Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հուսիկ Զոհրաբյան (1871[1], Մեծ Սալա, Ռոստովի շրջան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1942(1942-10-23)[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), արքեպիսկոպոս, եկեղեցական-հասարակական գործիչ։

Հուսիկ Զոհրաբյան
Ծնվել է1871[1]
ԾննդավայրՄեծ Սալա, Ռոստովի շրջան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 1942(1942-10-23)[1]
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռումինիայի թագավորություն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1916)[1]
Մասնագիտությունքահանա
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Լազարյան ճեմարան[1] և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ[1]

Կենսագրություն խմբագրել

1916 թվականին առաջին կարգի դիպլոմով ավարտել է Մոսկվայի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հուսիկ սրբազանը 1941 թվականի ապրիլի 12-ին Սուրբ Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից միաձայն ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

Գործունեություն խմբագրել

Խրիմյան Հայրիկը 1900 թվականին նրան նշանակել է Ս․Սինոդի (1900-1904), ապա՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի քարտուղար (1900-1907) և Մայր Աթոռի դիվանապետ։ 1905-1912 թվականներին պաշտոնավարել է Գևորգյան ճեմարանում, դասավանդել հայ և ընդհանուր եկեղեցու պատմություն։ 1909-1910 թվականներին եղել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրյանի անձնական քարտուղարը։ Այնուհետև ծառայության բերումով տեղափոխվել է Ռուսաստան։ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի բարձր կարգադրությամբ Հուսիկ վարդապետը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվ։1913-1917 թվականներին Լազարյան ճեմարանի հայագիտության բաժնում դասվանդել է՝ հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության առարկանները։ 1920-1922 թվականներին եղել է Ռումինիայի հայոց հոգևոր հովիվ։ 1924 թվականին նա օծվել է եպիսկոպոս։ Հուսիկ սրբազանը զբաղվել է նաև գիտական աշխատանքներով[2]։

Էջմիածնի Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո, 1896 թվականին մեկնել է Գերմանիա, սովորել Բեռլինի, Հալլեի, [[Լայպցիգի համալսարաններում, ավարտել վերջինիս պատմափիլիսոփայության ֆակուլտետը, հետագայում՝ նաև Մոսկվայի համալսարանն իրավագիտության ֆակուլտետը (1916, հեռակա)։ Դասախոսել է Գևորգյան (1905-1912), Լազարյան (1913-1917) ճեմարաններում, եղել Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և թեմական դպրոցի տեսուչ (1918-1920), Ռումինիայի հայկական թեմի առաջնորդ (1920-1942)։ Պայքարել է Ռումինիայից հայերին արտաքսելու ֆաշիստական հրամանի դեմ՝ օժանդակելով դրա չեղյալ համարելուն։ Աշխատակցել է ռումինահայ մամուլին, գրել «Հայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» գիրքը (1934, ռում.)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Նշանավոր ճեմարանականներ, Պրագ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, Սուրբ Էջմիածին, 2009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 700