Սեյրան Բոստանջիյան
Սեյրան Արտաշեսի Բոստանջիյան (փետրվարի 28, 1930, Մեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Դոնի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս, ֆիզքիմիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1984):
Սեյրան Բոստանջիյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1930 (94 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Դոնի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան (1954) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1976) |
Կենսագրություն
խմբագրելՍեյրան Բոստանջիյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 28-ին, Մեծ Սալեր (ՌԴ Ռոստովի մարզ) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը։ 1960-1988 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում, միաժամանակ դասախոսել է Կույբիշևի (այժմ՝ Սամարա) պոլիտեխնիկական, 1988 թվականից՝ ՌԳԱ Կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության հիմնահարցերի ինստիտուտներում[1]։
Աշխատանքները վերաբերում են ջերմության քիմիական և մեխանիկական աղբյուրների առկայության դեպքում ոչ հավասարաջերմային հիդրոդինամիկայի հավասարաջերմային և ոչ հավասարաջերմային դիմադրադինամիկայի ուսումնասիրությանը, պոլիմերային նյութերի վերամշակման, քիմիատեխնոլոգիական շարժընթացների մակրոկինետիկայի տեսության, ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային շարժընթացի մաթեմատիկական մոդելավորման հարցերին։ Հետազոտել է թռչնի փետուրի միկրոկառուցվածքն ու կառուցատարրերի առանձնահատկությունները և դրանց կապը թռչնի թևի օգադինամիկական բնութագրերի հետ[1]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվոգիր, 2017[2]
Աշխատություններ
խմբագրել- Бостанджиян, Сейран Арташесович. Однородное винтовое движение жидкости в конических областях [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени кандидата физ.-мат. наук / Рост. н/Д гос. ун-т. - Ростов н/Д : [б. и.], 1964. - 8 с.[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 233-234։
- ↑ «Распоряжения РАН». www.ras.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Бостанджиян, Сейран Арташесович - Однородное винтовое движение жидкости в конических областях [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени кандидата физ.-мат. наук - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյրան Բոստանջիյան» հոդվածին։ |