Մեծ Սալա (ռուս.՝ Большие Салы - Բոլշիե Սալի), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստովից 10 կմ հյուսիս։ Մեծ Սալայի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։

Գյուղ
Մեծ Սալա
Большие Салы
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՄյասնիկովի շրջան
ՀամայնքQ4092032?, Մյասնիկովի շրջան և Ռոստովի շրջան
Հիմնադրված է1779 թ.
Բնակչություն3483 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86349
Փոստային ինդեքս346816
Փոստային դասիչ346816
Թվային իդենտիֆիկատոր60 235 805 001
Մեծ Սալա (Ռուսաստան)##
Մեծ Սալա (Ռուսաստան)
Մեծ Սալա (Ռոստովի մարզ)##
Մեծ Սալա (Ռոստովի մարզ)

Բնակչությունը

խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 3255 բնակիչ, իսկ 2010 թվականին գյուղում ապրում էր 3483 մարդ[1]։

Տնտեսությունը

խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց և կապի բաժանմունք։

Պատմությունը

խմբագրել
 
Մեծ Սալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Գյուղը հիմնադրվել է 1779 թվականին, Ղրիմի Սալա գյուղից տեղափոխված հայերի կողմից։

1941 թվականի նոյեմբերի 18-ին, գյուղի մոտակայքում Սերգեյ Օհանյանի (ԽՍՀՄ հերոս) հրամանատարության ներքո գտնվող հրետանային մարտկոցը անհավասար մարտի է բռնվել թշնամու զորքերի հետ։ Այդ մարտի ժամանակ զոհվել են խորհրդային բոլոր հրետանավորները։ Դա Կարմիր բանակի առաջին խոշորագույն գրոհային գործողությունն էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Հետագայում, այդ մարտում զոհվածների պատվին Մեծ Սալա գյուղում կանգնեցվել է հուշարձան, իսկ հերոսները թաղված են այնտեղ գտնվող Եղբայրական գերեզմանոցում։

Գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին կառուցվել է 1867 թվականին։ Պատերազմի տարիներին այն խիստ վնասվել էր, սակայն պատերազմի ավարտից հետո վերանորոգվել է։

20-րդ դարի սկզբին, գյուղի Տեմերնիկ անունով գետակի վրա կառուցված էին երկու քարե կամուրջներ։ Պատերազմի ժամանակ դրանք քանդվել են թշնամու կողմից, սակայն դեռևս պահպանվում են կամուրջների հիմքերը[2]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Անտոն Չեխովի «Գեղեցկուհիները» պատմվածքի հերոսուհիներից մեկը` Մարիամ Կունդուպյանը, ծնունդով Մեծ Սալա գյուղից էր[3][4]։
  • Իր «Կյանքի ուղիներով» գրքում, Սիմոն Վրացյանը պատմում է Ղրիմից դեպի Դոնի տարածք` հայերի վերաբնակեցման մասին և նկարագրում Մեծ Սալա գյուղն ու նրա կենցաղը։

Հայտնի մարդիկ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам по результатам переписи 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Малхасян А. Г. «Страницы истории анийских, крымских и донских армян». — Ростов-на-Дону, 2009 г. стр. 111"
  3. Нор-Аревян К. Е. «Церковь Сурб-Аствацацин (1867—2007)»
  4. Чехов А. П. — Красавицы (текст)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 438