպուրիները յոթ կլան ունեն, իրենց պատմությունը սկսվում է 30 թվականից։ Ավանդաբար հավատում են, որ իրենց կլաններից մեկի նախահայրը վիշապ է եղել[2]։ Թվականակը Հնդկաստանում 1240000 մարդ է, իսկ ըստ բնակության բոլոր երկրների 1996 թվականի տվյալներով 1648000[1]։

Հայտնի անձինք խմբագրել

Մեյթհեյ է Այրոմ Չանու Շարմիլան, որը հայտնի է իր 16 տարի տևած բողոքի հացադուլով։

Գրականություն խմբագրել

  • Народы Южной Азии, М., 1963.
  • Kshetrimayum, Otojit. (2014). Ritual, Politics and Power in North East India: Contexualising the Lai Haraoba of Manipur. New Delhi: Ruby Press & Co.
  • Singh, Saikhom Gopal. (2014). The Meeteis of Manipur: A Study in Human Geography. New Delhi: Ruby Press & Co.
  • Singh, Saikhom Gopal. (2014). Population Geography of Manipur. New Delhi: Ruby Press & Co.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «MEITEI: a language of India». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Hastings Encyclopedia of Religion and Ethics, Volume 11

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյթհեյ» հոդվածին։